Թողարկում 282

Աջակցություն պետական կառավարման բարեփոխումների իրականացմանը էլեկտրոնային նոր գործիքների միջոցով

15/02/2018

Էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված երկու նոր գործիք (կայք):

www.e-hotline.am թեժ գծի կայքն ապահովում է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացրած խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ: Իսկ www.e-request.am կայքը օգնում է ուղարկել դիմում, հարցում կամ բողոք պետական մարմիններին և ստանալ պատասխան կրկին առցանց:

Փետրվարի 9-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Էլ-մասնակցության գործիքները արդարադատության նախարարությունում» խորագրով շնորհանդեսին ու հանդես եկել ելույթով. «Այս ոլորտում մեր գործունեությունը ուղղված է ի շահ Հայաստանի քաղաքացիների, և մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում: Եվրոպական միության համար այսօրվա իրադարձությունը շատ հաճելի առիթ է, քանի որ նորարար գործիքներ ներկայացնելու տեսանկյունից այս ծրագրերն օգնում են Հայաստանին՝ միջազգային համայնքում  դառնալ առաջատար»:

 Կարդալ ավելին՝ https://goo.gl/aaEspU

 

«Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» (SIVEE) ծրագիր

08/02/2018

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի հաշմանդամություն ունեցող երիտասարդների գործնական հմտությունների զարգացմանը ուղղված ծրագրերին, որոնք զգալիորեն նպաստում են նրանց հաջողությանը աշխատաշուկայում: Այդ նպատակին է միտված «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» (SIVEE) ծրագիրը։

Փաստեր և թվեր ծրագրի մասին

Ծրագրի տևողությունը՝ 24 ամիս | 2016 թ. հունվար – 2018 թ. հունվար

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 444,444.00 եվրո

ԵՄ ներդրումը՝ 400,000.00 եվրո

Ծրագիրն համաֆինանսավորում և  իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում և մայրաքաղաք Երևանում:

Գիտեմ, որ կարող եմ

37-ամյա Հռիփսիմե Պողոսյանը դեռ մանկուց գաղտնի է ձեռքի աշխատանք սովորել, քանի որ մայրը մտահոգվում էր, որ տեսողության ու ձեռքի հետ խնդիր ունի: Բայց հիմա, երբ նա տեսնում է դստեր՝ արվեստի հանդեպ սերն ու ոգևորությունը, համակերպվել է: Հռիփսիմեն անգամ արվեստն իր կյանքի կոչումն է անվանում: Երբ իրեն Արմավիրի արվեստի պետական քոլեջում  հրավիրեցին դասերի, միաժամանակ երկու տարբեր ուղղվածություն ընտրեց: Դասերի ընթացքում հաճախ տարվելով այնքան, որ կորցնում էր ժամանակի և տարածության զգացումը, Հռիփսիմեն պարզեց, որ ինքն էլ արդեն շատ բան գիտի, թեև հաճախ չգիտի իմացածի ճիշտ անունը: Նա նույնիսկ կարող էր սովորեցնել որոշ հմտություններ այլ ուսանողներին: Այդ ժամանակ է, որ Հռիփսիմեն հայտնաբերեց, թե ինչով է ուզում զբաղվել ապագայում՝ տարբեր արհեեստներ սովորեցնել հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաներին:

Այժմ Հռիփսիմեն սոցիալական ձեռնարկությունում՝ քոլեջի տպարանում է աշխատում, իսկ երբեմն՝ որպես բնորդուհի նկարչության դասերի ժամանակ:

«Մի օր մոտեցան ինձ և հարցրին, թե արդյոք նրանց համար բնորդուհի չեմ աշխատի, քանի որ, ըստ երևույթին, շատ գեղարվեստական դիմագծեր ունեմ», – ասում է նա:

Թեև նկարչության մասին դեռ շատ բան չգիտի, ասում է, որ այն հաջորդն է իր «Ինչ եմ ուզում սովորել» ցանկում: Բացի իր բազում դիմանկարները հավաքելուց՝ Հռիփսիմեն նաև սիրում է քոլեջի ուսանողներին օգնել իրականացնել իրենց գեղագիտական նախագծերը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.