Թողարկում 292

Տեղի է ունեցել ՀԱՊ գործադիր մարմնի նիստ

2019թ․ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԱՊ գործադիր մարմնի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվեցին ՀԱՊ առաջիկա անելիքները։

Կազմվեց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀԱՊ մարզային այցելությունների ժամանակացույցը։ Նիստի մասնակիցները քննարկեցին հանդիպումների հիմնական թեմաները, ընդգծվեց ՀԱՊ նպատակների հանրահռչակման եւ մարզային ՀԿ-ների ակտիվացման  կարեւորությունը։

ՀԱՊ գործադիր մարմինը որոշեց 2019թ․ հոկտեմբերի երկրորդ կեսին անցկացնել ՀԱՊ համաժողով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների եւ ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովների պատգամավորների մասնակցությամբ։

Նախատեսվեց առաջիկայում ծրագրել ոլորտային երեք հանդիպում պետական իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հետեւյալ թեմաների շուրջ՝

  • Դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն եւ սահմանադրական դատարանի ճգնաժամ
  •  Ամուլսար-կլիմայի փոփոխություններ
  • Հավասարության/հակախտրականության մասին օրենք
  • Սոցիալական երկխոսություն/աշխատողների իրավունքների պաշտպանություն։

ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը ներկայացրեց նաեւ ՀԱՊ քարտուղարության ռեգրանտինգային ծրագրի իրականացման վերաբերյալ իր առաջարկները, խոսեց ՀԸԳՀ–ի շրջանակներում ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության երկկողմանի պլատֆորմի ձեւավորման հետ կապված զարգացումների մասին։

Որոշվեց ՀԱՊ գործադիր մարմնի հաջորդ ընդլայնված նիստը անցկացնել սեպտեմբերի 30-ին, ՀԱՊ քարտուղարության գրասենյակում:

 

 «Նվազեցնենք խտրականությունը զբաղվածության ոլորտում» թեմայով համաժողով Երեւանում

 

Սեպտեմբերի 19-ին Երեւանում տեղի ունեցավ «Նվազեցնենք խտրականությունը զբաղվածության ոլորտում» համաժողովը՝ «Համագործակցություն հանուն սոցիալ-ներառական եւ գենդերային զբաղվածության քաղաքականություն» ծրագրի շրջանակներում՝ Ուկրաինայի «Սոցիալական եւ քաղաքական զարգացումների բյուրոյի», Վրաստանի «Սերունդների երկխոսություն» հետազոտական ակումբի եւ Իտալիայից ու Էստոնիայից ժամանած փորձագետների հետ համատեղ։

Համաժողովի ընթացքում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ գործընկեր կազմակերպությունները ներկայացրին իրենց երկրներում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները աշխատաշուկայում առկա խտրականության, դրա դրսեւորման ձեւերի, պատճառների, խտրականության դեմ պայքարի օրենսդրական դաշտի ու դրա կիրարկման վերաբերյալ։

Հետաքրքրական է, որ նույն խնդրի շուրջ ուսումնասիրություն իրականացրած երկրները, որոնք աշխարհագրական ու քաղաքական տարբեր իրողությունների կրողներ են, ունեին արդյունքների բավականին շատ համընկնումներ։ Օրինակ, աշխատաշուկայում դրսեւորվող խտրականությունը հիմնականում գենդերային, տարիքային եւ հաշմանդամության հիմքով է, իսկ սրանց ներքո ընկած պատճառները եւս շատ տարբեր չեն։ Բայց այս երկրների փորձառությունները տարբերվում են օրենսդրական կարգավորումներով, դրանց կիրարկման մակարդակով եւ խնդրի տարածվածության մասշտաբով։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.