Թողարկում 274

Երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում լսելի կդառնա Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր երկրների երիտասարդների ձայնը

Հունիսի 27, 2017թ

Ս.թ. hունիսի 22-ից 23-ը Վարշավայում տեղի ունեցավ «Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երիտասարդական համաժողովը», որի շրջանակներում ԵՄ անդամ պետությունների եւ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի 300 երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական գործիչներ եւ երիտասարդական քաղաքականություն մշակողներ՝ երկօրյա համաժողովի շրջանակներում իրականացրեցին համատեղ աշխատանք:

ԵՄ հանձնակատար Հաանը եւ Եվրոպական հանձնաժողովի կրթության եւ մշակույթի  գլխավոր տնօրեն Մարտին Ռայհերթսը ելույթ ունեցան Համաժողովի լիագումար նիստի ժամանակ, ինչպես նաեւ հանդիպեցին Էրազմուս+  շրջանավարտների խմբի,  Վարշավայում կրթություն ստացող գործընկեր երկրների`Էրազմուս+ ուսանողների եւ #EUaroundU շարադրության մրցույթի հաղթողների հետ: Իրենց ելույթներում, բանախոսներն ընդգծեցին, կարեւորում են երիտասարդության որպես փոփոխության ակտիվ դերակատարների դերը, ինչպես նաեւ ընգծեցին, երիտասարդների ավելի  մեծ ներգրավվածության անհրաժեշտությունը երիտասարդական քաղաքականությունների եւ գործողությունների մշակման գործընթացներում:

Համաժողովի առանցքային թեմաներն էին մասնակցությունը, ինչպես նաեւ  երիտասարդների քաղաքացական ակտիվությունն ու նրանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում: Համաժողովի սեմինարների ընթացքում մասնակիցները մշակեցին կոնկրետ առաջարկություններ՝ ուղղված Եվրոպական միությանը, ԵՄ անդամ պետություններին եւ ԱլԳ գործընկեր երկրների կառավարություններին, որոնք օգտակար կլինեն ապագա երիտասարդական քաղաքականությունների մշակման գործընթացքներում:

Առաջարկությունները կներկայացվեն նաեւ առաջիկա բանավեճի ընթացքում, որը  նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք  ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում:

Առաջարկություններն ընգրկում են հետեւյալ երեք հիմնական ուղղությունները՝ 1. երիտասարդներ, որպես ակտիվ, քննադատ եւ պատասխանատու քաղաքացիներ 2. երիտասարդներ եւ ձեռնարկատիրություն եւ 3. որակյալ կրթություն:

Առաջին ուղղությամբ երիտասարդներն առաջարկեցին, երիտասարդության հանդեպ քաղաքականության մշակման գործում ցուցաբերել ավելի բարեկամական մոտեցում՝  նպաստավոր միջավայր ստեղծելով երիտասարդական նախաձեռնող կազմակերպությունների համար, ինչպես նաեւ ԵՄ ֆոնդերի  հատկացումներում առաջնայնություն տալով երիտասարդական ծրագրերին: Նրանք առաջարկեցին  ԱլԳ  երկրների երիտասարդության համար բացել Եվրոպական համերաշխության կորպուսը եւ ստեղծել միջազգային կամավորների շրջանավարտների տվյալների առցանց շտեմարան:

Երկրորդ ուղղությամբ քննարկումներն ընթանում էին սոցիալական ձեռնարկատիրության ծրագրերի աջակցության ընդլայնման շուրջ: Համաժողովի մասնակիցները կոչ արեցին ստեղծել միջազգային սոցիալական ձեռներեցության ներդրումային հիմնադրամ եւ ընդգծեցին, որ անհրաժեշտ է ավելացնել սոցիալիստական ձեռնարկությունների աջակցության համակարգերը: Նրանք առաջարկեցին կառավարություններին տալ երիտասարդներին սեփական ձեռնարկությունները ստեղծելու երաշխքներ, նվազեցնել հարկումը, կրճատել բյուրոկրատական քաշքշուկը եւ երիտասարդ ձեռնարկատերերին տրամադրել պրոֆեսիոնալ մակարդակին համապատասխանով ֆինանսավորում:

