Թողարկում 298

 

ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների բարեփոխման խումբը սկսել է իր աշխատանքը

2020թ․ հունվարի 16-ին Երևանի մամուլի ակումբի գրասենյակում տեղի ունեցավ ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների բարեփոխման և դրանց՝ ԱլԳ ՔՀՖ ներքին ռեֆորմին համապատասխանեցման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։

Աշխատանքային խմբում ներգրավված են ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը, ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող Միքայել Հովհաննիսյանը, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը և Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

Հանդիպման սկզբում Լուսինե Հակոբյանը ներկայացրեց ՀԱՊ Կազմակերպական սկզբունքներում իր առաջարկած առանցքային փոփոխությունները։ Այնուհետեւ աշխատանքային խմբի անդամները ներկայացրին իրենց կարծիքները առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ,  քննարկեցին կոնկրետ դրույթների ձևակերպման լավագույն տարբերակները։ Որոշվեց ՀԱՊ առաջիկա համաժողովում քննարկելուց առաջ փաստաթուղթը շրջանառել ՀԱՊ անդամների միջև։

Արևելյան գործընկերության քաղհասարակության  աջակցության կրթաթոշակին դիմելու համար մնացել են հաշված օրեր

2020թ․ հունվարի 10-ին «Հոդված 3» ակումբում ԱլԳ ՔՀ աջակցության կրթաթոշակի ծրագրի հայաստանյան մասնակիցները կազմակերպեցին հանդիպում 2020թ. կրթաթոշակով հետաքրքրված երիտասարդների հետ: Հարցերի շրջանակը բազմազան էր՝ հայտը գրելու ձևաչափից մինչև իրականացման ու հաշվետվողականության փուլ: Երիտասարդները հետաքրքրված էին նաև, թե որոնք են թեմատիկ առաջնահերթությունները և թե ինչ սկզբունքով է ժյուրին ընտրում հայտերը:

2017-2019թթ. կրթաթոշակառուները կիսվեցին իրենց փորձով, անկեղծորեն ներկայացրին դժվարություններն ու դրանց հաղթահարման իրենց մոտեցումները, քաջալերեցին նրանց անպայման դիմել ու օգտվել Հայաստանում քաղհասարակության կայացմանն ուղղված իրենց գաղափարների իրականացման այս հնարավորությունից: Նրանք հատկապես շեշտեցին կրթաթոշակի ընձեռած հնարավորությունն իրենց անձնական կարողությունների զարգացման առումով: Կրթաթոշակառուները նաև պատրաստակամություն հայտնեցին խորհրդատվություն տրամադրել հայտը լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում՝ խոստանալով լինել հասանելի անգամ հանգստյան օրերին:

Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները գնալով ավելի արագ են տեղի ունենում, քան երբևէ: Որպես իրենց երկրների ապագա առաջնորդներ, ԱրլԳ ՔՀ կրթաթոշակի ծրագիրը քաղհասարակության ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս անդրադառնալ այս փոփոխություններին և ներգրավվել նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի, քաղաքացիական հասարակության գործունեության, Արևելյան գործընկերության նախաձեռնության և այլ հարցերի շուրջ թեժ քննարկումներում, որոնք կարող են որոշիչ լինել բոլորիս համար:

2017-2019թթ.-ին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 60 երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ ընտրվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԱլԳ քաղաքացիական հասարակության այս կրթաթոշակի նախաձեռնության շրջանակում: Դուք ևս կարող եք համալրել նրանց շարքերը:
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը հունվարի 20-ն է: Բոլոր անհրաժեշտ հղումները կգտնեք ստորև:

Մարի Չաքրյան

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ 

👇

Call for Applications: https://eapcivilsociety.eu/…/2020-call-for-applications.html
Guidelines for Potential Applicants: https://eapcivilsociety.eu/…/Fellowship-Guidelines-2020-10-…
Frequently Asked Questions: https://eapcivilsociety.eu/…/Fellowship-Call-FAQs-on-line-p…
Video of the WEBINAR on how to prepare successful applications: http://bit.ly/308SMOR
Video of the Q&A Session: http://bit.ly/2NaThT9
#CivilSocietyFellowship #eapcivilsociety #CivilSocietyFellows #EaPFellow2020

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.