Թողարկում 260

Տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ընդհանուր ժողովը

15909113_1576530982360365_989451771_o2016 թվականի դեկտեմբերի 29-ին Երեւանում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ընդհանուր ժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեա Խալուպովան, որը նաեւ պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը տարբեր հարցերում:

Այնուհետեւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, ԱլԳ ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող Հայկուհի Հարությունյանը, ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը եւ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ամփոփեցին Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ 8-րդ տարեկան համաժողովի արդյունքները, Հայաստանի պատվիրակության հաջողությունները, անցնող տարում ՀԱՊ գործունեությունը:

15935130_1576531265693670_1190641265_oԺողովի երկրորդ նիստին ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում փոփոխությունների նախագիծը պատրաստած աշխատանքային խմբի անդամները ներկայացրին իրենց մեկնաբանությունները առանձին դրույթների վերաբերյալ, մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցավ աշխույժ քննարկում, որից հետո ՀԱՊ պատվիրակները բաց քվեարկությամբ ընդունեցին կամ մերժեցին աշխատանքային խմբի առաջարկած բազմաթիվ փոփոխությունները: Ըստ այդմ, աշխատանքային խումբը ստանձնեց  նաեւ Կազմակերպական սկզբունքների փոփոխված տեքստի վերջնական խմբագրման գործը։

ՔՀՖ ՀԱՊ պատվիրակների ժողովի մասնակիցների բաց քվեարկությամբ ՀԱՊ Պատվիրակների ժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ ստացան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն (նախագահ Մովսես Արիստակեսյան) եւ Համատիրությունների նախագահների ասոցիացիան (նախագահ՝ Արամ Գրիգորյան)։

Օրակարգով նախատեսված՝ ՔՀՖ ՀԱՊ 2017թ. առաջնահերթությունների հարցը թողնվեց ՔՀՖ ՀԱՊ Պատվիրակների հաջորդ ժողովի քննարկմանը։


csf-logoՔաղաքացիական հասարակությունը ներկայացնում է Արեւելյան գործընկեություն երկրներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջարկներ

13.01.2017

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը վերջերս հրապարակված՝ «Արեւելյան գործընկերության երկրներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումները» վերնագրով հաշվետվության մեջ անդրադարձել է ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներին եւ մի շարք առաջարկություններ է ներկայացրել։ 2017 թվականի հունվարի 12-ին հրապարակված հաշվետվությունը պատրաստվել է ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի Տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման բարեփոխումների հարցերով զբաղվող ենթախմբի կողմից։

Հաշվետվությունն անդրադարձել է ոլորտի քաղաքականությանը վերաբերող այնպիսի խնդիրների, ինչպիսիք են տեղական ինքնակառավարումը, ֆիսկալ ապակենտրոնացումը, վերահսկողությունը եւ մշտադիտարկումը, պետական կառավարման բարեփոխումները, մարդկային ռեսուրսների կառավարումը, հաշվետվողականությունը եւ այլն։

Այս վերլուծության հիման վրա հեղինակները Արեւելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրի համար մշակել են առաջարկությունների փաթեթներ, որոնք կոչված են ոլորտում տիրող իրավիճակ բարելավելու արդյունքում բարձրացնել այդ երկրների բնակչության բարեկեցությունը։

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ) քաղաքացիական հասարակության տարածաշրջանային բացառիկ պլատֆորմ է, որի նպատակը եվրոպական ինտերգրման առաջխաղացումն է, աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին Արեւելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա եւ Մոլդովայի Հանրապետություն։

Մանրամասները՝  այստեղ

ԱլԳ ՔՀՖ կայքէջ

 

EuropAid logo_enԵվրամիությունը շարունակում է ներդրումները Հայաստանում. ստեղծվում են նոր աշխատատեղեր, հզորանում է ֆինանսների կառավարման համակարգը

Բրյուսել, 16/12/2016 –

Մամուլի հաղորդագրություն

armenia EU 1112016թ դեկտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ստորագրեցին երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:

Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է  15.2 մլն եվրո, նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով  աշխատուժի՝ աշխատանքով ապահովման համակարգը եւ հատկապես կարեւորելով  զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման եւ ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողների մասնագիտական որակավորման զարգացմանն ու նրանց զբաղվածության  ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային եւ մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման եւ կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ:

Նախաձեռնության հատուկ նպատակն է Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) գյուղատնտեսական քոլեջների շրջանավարտների համար ստեղծել աշխատատեղեր եւ ապահովել մասնագիտական որակավորման հեռանկարներ՝ վարապատրաստման ազգային ծրագրերի՝ կրթական համակարգերի մշակման եւ գյուղատնտեսական ՄԿՈՒ կենտրոնների վերազինման միջոցով:

Միաժամանակ, Եվրոպական միությունը ստորագրում է Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների աջակցության նոր ծրագիր, որի բյուջեն կազմում է 10 մլն եվրո, եւ որը միտված է՝ միջազգային չափանիշներին եւ առաջավոր փորձին համահունչ՝ բարձրացնելու պետական ծախսերի հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:

Ծրագիրը կնպաստի բյուջեի պլանավորման եւ ծախսերի կատարման թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործընթացների կատարելագործման միջոցով: Այն կապահովի նաեւ ավելի մասնակցային  բյուջետավորման գործընթացներ՝ քաղաքացիական հասարակության եւ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությամբ:

Ընդհանուր տեղեկություններ

Վերջին տասնամյակում գրանցվել է Հայաստանի տնտեսության աճ: Այդուհանդերձ,  երկիրը ենթարկվում է տնտեսությունը թուլացնող արտաքին գոծոնների ազդեցությանը: Այդ տեսանկյունից՝ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի զարգացմանն ուղղված ջանքերին, որոնց նպատակն է զբաղվածության հնարավորությունների ամրապնդման միջոցով երկրում կրթել եւ զարգացնել մարդկային կապիտալը, կատարելագործել սոցիալական ապահովման պայմանները, հզորացնել պետական վարչարարության եւ կառավարման համակարգերը:

Ֆինանսավորումը տրամադրվում է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ համագործակցության ֆինանսավորման հիմնական՝ «Եվրոպական հարեւանության գործիքի» միջոցներից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել պատվիրակության վեբկայք http://eeas.europa.eu/delegations/armenia_en, հետեւել @EU_Armenia թվիթերի  էջին եւ  @eudelegationtoarmenia ֆեյսբուքյան էջին, բաժանորդագրվել առցանց տեղեկագրին՝ hhtps://eunewsletter.am, եւ դիտել պատվիրակության յություբյան ալիքում  https://www.youtube.com/user/EUDelArmenia

 Արեւելյան գործընկերության էջին՝

http://ec.europa.eu/enlargement/neighbourhood/eastern-partnership/index_en.htm

 ԵՄ հարեւանության տեղեկատվական կենտրոնի էջին՝

http://www.enpi-info.eu/

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , . Bookmark the permalink.