Մի քանի գյուղական համայնքներին սպասարկող մեքենա-տրակտորային կայանի հիմնման ռազմավարության մշակում

Սարգիս Սեդրակյան

«Ֆերմերային Շարժում» ՀԿ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2

 

Սույն հայեցակարգը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գյուղական աղքատության կրճատման, երկրի պարենային ապահովության, գյուղերից արտագաղթի կանխման և երկրում գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ կառավարության 2017-2022 թթ․ ծրագրով նախատեսված, մասնավորի հետ համագործակցությամբ, գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիրը։

Երկրում իրականացված սխալ ագրարային քաղաքականության հետևանքով, մինչև այժմ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հիմնականում օգտագործում են խորհրդային ժամանակներից գյուղերում ժառանգություն մնացած հնամաշ գյուղատնտեսական տեխնիկան, ինքնաշեն մեքենա-սարքավորումները, ձեռքի աշխատանքը, որոնց կիրառումը գյուղատնտեսական գործընթացներում առաջ է բերում տվյալ գործընթացի իրականացման հետ կապված բարդություններ, արտադրողականության նվազում, աշխատաժամանակի և բերքի կորուստ, տեխնիկայի պահեստամասերի և նորոգման գործընթացներում լրացուցիչ ավելորդ ծախսեր և այլն: Նոր, ժամանակակից գյուղտեխնիկա հանրապետության գյուղերում հազվագյուտ կարելի է հանդիպել:

ՀՀ կառավարության «2017-2022 թթ. ռազմավարական զարգացման» ծրագրով, նախատեսված է ՀՀ–ում գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի արդիականացում:

Այդ նպատակով, նախատեսված է երկրում իրականացնել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը և մասնավորի հետ համագործակցությամբ՝ գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիր:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

This entry was posted in Հայերեն, ՀԱՊ ԱԽ գործողություններ/ANP WG Activities. Bookmark the permalink.