ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. հետազոտություն

Թաթուլ Մանասերյան

Այլընտրանք հետազոտական ​​կենտրոն

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 2

Մեր հետազոտության նպատակն է աջակցել գյուղական համայնքների, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրական և Արարատի մարզի Գետազատ համայնքների հզորացմանը` բացահայտելով և օգտագործելով տեղի մրցակցային առավելությունները: Սա, իր հերթին, նպատակ ունի կրճատել աղքատությունը` որպես թիրախային խումբ ընտրելով երիտասարդներին, ինչպես նաև նշված համայնքների այլ խոցելի խմբերին, որոնց զբաղվածության համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ձևավորել: Ելնելով հիմնական նպատակից՝ քայլ առ քայլ ուսումնասիրվել են համայնքների առանձնահատկությունները՝ մշակելու և հետագայում իրականացնելու գործողությունների ծրագիր՝ այդ գործընթացում ներգրավելով ապագա շահառուներին և թիրախային խմբերի անդամներին:

Հիշյալ համայնքների երիտասարդներին դիմել ենք միանալու մեր փորձագիտական խմբին իրենց մեկնաբանություններով, քննադատական ​​դիտողություններով, առաջարկություններով և դիտարկումներով՝ մեր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Երկու համայնքներում նախատեսված նախագծերի մշակման և իրականացման համար ընդունվել է երկու մոտեցում: Նախ, նախագծի մասնակիցների` գիտնականների, ճարտարագետների, դիզայներների և գործարարների, ինչպես նաև նորարարական ընկերությունների մանրակրկիտ ընտրություն, և երկրորդ` նպաստավոր ինստիտուցիոնալ միջավայրի ապահովում: Ուսումնասիրվել են հատուկ նորարարական նախաձեռնությունների համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված արտոնություններն ու այլ հնարավորություններ:

Առանձնահատուկ կարևորվում է հիմնավորումն առ այն, թե ինչպես է հետազոտությունը կապված ԱլԳ ՔՀՖ ռազմավարության, ԵՄ-Հայաստան համաձայնագրի՝ CEPA-ի դրույթների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության և քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտային ուղղությունների հետ:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

This entry was posted in Հայերեն, ՀԱՊ ԱԽ գործողություններ/ANP WG Activities. Bookmark the permalink.