Ուշադրություն.
ընդունվում են 2017թ. ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համաժողովի մասնակցության հայտերը
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրում է հայտեր ներկայացնելու ՔՀՖ 9-րդ տարեկան համաժողովի մասնակցության համար: Տարեկան համաժողովի անցկացման վայրը դեռ հստակեցված չէ: Հայտերի ներկայացումը համաժողովի մասնակիցների ընտրության պարտադիր գործընթաց է։ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովը Ֆորումի որոշումների կայացման բարձրագույն մարմինն է՝ կարեւորագույն միջոցառում, որն անցկացվում է Ֆորումի հիմնադրումից՝ 2009 թվականից ի վեր։ Այն հարթակ է՝ ընդհանուր առմամբ Արեւելյան գործընկերությանը, ՔՀՖ ձեռքբերումների եւ տարածաշրջանում բարեփոխումների իրականացման մեջ քաղաքացիական հասարակության ներդրմանը վերաբերող քննարկումների համար։ ՔՀՖ ամենամյա համաժողովը մեկտեղում է Եվրամիության եւ ԱլԳ երկրների՝ շուրջ 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների։
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
Քաղաքացիական հասարակության ֆորումը բաց է ՔՀԿ-ների լայն շրջանակի համար՝ հասարակական կազմակերպություններ, վերլուծական կենտրոններ, ոչ առեւտրային կազմակերպություններ, մասնագիտական միավորումներ, առեւտրի պալատներ, բիզնես ասոցիացիաներ, ազգային եւ միջազգային ՔՀԿ-ներ/ցանցեր, եւ Արեւելյան գործընկերության եւ ԵՄ անդամ երկրների քաղաքացիական հասարակության այլ դերակատարներ ու միջազգային կազմակերպություններ:
Յուրաքանչյուր հայտատու կազմակերպությունից միայն մեկ ներկայացուցիչ կարող է դիմել մասնակցության համար։
Մասնավորապես, խորհուրդ է տրվում կանանց հիմնախնդիրներով/իրավունքի հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ մասնակցության հայտեր ներկայացնել։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խորհուրդ է տրվում Ֆորումի տարեկան համաժողովին պատվիրակել կանանց՝ որպես ներկայացուցիչներ
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Մասնակիցները կընտրվեն հետեւյալ չափանիշների հիման վրա՝
- Ընտրելիության չափանիշ. Թեկնածուները պետք է լինեն ոչ կառավարական, անկուսակցական (ինստիտուցիոնալ առումով քաղաքական որեւէ կուսակցության հետ կապ չունեցող) կազմակերպություններ, որոնք հարգում են ժողովրդավարական արժեքները։ Դրանք պետք է լինեն հիրավի անկախ կազմակերպություններ։
- Գործունեության ոլորտների բազմազանություն ապահովելու քաղաքացիական հասարակության բոլոր հիմնական բաղադրիչների ներկայացվածությունը եւ ըստ այդմ՝ թեմատիկ աշխատանքային խմբերի1 եւ ենթախմբերի2 աշխատանքում ՔՀԿ-ների պատշաճ ընդգրկվածությունը։
- ԱլԳ-ում ներգրավվածություն. հայտատուները պետք է գործեն ԱլԳ առաջնահերթությունները ներառող ոլորտներում:
- Ալգ ՔՀՖ-ում ներգրավվածություն. մենք հրավիրում ենք Ֆորումի նախորդ տարիների աշխատանքին եւ ազգային պլատֆորմներում եւ աշխատանքային խմբերում ակտիվություն հանդես բերած հայտատուների, ինչպես նաեւ նրանց, ովքեր պատրաստ են ակտիվորեն նպաստելու Ֆորումի 2017/2018թթ.աշխատանքներին։
- Ռոտացիա. ընտրություն կատարելիս պետք է պահպանվի ռոտացիան, ըստ որի՝ առավելություն կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք չեն մասնակցել ՔՀՖ նախորդ համաժողովներին։
Այն կազմակերպությունները, որոնք կարող են ինքնուրույն հոգալ իրենց մասնակցության ծախսերը կամ ցանկանում են որպես դիտորդ (առանց ձայնի իրավունքի) մասնակցել համաժողովին, նույնպես պետք է մասնակցության առցանց հայտեր ներկայացնեն։
Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել Տարեկան համաժողովին որպես դիտորդ (առանց քվեարկելու իրավունքի) նույնպես պետք է ներկայացնեն իրենց հայտը:
ՔՀՖ Ղեկավար կոմիտեն՝ խորհրդակցելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրահանձնաժողովի հետ, կկատարի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 2017թ. համաժողովի մասնակիցների ընտրությունը։ Ընտրությունն անցկացվելու է մի քանի փուլով։ Ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐ
ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովի մասնակցի կարգավիճակով ընտրված կազմակերպությունները պետք է լինեն ԱլԳ համապատասխան երկրի Ազգային պլատֆորմի պատվիրակության անդամներ (յուրաքանչյուր երկրին հատկացվելու է առավելագույնը 20 տեղ) կամ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (առավելագույնը՝ 40 տեղ) խմբերի ներկայացուցիչներ։ Կփոխհատուցվեն միայն այն ներկայացուցիչների տրանսպորտային ծախսերը, որոնք կընտրվեն որպես Ֆորումի տարեկան համաժողովի մասնակիցներ։
Միայն ՔՀՖ տարեկան համաժողովի ընտրված մասնակիցներն ունեն ձայնի իրավունք ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամների ընտրության եւ քննարկվող այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ։ Միայն Ֆորումի ընտրված մասնակիցները կարող են ընտրվել Ֆորումի Ղեկավար կոմիտեում:
Դիտորդներն ինքնուրույնաբար պետք է հոգան Ֆորումին իրենց մասնակցության ծախսերը եւ չեն կարող մասնակցել որոշումների կայացման որեւէ գործընթացի:
Ե՛վ մասնակիցները, ե՛ւ դիտորդները կարող են մասնակցել Ֆորումի աշխատանքային խմբերի գործունեությանը, սակայն դիտորդների մասնակցությունն աշխատանքային խմբերի տարեկան համաժողովներին նույնպես չի ֆինանսավորվելու։ Ե՛վ մասնակիցները, ե՛ւ դիտորդները կավելացվեն Ֆորումի անդամների ցուցակում եւ պարբերաբար տեղեկություններ կստանան ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գործունեության մասին։
Ընտրական գործընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կտեղեկացվեն՝ թե արդյո՞ք իրենց կազմակերպության ներկայացուցիչն ընտրվել է համաժողովի մասնակից եւ ի՞նչ կարգավիճակով։
Ամենամյա համաժողովին մասնակցելու իրավունքը չի կարող փոխանցվել դրածո կազմակերպության եւ անգամ՝ այդ նույն կազմակերպության՝ արտերկրում գտնվող հաստատության ներկայացուցչին։ Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի որպես ԵՄ-ից կամ Արեւելյան գործընկերության որեւէ երկրից պատվիրակ կամ դիտորդ լինելու մասնակցության հայտ ներկայացնել՝ կախված իր աշխարհագրական տեղակայվածությունից։
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ 2017 թվականի մարտի 20-ը, 23.59, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով։
Ուշացումով ուղարկված հայտերը, առանց որեւէ բացառության, չեն դիտարկվի։ Ընտրության արդյունքները կհրապարակվեն ԱլԳ ՔՀՖ կայքում 2016 թվականի հունիսին։ Բոլոր հայտատուներն իրենց նշած էլեկտրոնային հասցեներով կտեղեկացվեն ընտրության արդյունքների մասին։
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ
ՔՀՖ 9-րդ տարեկան համաժողովին մասնակցելու հայտերի համար խնդրում ենք լրացնել հայտի հատուկ ձեւը՝ անգլերեն կամ ռուսերեն։
Եթե ցանկանում եք աշխատել տվյալ հայտադիմումի ձեւի վրա օֆլայն, կարող եք ներբեռնել դրա Word տարբերակը անգլերեն եւ ռուսերեն։ Սակայն, բոլոր դեպքերում, հայտադիմումի պատասխանները պետք է լրացվեն առցանց (օն լայն) տարբերակի վրա։
Հայտերի ներկայացման հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղարկել support@eap-csf.eu հասցեով։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը սույն միջոցառման հիմնական աջակիցն է եւ փոխհատուցելու է միայն մասնակցի կարգավիճակով ընտրված 160 մասնակիցների (որից 120-ը՝ ԱլԳ, 40-ը՝ ԵՄ երկրներից) տրանսպորտային եւ կեցության ծախսերը։
- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ
- ԱԽ1- Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն
- ԱԽ2 – Տնտեսական ինտեգրացիա եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությունը
- ԱԽ3- Բնապահպանություն, կլիմայի փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն
- ԱԽ4- Միջանձնային կապեր
- ԱԽ5- Սոցիալական եւ աշխատանքային քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն
2.ԵՆԹԱԽՄԲԵՐ
ԱԽ1-ի ենթախմբեր
- Մարդու իրավունքներ
- Քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում
- Ընտրություններ
- Մամուլի ազատություն
- Անվտանգություն
- Կոռուպցիայի դեմ պայքար
- Դատական համակարգի բարեփոխում
- Ժողովրդավարություն եւ համագործակցություն
- Գենդերային հավասարություն
- Տարածաշրջանային համագործակցություն եւ փոխվստահության ամրապնդում
- Տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման բարեփախումներ
ԱԽ2-ի ենթախմբեր
- Գյուղատնտեսություն եւ գյուղատնտեսության զարգացում
- Տարածքային քաղաքականություն, տարածաշրջանային եւ միջսահմանային համագործակցություն
- Փոքր եւ միջին բիզնես
- Առեւտուր եւ մշտական համագործակցություն առեւտրի ոլորտում
- Թվայնացված շուկաների ներդաշնակեցում
- Տրանսպորտ
- Վիճակագրություն
ԱԽ3-ի ենթախմբեր
- Շրջակա միջավայր
- Կլիմայի փոփոխություն
- Էներգետիկ անվտանգություն
ԱԽ4-ի ենթախմբեր
- Երիտասարդություն
- Մշակույթ
- Կրթություն
- Ավագ սերնդի մարդկանց միջանձնային կապեր
- Հակամարտությունների լուծում
ԱԽ5-ի ենթախմբեր
- Սոցիալական երկխոսություն
- Հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներգրավվածություն
- Սոցիալական քաղաքականություն
Մեկ միլիոն եվրո բյուջեով ԵՄ դրամաշնորհ Շիրակի մարզի մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացման համար
17.02.2017
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Գյումրիում հայտարարել է մեկ միլիոն եվրո բյուջեով Տարածքային զարգացման դրամաշնորհի մասին, որն ուղղված է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը` ի շահ Շիրակի մարզում բնակվող Հայաստանի քաղաքացիների:
Դրամաշնորհը կօգնի զարգացնել ծրագրերի եւ դրամական միջոցների կառավարման կարողությունները`անմիջականորեն նպաստելով Շիրակի մարզի զարգացմանը: Այն կնպաստի մրցակցության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու արտագաղթի միտումների նվազեցմանը:
«Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը Շիրակի մարզում հզոր գործիք է, որը միտված է խթանելու մշակույթը` որպես սոցիալական եւ տնտեսական զարգացման կատալիզատոր: Երբ ասում եմ մշակույթ, նկատի ունեմ՝ կստեղծվեն ավելի շատ աշխատատեղեր ստեղծարարության եւ նորարարության ոլորտներում: Կարեւորելով մշակույթը Հայաստանի տարածքային զարգացման ենթատեքստում, հետամուտ ենք կառուցելու մշակութային կամուրջներ՝ միավորելով մարդկային կապիտալը, նորարարությունը, ներառումն ու ենթակառուցվածքները», նշեց ԵՄ դեսպանը:
Հայտամրցույթը հանդիսանում է երկրորդը՝ «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՏԶՊԾԴ)» շրջանակներում: ՏԶՊԾԴ-ն Հայաստանում մինչ այժմ իրականացվող ամենամեծ տարածաշրջանային ծրագիրն է թե՛ տրամադրվող ֆինանսավորման ծավալների առումով, թե՛ աշխարհագրական ծածկույթի տեսանկյունից:
ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջեւ համաչափ սոցիալական եւ տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել տնտեսական հնարավորություններ եւ դիվերսիֆիկացնել Հայաստանի տասը մարզերի տնտեսությունը (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ եւ առնչվող ենթակառուցվածքներ), եւ (2) ստեղծել զբաղվածության ապահովման հնարավորություններ մարզերում (տրամադրելով համապատասխան հմտություններ եւ խթանել կայուն զբաղվածություն աճի, զարգացող եւ նորարարական ոլորտներում հատկապես չափահաս երիտասարդների շրջանում):
Ընդհանուր տեղեկություններ
2015 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրոպական միության եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից հրապարակվեց «Տարածքային զարգացման պիլոտային ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ)» առաջին հայտամրցույթի հրավերը: Գործընթացի վերջում յոթ ծրագրեր ստորագրեցին դրամաշնորհային պայմանագրեր ԵՄ-ի եւ ՏԿԶՆ-ի հետ: Ծրագրերի իրականացումը սկսվել է 2017 թվականի սկզբին:
Այժմ հայտարարվում է դրամաշնորհի 2-րդ հայտամրցույթը, որի նպատակն է ընտրել տարածքային 1 կամ 2 լրացուցիչ ծրագիր, որոնք կֆինանսավորվեն ՏԶՊԾԴ-ի ֆոնդի մնացորդից: Երկրորդ հայտամրցույթի շրջանակներում հրավիրվում են հայտեր՝ Շիրակի մարզի մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին առնչվող գաղափարներով: Ծրագիրի միջոցով կստեղծվեն նոր աշխատատեղեր, աջակցություն կտրամադրվի Շիրակի մարզում գրանցված ՓՄՁ-ներին ու ձեռնարկություններին:
Այդուհանդերձ, մրցույթին դիմել կարող են բոլոր ՀՀ մարզերում գործող ՝ մրցույթի պահանջները բավարարող կազմակերպությունները, եթե նրանք գտնեն համապատասխան տարածքային գործընկեր թիրախ հանդիսացող տարածքում:
ՏԶՊԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միչեւ համաչափ սոցիալական եւ տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
ՏԶՊԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել զբաղվածության ապահովման հնարավորություններ Շիրակի մարզում, այն է՝ ապահովել անհրաժեշտ հմտություններ եւ, հատկապես չափահաս երիտասարդության շրջանում, խթանել կայուն զբաղվածությունը մշակույթի եւ ստեղծարար տնտեսության ոլորտում:
(2) ստեղծել տնտեսական հնարավորություններ Շիրակի մարզում, այն է՝ աջակցել գործարար միջավայրի բարելավմանը, նպաստել արդյունավետ ներդրումների իրականացմանը, խթանել համագործակցությունը ընկերությունների միջեւ՝ հատկապես ՓՄՁ-ների եւ նպաստել մշակույթի եւ ստեղծարար տնտեսության ոլորտին առնչվող ենթակառուցվածքների զարգացմանը:
Երկրորդ հայտամրցույթի բյուջեն կազմում է շուրջ 1 մլն եվրո, որից 700.000 եվրոն տրամադրվում է Եվրոպական միության կողմից, 175.000 եվրոն՝ Հայաստանի կառավարության, եւ նվազագույնը 10% հավելվում է դիմորդներ կողմից համաֆինանսավորման սկզբունքով: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 486.000 – 1.400.00 եվրո (հաշվի առնելով ԵՄ դրամաշնորհը, կառավարության ու դիմորդի համաֆինանսավորումը): Ընտրված ծրագրերի իրականացման առավելագույնը ժամկետը 24 ամիս է:
Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կկազմակերպվի 2 փուլով: Առաջին փուլում դիմորդի կողմից պետք է ներկայացվի միայն մեկ կարճ փաստաթուղթ (այսպես կոչված հայեցակարգ), որի ներկայացման վերջնաժամկետը 2017թ. մարտի 24-ն է: Ծրագրի ամբողջական առաջարկներ կներկայացվեն միայն ընտրված թեկնածուների կողմից: Դրամաշնորհի ստացման պայմանագրերը կստորագրվեն 2017թ. սեպտեմբերին: Ամբողջ գործընթացի ընթացքում դիմորդները Հայաստանում Եվրոպական միության Տեխնիկական աջակցության թիմի կողմից կստանան կարիքներին հարմարեցված դասընթացներ եւ ինտենսիվ խորհրդակցություն, այդ աջակցությունը կշարունակվի նաեւ ծրագրի իրականացման ժամանակահատվածում:
Դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն կնպաստի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլեւ կօգնի զարգացնել Հայաստանի մարզերի կողմից ծրագրի եւ ֆինանսների կառավարման կարողությունները:
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի հարեւան շրջանների բիզնես հնարավորություններին
14 փետրվարի 2017
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Հայաստանում եւ Վրաստանում բիզնես սկսելու ուղեցույց»-ի նոր հրատարակությունը: Այս հրատարակության նպատակն է հզորացնել Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում եւ Վրաստանի սահմանամերձ Քվեմո Քարթլի շրջանում տնտեսական կարողությունները եւ բիզնես կապերը երկու երկրներում բիզնես միջավայրի եւ տնտեսական կարգավորումների մասին պրակտիկ տեղեկատվության տրամադրման միջոցով:
Ուղեցույցը կօգնի երկու երկրների պոտենցիալ բիզնես գործընկերներին: Մասնավորապես, այնտեղ բացատրված է՝ ինչպես գրանցել նոր բիզնես՝ ընդգծելով հարկման կարգը եւ բացատրելով, թե ինչ լիցենզիաներ եւ թուլտվություններ կարող են պահանջվել: Հրատարակությունը հասանելի է Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության կայքում (EaPTC) հայերեն եւ վրացերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ ռուսերեն:
Միջսահմանային տնտեսական զարգացման ծրագիրը նպատակ ունի բարելավելու Քվեմու Քարթլի եւ Տավուշի շրջաններում սահմանամերձ համայնքների կենսապայմանները եւ հզորացնելու միջսահմանային պոտենցիալը՝ առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում:
Ավելին՝ այստեղ