ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ մարզային հանդիպումը Վանաձորում
2019թ․ հոկտեմբերի 2-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ «ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո․ որոնք են Հայաստանի ազգային պլատֆորմի առաջնահերթությունները» թեմայով հանդիպում, որի նպատակը Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեության ներկայացումն էր եւ մարզային ՀԿ-ների ներգրավվածության խթանումը։ Մասնակիցներին, որոնք հիմնականում Վանաձորում գործող ՀԿ-ների եւ Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ էին, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը համառոտ ներկայացրեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-ամյա պատմությունը, Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունն ու քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում եւ մեր երկրում բարեփոխումների իրականացման գործում։
Այնուհետեւ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներ Աբրահամ Արտաշեսյանը (ԱԽ1), Ամալյա Համբարձումյանը (ԱԽ3) Արթուր Զազարյանը (ԱԽ4) եւ Արզուման Հարությունյանը (ԱԽ1) հանդես եկան թեմատիկ փրեզենտացիաներով։ Ակտիվ քննարկումներ ծավալվեցին մասնավորապես տարածքային կառավարման, ՏԻՄ ոլորտի խնդիրների շուրջ, ներկայացվեցին տարածաշրջանում առկա բնապահպանական պրոբլեմները, կարեւորվեցին անկախ արհմիությունների ստեղծման, իշխանությունների հետ քաղհասարակություն երկխոսության կայացման հարցերը։
Ընդունվում են հայտեր․ Պատմություներ շարադրելու վարպետության դասընթաց քաղաքացիական հասարակության համար
03․10․2019
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդները, ծրագրերի ղեկավարները, հաղորդակցության մասնագետները, ակտիվիստներն ու կամավորները հրավիրվում են մասնակցելու Պատմություներ շարադրելու վարպետության օն-լայն դասընթացի։
Այս դասընթացն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է ֆինանսավորվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող ԱլԳ Քաղաքացիական հասարակության հիմնադրամը։
Դասընթացը սկսվելու է 2019թ․ հոկտեմբերի 29-ին եւ ավարտվելու է դեկտեմբերի 10-ին։ Գրանցվելու վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 13-ն է։
Հայտի ձեւը կարող եք գտնել ֆեյսբուքյան էջում։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմողների փորձառության եւ դասընթացին մասնակցության վերաբերյալ հետաքրքրվածության նամակների։