Թողարկում 299

Տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով

2020թ․ հունվարի 29-ին Երեւանի Հոլիդեյ Ինն էքսպրես հյուրանոցում տեղի ունեցավ ՀԱՊ համաժողով, որին մասնակցում էին ՀԱՊ անդամ ՀԿ-ների 59 ներկայացուցիչներ։

Ընթացիկ տարվա ՀԱՊ պատվիրակների ժողովի ընդհանուր թվից՝ 46, համաժողովին ներկա էին 32-ը, այսինքն, քվորումն ապահովված էր։

Համաժողովը վարում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Օրակարգի հարցերն էին․

  1. ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների փոփոխությունների նախագծի քննարկում եւ քվեարկություն,
  2. ՀԱՊ աշխատանքային խմբերի առանձին քննարկումներ ՀԱՊ քարտուղարության ենթադրամաշնորհային ծրագրերի հստակեցման նպատակով,
  3. Աշխատանքային խմբերի քննարկումների ամփոփում,
  4. Այլ հարցեր։

ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ՀԱՊ ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ նախագծի վրա աշխատել է նաեւ այդ նպատակով ստեղծված ՀԱՊ աշխատանքային խումբը՝ Միքայել Հովհաննիսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Մովսես Արիստակեսյանի մասնակցությամբ։ Փոփոխությունների նախագիծը նախապես տարածվել էր ՀԱՊ անդամների էլեկտրոնային հասցեացուցակով՝ ծանոթանալու եւ առաջարկություններ ներկայացնելու համար։

Խմբագրական որոշ փոփոխություններ հենց համաժողովի ժամանակ կատարվեցին, որոշ առաջարկների որոշվեց անդրադառնալ հետագայում։

ՀԱՊ կազմսկզբունքների նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն։

Այնուհետեւ տեղի ունեցան ՀԱՊ 5 աշխատանքային խմբերի առանձին քննարկումներ, որոնց արդյունքում համատեղ կազմած առաջնահերթությունները ներկայացրին Աբրահամ Արտաշեսյանը (ԱԽ1 համակարգող), Թաթուլ Մանասերյանը (ԱԽ2 համակարգող), Ամալյա Համբարձումյանը (ԱԽ3 համակարգող), Գրիգոր Երիցյանը (ԱԽ4 անդամ) եւ Օժենի Ավետիսյանը (ԱԽ5 անդամ)։

ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, ԵՀՀ ծրագրերի տնօրեն Միքայել Հովհաննիսյանն առաջարկեց քննարկումների արդյունքում դուրս բերված առաջարկները ՀԱՊ անունից ներկայացնել հաջորդ օրը՝ 2020թ․ հունվարի 30-ին կայանալիք ՀՀ ԱԺ Եվրոպական ինտերգրացիայի հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստին։

ՀԱՊ ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության երկկողմանի պլատֆորմի ստեղծման ներկայիս զարգացումները, ըստ որի ընտրվել էր 4+3+3 (որոնցից 4-ը՝ ՔՀԿ-ների, 3-ը՝ արհմիությունների եւ 3-ը՝ գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ) ձեւաչափը, այնուհետեւ քվեարկության դրվեց  երկկողմանի պլատֆորմի ձեւավորման՝ ՀԱՊ-ի առաջարկած սկզբունքը։ Քվեարկությանը ներկա ՊԺ 27 անդամները միաձայն քվեարկեցին դրա օգտին։

ՔՀԿ անդամների մասնակցությունը ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նիստին

 

2020թ։ հունվարի 30-ին ՀԱՊ անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններ, հասարակական կազմակերպությունների դերը ՀՀ-ԵՄ գործընկերության և ՀԸԳՀ Ճանապահային քարտեզի կիրարկման գործընթացում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպելու հանդիպումների շարք ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՀԸԳՀ կիրարկման հարցերում ակտիվ ՀԿ-ների միջև։

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.