Թողարկում 265

Տեղի են ունեցել ՀԱՊ 1-ին, 2-րդ եւ 4-րդ աշխատանքային խմբերի հանդիպումները

Այս շաբաթ տեղի են ունեցել ՀԱՊ աշխատանքային խմբերի հանդիպումներ:  Քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱՊ-ի դերին և գնահատականներին, ինչպես նաև ՀԱՊ գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր:

Առաջին աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էր մոնիթորինգի և գնահատման փորձագետ Արմեն Մելքումյանը, որը ներկայացրեց Եվրամիության GSP+ (Generalized System of Preferences) Արտոնությունների ընդհանուր համակարգը և պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:

Մասնակիցները քննարկեցին նաև ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում փոփոխությունների ամփոփման ժամկետները, Հայաստանում ԵՄ դրամաշնորհներով աշխատող այլ կազմակերպությունների հետ աշխատանքները կոնսոլիդացնելու անհրաժեշտությունը, Պլատֆորմի փոքր աշխատանքային խմբերի այցելություններ և քննարկումներ մարզերում և այլն:

????????????

Չորրորդ աշխատանքային խմբի հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երիտասարդների զբաղվածության խնդրին, երիտասարդների սոցիալական ձեռներեցության խթանման, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ձևավորման մեջ երիտասարդների մասնակցության մի շարք կարեւոր հարցերի:

 

ԵՄ-ն երիտասարդության համար – EU4Youth

 

Ժամկետները՝ 2017-2020թթ.

Բյուջեն՝ 22,75 մլն եվրո (որից ԵՄ ներդրումը՝ 20 մլն եվրո)

Ծրագիրն ուղղված է հանրային կյանքում երիտասարդների մասնակցության խթանմանը,  նրանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում  առաջնորդության եւ նախաձեռնողականության զարգացմանը։ Ծրագրով նախատեսվում են կարողությունների զարգացմանը նպաստող միջոցառումներ, կրթաթոշակային ծրագրեր, աջակցություն քաղաքականության շուրջ երկխոսությանը, ինչպես նաեւ դրամաշնորհների հատկացում այդ ոլորտներում աշխատող հասարակական կազմակերպությունների համար։

Մասնակից երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան։

EU4Youth-ը երեք բաղադրիչ ունի.

Բաղադրիչ 1. Արեւելյան գործընկերության Երիտասարդական պատուհանի ներուժի ձեւավորում. Էրազմուս+ ծրագրեր

  • Կրթաթոշակներ քաղաքացիական հասարակության երիտասարդ անդամների համար. քաղաքականության մշակման ոլորտում գործող երիտասարդական ՀԿ-ների ակտիվության խթանում։ Ընտրված երիտասարդ առաջնորդները (կրթաթոշակառուների) մասնակցելու են շարժունակության ծրագրերին եւ աշխատելու են Եվրամիությունում։
  • Գործընկերություն հանուն գործարարության. գործարարության ուսուցման ծրագրեր եւ երիտասարդների շրջանում սոցիալական գործարարության զարգացում։ Այս միջազգային նախագծերը հիմնված են կազմակերպությունների միջեւ գործընկերային բազմակողմանի համագործակցության վրա։ Մասնավոր սեկտորի եւ ուսումնական հաստատությունների ներգրավումը ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտ պայման է համարվում։

Բաղադրիչ 2. Դրամաշնորհների սխեմա – կենտրոնացում սոցիալապես անապահով երիտասարդների եւ երիտասարդական գործարարության խնդիրների վրա։

  • Երիտասարդների կրթություն ստանալու եւ մասնագիտական որակավորումը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնում (այդ թվում նախատեսված են առանձին միջոցառումներ սոցիալապես խոցելի խմբերի համար), ֆինանսական օժանդակության հասանելիություն եւ զբաղվածության ապահովում։
  • Աջակցություն ստեղծագործող երիտասարդներին՝ վերջիններիս գործարարական գաղափարների իրացում։
  • Աջակցություն երիտասարդ առաջնորդների կրթության, երիտասարդության համար որակյալ ուսումնառության ոլորտներում, այդ թվում ամենաանապահով ընտանիքների եւ մարզերի երիտասարդների համար։
  • Կենտրոնացում տնտեսության մեջ երիտասարդների համար առավել գրավիչ թվացող ոլորտների վրա, ինչպիսիք են նորարարությունն ու ՏՏ ոլորտները, մշակույթը, «կանաչ» էկոնոմիկան եւ սոցիալական գործարարությունը։

Բաղադրիչ 3. Համակարգում

EU4Youth ծրագրի բոլոր բաղադրիչների միջեւ համագործակցության համակարգում, ինչպես նաեւ աջակցություն ամբողջ ծրագրի մշտադիտարկմանը եւ հանրահռչակմանն ուղղված ջանքերին։

 

Կարդալու նյութ. Եվրոպական միության արտաքին գործերի ամսագրի անդրադարձը Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպական միության արտաքին գործերի ամսագրի (European Union Foreign Affairs Journal) 2017 թվականի 1-ին համարը, որտեղ  Հայաստանին առնչվող երեք հոդված է հրապարակվել։

«Երբ Ռուսաստանը Հայաստանի քաղաքացուն անցանկալի անձ է հայտարարում. Զեկույց արտաքսման մասին» (When Russia considers an Armenian undesirable – Report on a deportation) հոդվածն անդրադարձել է Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ տարածք մուտքն արգելելու խնդրին, որի վերաբերյալ բանաձեւ է ընդունել նաեւ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովը։

Ամսագրի մյուս հոդվածը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այսուհետ կոչվում է Արցախի Հանրապետություն. 20.2.2017թ. հանրաքվեն» (Nagorno-Karabakh Republic: Now under the name Republic of Artsakh. The Referendum of 20.2.2017)։

Խորհուրդ ենք տալիս կարդալ նաեւ «Ադրբեջանի հարձակումը եվրոպական պառլամենտարիզմի վրա՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու արտոնմամբ» Azerbaijan Attacks European Parliamentarism -by Arrest Warrants against Members of European Parliament հոդվածը։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.