Թողարկում 297

 

Տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով

2019թ․ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով։ Այն  առաջինն էր ՔՀՖ Բրյուսելում տեղի ունեցած 11-րդ տարեկան համաժողովից հետո։ Համաժողովին մասնակցում էին ՀԱՊ անդամ կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ։

Համաժողովի բանախոսներն էին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը եւ ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի համակարգող Միքայել Հովհաննիսյանը։

Օրակարգում հետեւյալ հարցերն էին  

  • CEPA- ի քաղհասարակության պլատֆորմի ձևավորման ընթացքը, ՀՀ իշխանությունների և ԵՄ հետ համագործակցության ինստիտուցիոնալացումն՝ անկախ երկկողմ պլատֆորմի ձևավորման ընթացքից
  • ՀԱՊ մակարդակում պլատֆորմի անդամների փորձագիտական գիտելիքի փոխանակմանն ուղղված միջոցառումների շարքի ծրագրմանը և Ֆորումի ներսում ՀԱՊ պատվիրակների ակտիվացմանը վերաբերող հարցեր
  • Անդրադարձ Հայաստանի համար կարևոր թեմաներով ՔՀՖ ռեգրանտինգային ծրագրերին դիմելու խնդրին
  • ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների փոփոխությունների նախագծի ներկայացում․ համապատասխանեցում ՔՀՖ այս տարվա ֆորումի կողմից հաստատված կանոնադրությանը
  • ՀԱՊ Էթիկայի խորհրդի ձևավորվում։

Փակ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ ՀԱՊ Էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր անդամների ընտրություն։ Առավելագույն ձայներ ստացան Մարտունու կանանց համայնքային խորհրդի անդամ Անահիտ Գեւորգյանը (16 ձայն) եւ «Վիննեթ» կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը (13 ձայն)։

Որոշվեց մինչեւ հաջորդ ՀԱՊ հաջորդ համաժողովը շրջանառել ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների փոփոխությունների նախագծը, որի մշակման համար ստեղծվեց աշխատանքային խումբ։

 

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.