Կապանի բազմաբնակարան շենքերի էներգետիկ աուդիտի մակերեսային անցկացում /առաջին կարգ/ և հարավային կողմնադրության լանջերի մակերեսների գույքագրում

Արմեն Փարսադանյան

 «Կայուն զարգացում» ՀԿ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3

Սույն ծրագիրն իրենից ներկայացնում է մասնագիտական հետազոտություն, որի նպատակն է ստեղծել տվյալների բազա։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ Կապանում բազմաբնակարան շենքերի մակերեսային էներգետիկ աուդիտի /տեխնիկական խնդիրների/ իրականացում և Կապանում հարավային կողմնադրության լանջերի մակերեսների դիտարկում /հարավից առավելագույնը 20C շեղումով/։  

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շենքերում լրա­ցուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15%, իսկ էներգա­խնայողության արդյունքը` մինչև 50%: Հայաստանի շուրջ 19000 շենքերի գերակշռող մասը կառուցվել է 35-70 տարի առաջ, և այդ շենքերից շատերն այսօր քայքայված վիճա­կում են և չեն ապահովում նվազագույն հիգիենիկ ու հարմարավետ կյանքի պայմաններ: Իսկ էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու՝ մոտ 3-5 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում, և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ*մ2: Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ որակյալ և հուսալի շինանյութերի օգտագործմամբ բնակելի և հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով ջեռուցման համար նախատեսված էներգասպառումը հնարավոր է կրճատել առնվազն 40%-ով: Իսկ շենքերում խնայված էներգիայի մեկ միավորն ավելի էժան է, քան Հայաստանի էներգե­տիկական համակարգի արտադրած էներգիայինը: Բացի այդ, շենքերի ջեռուցումը, հովացումը և տարբեր սարքավորումների օգտագործումն ամենամեծ սպառիչներն են շենքերում: Ուստի նշված սարքավորումների էներգախնայողության բարելավմանը զուգահեռ՝ սպառողի արդյունավետ վարքագիծն այս ոլորտում կիրացնի ավելի մեծ խնայողության ներուժ (մինչև 60%)։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

This entry was posted in Հայերեն, ՀԱՊ ԱԽ գործողություններ/ANP WG Activities. Bookmark the permalink.