Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ «ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերապահելու մասին»

Մշակված է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

(ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 2) հետևյալ փորձագետների կողմից`

Մովսես Արիստակեսյան

Սուսաննա Եղիազարյան

Հովհաննես Մարգարյանց

Հանրային ֆինանսների ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, դրանց կառավարման արդյունավետության բարձրացումը, օգտագործման ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելը մշտապես եղել են անցումային շրջանում գտնվող երկրների, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային երկրների, կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։

Այդ հիմնախնդրի լուծման նպատակով ՀՀ քաղաքացիական հասարակության բազմաթիվ կազմակերպություններ ձեռնարկել են տարաբնույթ ծրագրեր, որոնք հիմնականում իրականացվել են սեփական միջոցներով և դոնոր հանրության աջակցությամբ։ ՀՀ իշխանություններն այդ գործում վերջինների կողմից ներկայացված կառուցողական համագործակցության առաջարկություններին բավարար ուշադրություն չեն դարձրել։

ՀՀ իշխանությունների հետ կառուցողական երկխոսությունն ակտիվացնելու և դրա ներառականությունը բարձրացնելու նպատակով «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏԻԿ ՀԿ) վերջին 5 տարիների ընթացքում շարունակաբար սեփական միջոցներով իրականացրել է ջատագովության հսկայական աշխատանք։ Դրա շրջանակներում նա ձեռնամուխ է եղել նաև ՀՀ բյուջեների ոչ ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգը (մշտադիտարկումը) քաղաքացիական հասարակության կազմակերպություններին վերապահելու գաղափարի մշակմանն ու զարգացմանը։ Գաղափարը վերջապես հաջողվեց իրականացնել Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում։

Հայեցակարգի մշակման ընթացքում՝ 2020 թ․ հուլիս-հոկտեմբեր ամիսներին, իրականացվել է հսկայական հետազոտական աշխատանք։ Ծրագրի իրականցման համար ուսումնասիրվել է ավելի քան 70 հետազոտական նյութ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային պրակտիկայից (հետազոտման համար օգտագործված գրականության ցանկը ներկայացվում է փաստաթղթի վերջում)։

Սույն հետազոտական նյութը մեծապես օգտակար կարող է լինել այս հիմնախնդրով զբաղվող ինչպես հանրային աշխատողների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ), մասնագիտացված կրթական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների համար։ Այն կարող է օգտակար լինել նաև ԱլԳ այն երկրների իշխանությունների և ՔՀԿ-ների համար, որոնք շահագրգռված են իրենց երկրներում նույնպես ներդնել պետական բյուջեների ծրագրային բյուջետավորման ձևաչափը և ՔՀԿ-ների միջոցով իրականացնել այդ բյուջեների ոչ ֆինանսական կատարողական ցուցանիշների մոնիթորինգը։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

The English summary of the study is available here.

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

This entry was posted in Հայերեն, ՀԱՊ ԱԽ գործողություններ/ANP WG Activities. Bookmark the permalink.