ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՂ ԱՌՑԱՆՑ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ. ուսումնասիրություն

Արման Ղարիբյան

Իրավունքի ուժ ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 1)

Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են ատելության խոսքի դրսևորումները և դրանք կանխելու անհրաժեշտությունը։ Հատկապես սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտի առկայություն նկատում են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են նպաստում ատելության խոսքի նվազմանը։ Ավելին, շատերը հրահրում և խրախուսում են ատելության խոսքի կիրառումը։

Օրենսդրական թերի կարգավորումներն ու քաղաքական անկայությունն էլ ավելի են նպաստում ատելության խոսքի տարածմանը։ Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ դեռևս չի իրականացվել համապարփակ հետազոտություն, ուստի դրա ծագման պատճառների, ծավալների ու հետևանքների վերաբերյալ գնահատականներ տալը դժվար է։ Այս ուսումնասիրությունը ևս չի հավակնում անել դա։ Մեր նպատակը խոցելի խմբերի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումներն արձանագրելն ու դրանց վերաբերյալ շահագրգիռ կողմերին առաջարկություններ ներկայացնելն է։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

This entry was posted in Հայերեն, ՀԱՊ ԱԽ գործողություններ/ANP WG Activities. Bookmark the permalink.