Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին
Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին
22 մարտի 2017
ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն ողջունում է փետրվարի 28-ին Բրյուսելում ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագրի) շուրջ բանակցությունների ավարտը եւ մարտի 21-ին Երեւանում երկու կողմերի գլխավոր բանակցողների կողմից համաձայնեցված տեքստի նախաստորագրումը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում Համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԵՄ-Հայաստան ավելի սերտ եւ արդյունավետ համագործակցությանը եւ երկրում հետեւողական բարեփոխումների գործընթացին։
Միեւնույն ժամանակ Ղեկավար կոմիտեն մտահոգված է այն փաստով, որ բանակցություններն անց են կացվել փակ դռների հետեւում եւ չեն ներգրավել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը եւ քաղաքացիական հասարակության այլ դերակատարների։ Ավելին, այս հարցի վերաբերյալ որեւէ պատշաճ հանրային իրազեկման արշավ չի իրականացվել։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունն իր մտահոգությունն է հայտնում, որ բնակչության շրջանում Համաձայնագրի մանրամասների վերաբերյալ գիտելիքի պակասը, հատկապես ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու եւ ընդհանրապես եվրոպական արժեքների դեմ ակտիվ հակաքարոզչության լույսի ներքո, կարող է լրջորեն վտանգել Համաձայանգրի հետագա իրականացումը։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների աջակցման եւ խթանման նպատակով ստեղծված քաղաքացիական հասարակության այդ հարթակը, պետք է խիստ կարեւոր դեր խաղա Համաձայնագրի առաջնահերթությունների իրականացման գործում դրա ստորագրումից հետո։
ՔՀՖ Ղեկավար կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ ԵՄ կառույցներին՝ հաշվի առնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորացման նախորդ մարտահրավերները։ Կոչ ենք անում նրանց՝ քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր մակարդակներում քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության վերաբերյալ ավելի հստակ մոտեցման հնարավորությունը։ Ակնկալում ենք, որ կնախաձեռնվի համապատասխան խորհրդակցական գործընթաց։
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ
Secretariat of the Eastern Partnership Civil Society Forum
Rue de l’Industrie 10, 1000 Brussels, Belgium
Tel. +32 (0)2 893 2585; email: info@eap-csf.eu; http://www.eap-csf.eu
ԵՄ Արեւելյան գործընկերության
«Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը
Ժամկետները՝ 2015-2018թթ.
Բյուջեն՝ 4.296 մլն եվրո
Ծրագիրն իրենից ներկայացնում է Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի երկրորդ փուլը եւ ֆինանսավորվում է Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում։ Ծրագիրը կոչված է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում կայուն հումանիտար սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մշակութային եւ ստեղծարար արդյունաբերության աջակցմանը։
Ծրագրի նպատակներն են.
- Նպաստել գործընկեր երկրներում մշակութային քաղաքականության զարգացմանը՝ մշակութային ստեղծարար արդյունաբերության եւ մշակութային կենտրոնների գործունեության խթանման միջոցով
- Աջակցություն մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներում հասարակական եւ մասնավոր սեկտորներում գործող կազմակերպությունների համագործակցությանը
- Քաղաքացիական հասարակության ներգրավում որոշումների կայացման գործընթացներում, մշակույթի՝ որպես բարեփոխումների իրականացման խթանի, դերի բարձրացում
- Աջակցություն գործընկեր-երկրների մասնակցությանը միջազգային մշակութային նախաձեռնություններին։
Ծրագրով նախատեսված է.
- Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում ՄԱԿ-ի ազգային վիճակագրության զարգացում
- ստեղծագործական արդյունաբերությանը, մշակութային ժառանգությանը, կատարողական արվեստին եւ կինոարտադրության զարգացմանը նվիրված գիտական հոդվածների հրապարակում
- փոքր քաղաքների մշակութային արժեքների քարտեզագրման մոդելի մշակում եւ պիլոտային վեց զեկույցների պատրաստում՝
- Գործնական հմտությունները մշակույթի ոլորտում (Հայաստան)
- Ստեղծարար արդյունաբերության զարգացում ( Ադրբեջան)
- Նորարարական տեխնոլոգիաների եւ մշակույթի ոլորտների համագործակցություն (Բելառուս)
- «Ստեղծարար Վրաստան» ծրագրի գործարկում (Վրաստան)
- Ստեղծարար քաղաքբերի զարգացում (Մոլդովա)
- Արտադրական պրակտիկայում նախագծային մոդելների ներդրում (Ուկրաինա)
- Աջակցություն բարեփոխումների ոլորտի նախաձեռնություններին
- Աջակցություն ԵՄ եւ ԱլԳ երկրների մշակութային կազմակերպությունների համագործակցությանը
- Մշակույթի ոլորտի միջին օղակներում աշխատող 260 մենեջերների համագործակցության ցանցի ստեղծում
- Մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողների հմտությունների զարգացում
- Օն-լայն դասընթացների մշակում մշակույթի ոլորտի մենեջերների համար
- «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայտատուների համար սեմինարների անցկացում եւ խորհրդատվություն
- Մշակութային եւ ստեղծագործական տենդենցների լուսաբանում կայքում եւ սոցիալական ցանցերում
- Եվրոպական մշակութային ժամանակակից տենդենցների վերաբերյալ ուղեցույցների եւ ձեռնարկների թարգմանություն։