Երրորդ ուղղությամբ,  երիտասարդ առաջնորդները խնդրեցին քաղաքականության մշակողներին  ավելի մեծ ուշադրություն դարձնել ժամանակակից աշխատանքային շուկայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններին: Մասնակիցները կոչ արեցին հաստատել երկխոսություն համապատասխան ԿՀ-ների, դպրոցների, քաղաքականության մշակողների, ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության փորձագետների միջեւ՝  առկա կրթական ծրագրերը վերանայելու,  դրանք, անհրաժեշտության դեպքում կատարելագործելու եւ  ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական դերակատարների միջեւ համապատասխան փոխազդեցություն ստեղծելու նպատակով:

Ընդհանուր տեղեկություններ

  • Վարշավայի Արեւելյան գործընկերության Երիտասարդական համաժողովը (http://www.eap-youth-forum.pl/) երրորդ երիտասարդներին նվիրված խորհրդաժողովն է, որը կազմակերպվել է  Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Նախորդ ԱլԳ Երիտասարդական համաժողովները, որոնք տեղի են ունեցել 2013 թվականին Լիտվայում եւ 2015 թվականին Լատվիայում՝ համապատասխանաբար, սոցիալական ներգրավվածության եւ զբաղվածության հարցերի թեմայով:
  • Էրազմուս + ծրագրի շրջանակներում տրամադրվող Եվրամիության դրամաշնորհների միջոցով, ներկայում, ԱլԳ երկրների շուրջ 7 600 ուսանող եւ դասախոս կուսումնառեն եւ վերապատրաստում կանցնեն Եվրոպայում: ԵՄ անդամ պետությունների ավելի քան 2700 ուսանողի եւ աշխատակցի տրամադրվել է դրամաշնորհ՝ դեպի ԱլԳ երկրներ տեղաշարժի նպատակով: Արեւելյան գործընկերության երկրների շուրջ 20,000 երիտասարդներ եւ երիտասարդ աշխատակիցներ ընդգրկվել են Էրասմուս+ ոչ պաշտոնական կրթական գործողության մեջ, որն ընգրկում է տեղաշարժ, երիտասարդների փոխանակում, քաղաքական երկխոսություն,  քաղաքացիական ներգրավում ուղղությունները եւ իրականացվում է Եվրոպական կամավորական ծառայության միջոցով:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նորագույն ծրագրերից մեկը ԵՄ-ն երիտասարդների համար նախաձեռնությունն է, որի բյուջեն կազմում է 20 մլն եվրո: Այն նպաստում է հասարակության մեջ երիտասարդների ակտիվ մասնակցությանը եւ նրանց աշխատանքի տեղավրոմանը` օգնելով զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց դառնալ առաջնորդներ եւ ձեռներեցներ: Այս աջակցության փաթեթի շրջանակներում EU4Youth ծրագիրը 8 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհներ կտրամադրի երիտասարդներին՝ աջակցելու նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքում:

 

