Թողարկում 268

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ պատվիրակների ժողով

2017 թվականի ապրիլի 12-ին  տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովը: ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը և ՀԱՊ Քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը ներկայացրին 2017թ. առաջին ամիսների ՀԱՊ գործունեությունը, ժողովի մասնակիցներին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ ՀԱՊ գործադիր մարմնի  աշխատանքային հանդիպումների արդյունքների, ինչպես նաեւ  ՀԱՊ աշխատանքային խմբերի ընթացիկ հանդիպումների մասին։

Այնուհետև ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ պատվիրակների ժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեցին 2017 թվականի հոկտեմբերի 25-27-ը Տալլինում կայանալիք ՔՀՖ 9-րդ տարեկան համաժողովի 20 պատվիրակներին և 1 դիտորդին։ Քվեարկության արդյունքներով, ՀԱՊ կազմակերպական սկզբունքների համաձայն,  կազմեց ՔՀՖ 9-րդ համաժողովի մասնակիցների կարճ ցուցակը:

Պատվիրակների վերջնական ցուցակը, սակայն, կազմվելու է  ՀԱՊ պատվիրակների ժողովի, ԵՄ հայաստանյան պատվիրակության եւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքային խմբերի խորհուրդների կողմից կազմված ցուցակների համադրմամբ:

 

 

Արեւելյան գործընկերության երկրների տեղական իշխանությունները հրավիրվում են դիմելու ԵՄ դրամաշնորհների համար

 14 ապրիլի 2017

Արեւելյան գործընկերության երկրների տեղական իշխանությունները մինչեւ մայիսի 31-ը կարող են դրամաշնորհային հայտեր ներկայացնել «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակներում, որի սկիզբը դրվել է ապրիլի 10-ին: «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագրի նպատակն է աջակցել տեղական իշխանության մարմիններին կարողությունների զարգացման և հմտությունների հզորացման միջոցով տեղական բիզնեսների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ դառնալու տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ համակարգողներ:

Մրցույթը նպատակ ունի օգնել քաղաքներին իրականանցնելու իրենց տեղական տնտեսական զարգացման պլանները՝ սերտորեն համագործակցելով տեղական բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ պատշաճ կառավարման և ֆինանսական կանոնների սկզբունքներին համապատասխան:

Այս դրամաշնորհները կխթանեն բիզնեսների զարգացումը և ձեռներեցությունը, կբարելավեն բիզնես միջավայրը և կհեշտացնեն մուտքը դեպի ֆինանսական ռեսուրսներ:

Մրցույթի ամբողջ բյուջեն 9.5 միլիոն եվրո է, որից մինչեւ 90%-ը կարող է համաֆինասնավորվել Եվրամիության կողմից:

Մանրամասներ`

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.