Թողարկում 291

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունը ընդունում է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ եւ ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրով նախատեսվում են հայ եւ գերմանացի երիտասարդ լրագրողների ճանաչողական փոխայցեր Բեռլին (2019թ․հոկտեմբերին) եւ Երեւան (2019թ․նոյեմբերին), մասնակից լրագրողների հոդվածների (անգլերեն լեզվով) հրապարակում ՔՀՖ ՀԱՊ կայքում եւ այլ մեդիա հարթակներում:

Ծրագրի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ եւ որակյալ լրագրության խթանումն է:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչեւ 39 տարեկան լրագրողներ:

Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել՝
• ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
• հետաքրքրվածության նամակ (անգլերեն, առնվազն 500 նիշ),
• նախատեսվող հետազոտության կամ հոդված(ներ)ի կարճ նկարագրություն՝ թեման, նպատակը եւ Բեռլինում հավանական զրուցակիցների շրջանակը (անգլերեն, 300-350 նիշ),
• երաշխավորագիր լրատվամիջոցի ղեկավարից:

❗️Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. ՕԳՈՍՏՈՍԻ 19-ը:

Հայտերը խնդրում ենք ուղարկել heriknaz@anpcsf.am էլեկտրոնային հասցեով, որպես թեմա (Subject) նշելով` Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում:

Մասնակիցների ընտրությունը կատարելու է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը` ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեդիա ենթախմբում ներկայացված կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ:

❗️Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք գրել heriknaz@anpcsf.am; sevak.harutyunyan@anpcsf.am էլեկտրոնային հասցեներով:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.