Կարեն Չիլինգարյան
Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3
Ինչպես գիտենք, տրանսպորտը ցանկացած երկրի տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից է: Լավ զարգացած տնտեսությունը պահանջում է համապատասխան տրանսպորտային համակարգ: Որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հարկավոր են զգալի ներդրումներ, որոնք, իրենց հերթին, պետք է վերահսկվեն: Մենք բազմիցս ենք ականատես եղել, թե ժամանակին ինչ կարգի մեծ ներդրումներ են արվել մեր երկրում տրանսպորտի ոլորտում, բայց հետագայում բացահայտվել են կոռուպցիայի դրսևորումներ, ինչի պատճառով արդյունքում ունեցել ենք անորակ, ցածր մակարդակի տրանսպորտային ճանապարհներ:
Ծրագրի շրջանակներում, հետազոտությունների հիման վրա, ցանկանում ենք բացահայտել տրանսպորտի համակարգին վերաբերող որոշակի խնդիրներ և դրանք ներկայացնել համապատասխան պետական կառույցներին՝ առաջարկելով նաև խնդրի լուծումներ:
Այս ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, քանի որ տրանսպորտը հանդիսանում է բնակչության առօրյա կյանքի անբաժանելի մասը, առանց որի անհնար է պատկերացնել մարդկանց լիարժեք գործունեությունը ցանկացած բնագավառում:
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: