Ընդունվում են Էրազմուս+ ծրագրի մասնակցության հայտեր
19.01.2017
Արեւելյան գործընկերության 2017-2018թթ. Երիտասարդական պատուհան նախաձեռնությանը մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. մարտի 8-ն է։ Հայտամրցույթը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի կազմակերպություններին եւ անհատներին հնարավորություն է ընձեռում ֆինանսավորում ստանալ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։
Հայտերը պետք է ուղարկվեն կրթության, աուդիովիզուալ միջոցների եւ մշակույթի հարցերով գործադիր մարմնին, իսկ ծրագրերի իրականացումը նախատեսված է 2017թ. հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում առաջարկվում են նաեւ այլ ծրագրեր՝ «Էրազմուս+ ծրագրային հնարավորություններ ԱլԳ երկրների երիտասարդների համար»։
ԱլԳ Երիտասարդական պատուհան ծրագրին, որի ընդհանուր բյուջեն 31.5 մլն եվրո է, արդեն իսկ մասնակցել են շուրջ 37 հազար երիտասարդներ եւ մասնագետներ։
Մանրամասներ.
Դրամաշնորհային մրցույթ. Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր Բիզնես զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղավածություն ունեցող ստարտափերին
20.01.2017
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ հայտարարում է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) մեկնարկը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրամիության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Ծրագիրը նպատակ ունի զարկ տալ ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն է օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ, և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:
Մրցույթին կարող են մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ են բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինժեներությունը, մաքուր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ունենան մշտական բնակություն Հայաստանում և դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեն Հայաստանում:
Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը՝
- նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
- մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
- կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:
2017-2018 ժամանակահատվածում կտրամադրվեն մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև EUR 15,000 արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ: Կհայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով: Մրցույթի նպատակն է աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին, հետևաբար դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների և հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, բջջային հավելվածներն ու ծառայությունները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2017թ. փետրվարի 17-ն է:
Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ info@eif.am էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով:
Լրատվական հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Նունե Քոչինյանի՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու (էլ. հասցե՝ nune.kochinyan@giz.de, հեռախոսահամար՝ +37410 269986) և Ռուզան Ապրեսյանի հետ՝ ՁԻՀ-ի հանրային կապերի պատասխանատու (էլ. հասցե՝ ruzan.apresyan@eif.am, հեռախոսահամար՝ +37410 219797):
Call for Proposals Application form STEP grant
Call for Proposales Announcement STEP grant
Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը
18.01.2017
Հունվարի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
Քննարկվեցին համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվեց փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։
Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ փոխանակեցին նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:
Աղբյուրը՝ ՀՀ արտգործնախարարության կայքէջ
Պյոտր Սվիտալսկի. «Մենք երբեք աչք չենք փակում»
Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ
– Պարոն դեսպան, ապրիլին 2-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Յուրաքանչյուր ընտրություն կարեւոր է, բայց կարո՞ղ ենք ասել, որ գալիք ընտրությունները հատուկ կարեւորություն կունենան Հայաստան–ԵՄ հարաբերությունների ապագայի համար:
– Ես բազմիցս ասել եմ, որ գալիք ընտրությունները որոշիչ են երկրի ապագայի համար, եւ ես լիովին համաձայն եմ Հայաստանի քաղաքական ներկապնակի տարբեր խմբերի ուղերձների հետ, որոնք հաստատում են, որ Հայաստանի քաղաքական բոլոր ուժերն այս ընտրությունները դիտարկում են որպես շատ կարեւոր գործընթաց, որը շատ իմաստներով որոշելու է երկրի ապագան:
Այս ընտրությունների կարեւորությունն ընդգծող տարրերից մեկն այն է, որ Հայաստանը խորքային եւ համապարփակ բարեփոխումների կարիք ունի: Միայն արդար եւ օրինական ընտրությունների հիման վրա ձեւավորված կառավարությունն իրավունք եւ քաղաքական մանդատ ունի՝ առաջ տանելու հավակնոտ եւ խորքային բարեփոխումներ: Այսպիսով, ընտրական գործընթացը, որոշ իմաստով, անհրաժեշտ նախապայման է խորքային բարեփոխումների համար, որոնց այդքան սպասում են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը:
Մյուս կողմից, գալիք ընտրությունները չափազանց կարեւոր են լինելու սահմանադրական փոփոխությունների իրագործման տեսանկյունից, քանի որ ընտրությունները նշանավորելու են անցումը երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: Այսպիսով, ընտրությունները կսահմանեն սահմանադրական փոփոխությունների իրագործման համար որոշ նախադեպեր:
Այս ընտրությունները, իմ կարծիքով, Հայաստանին հնարավորություն են ընձեռում վերջ դնել անցած ընտրությունների շուրջ հակասական գնահատականներով նշանավորված անցյալին: Անցյալում եղել են լուրջ մեղադրանքներ ընտրությունների կեղծման եւ դրանց շուրջ մանիպուլյացիաների հետ կապված: Այս ընտրությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում մոտենալ եվրոպական չափանիշներին եւ նոր գլուխ բացել Հայաստանի՝ ժողովրդավարական ապագայի կառուցման գործում:
Սա աննախադեպ քայլ էր. Եվրոպական միությունը երբեւէ Արեւելյան գործընկերության տարածքում այսպիսի մեծ օժանդակություն չի տրամադրել:
Եվրոպական Միությունը որոշեց սերտորեն աջակցել կառավարության եւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռքբերված համաձայնության կյանքի կոչմանը: Եվրոպական միությունը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ այդ համաձայնության իրագործման համար: Սա աննախադեպ քայլ էր. Եվրոպական միությունը երբեւէ Արեւելյան գործընկերության տարածքում այսպիսի մեծ օժանդակություն չի տրամադրել: Սա ազդակ է առ այն, որ մենք հավատում ենք այս ընտրությունների կարեւորությանը: Եթե Հայաստանը ցանկանում է կառուցել ավելի լավ ապագա, ժողովրդավարական ապագա, այն միշտ կարող է հույս դնել ԵՄ աջակցության վրա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։