Բարի ճանապարհ Էրազմուս+ ծրագրով Եվրոպայում ուսանելու մեկնող ուսանողներին

26 Հունիս 2017

Հունիսի 19-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնելուց առաջ հյուրընկալեց այն ուսանողներին, ովքեր ընտրվել են Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրով սովորելու Եվրոպայում: Հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան եվրոպական համալսարաններում ստանալ մագիստրոսի կոչում, ինչի արդյունքում կստանան կրկնակի եվրոպական դիպլոմներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց ուսանողներին եւ ԵՄ անդամ երկրների դեսպանատների ներկայացուցիչներին, այնուհետեւ ներկայացվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակում սովորելու հնարավորությունները, ինչպես նաեւ տեղի ունեցավ Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանավարտների փորձի փոխանակում: Ուսանողները հնարավորություն ունեին քննարկել իրենց հուզող հարցերը: Եվրոպական միության Էրազմուս+ ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունվարի 1-ին խթանելու հմտությունների ու աշխատունակության բարձրացումը, ինչպես նաեւ առաջարկելու ավելի շատ հնարավորություններ կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներում համագործակցության համար: Առաջին անգամ՝ որպես նորություն, ծրագիրն աջակցում է նաեւ սպորտի ոլորտին: Որպես ինտեգրված ծրագիր՝ մինչեւ 2020 թվականը Էրազմուս+-ը կտրամադրի 14.7 միլիոն եվրո շարժունության եւ ռազմավարական գործընկերության համար, որպեսզի ավելի քան 4 միլիոն եվրոպացի ուսանող հնարավորություն ստանա սովորել, վերապատրաստվել, աշխատանքային փորձ ձեռք բերել եւ դառնալ կամավոր արտերկրում: Այս նպատաներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականցնում է 3 հիմնական գործողություններ եւ այլ միջոցառումներ՝ անհատների ուսումնական շարժունություն, նորարարությանը միտված համագործակցություն եւ լավագույն փորձի փոխանակում, աջակցություն քաղաքական բարեփոխումներին, Ժան Մոնե գործողություններ եւ գործողություններ սպորտի ոլորտում:

Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց հյուրերին. «Մեզ համար Էրազմուս+ ծրագիրը Հայաստանում մեր գործունեության կարեւոր մասն է: Հուսով ենք, որ օգուտ կքաղեք այս հնարավորությունից, կվերադառնաք Հայաստան եւ կկարողանաք գործնականում կիրառել այն, ինչ սովորել եք: Հուսով եմ, որ ձեռք կբերեք լավ աշխատանք, ինչը Հայաստանում խնդիր է: Ես հանդիպել եմ շրջանավարտների, ովքեր աշխատանք գտնելու հարցում ունեն դժվարություններ. Հայաստանը պետք է աշխատանք տանի գործազրկության մակարդակի ուղղությամբ եւ ԵՄ-ն պատրաստ է օգնել: Հուսով ենք, որ կվայելեք ձեր փորձառությունն ու կդառնաք ԵՄ լավ դեսպաններ»:

Կարդացեք ավելի Էրազմուս+ ծրագրի մասին Եվրոպական հանձնաժողովի կայքում եւ այցելեք Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայք։

 

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին

26 հունիսի, 2017

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատականներին ՀՀ պաշտոնատար անձանց կտրուկ բացասական արձագանքը եւ այդ համատեքստում պետությանը «սեւացնելու» կամ նրա «ներքին գործերին խառնվելու»` մտացածին մեղադրանքները։ Այդպիսի դրսեւորումները հատկապես մտահոգիչ են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման պարագայում:

Մենք՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, համոզված ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է, որ երկու կողմերն էլ պետք է սկզբունքորեն վերագնահատեն բոլոր ուղղություններով համագործակցության արդյունքները։ Ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ երկրի քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության խիստ ինքնագնահատման եւ Եվրամիության ներկայացուցիչների անկեղծ գնահատականների ու քննադատական հայացքի համադրումը միայն կարող է թափ եւ արդյունավետություն հաղորդել բարեփոխումների ընթացքին` հնարավորություն տալով լիարժեքորեն օգտվել մեր գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական եւ բարոյական աջակցությունից։

Ընդսմին, Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել այս կամ այն մտահոգության պատճառ հանդիսացող հարցերի շուրջ բաց երկխոսությունը սահմանափակելու փորձերից եւ նպաստել ՀՀ – ԵՄ համագործակցության օրակարգը կազմող բոլոր նախաձեռնությունների ու ծրագրերի անկախ եւ անաչառ վերլուծությանը, ինչպես նաեւ մշտադիտարկման մեխանիզմների մշակմանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.