Թողարկում 258

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումն իր ցավակցությունն է հայտնում Դավիթ Թումանյանի մահվան կապակցությամբ

22 նոյեմբերի, 2016

davit

Մենք խորապես վշտացած ենք Հայաստանի քաղաքացիական հասարակության ականավոր ներկայացուցիչ Դավիթ Թումանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանի ցավակցական խոսքը. «Խորը ցավով ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը տեղեկացավ մեր լավ ընկեր և գործընկեր Դավիթ Թումանյանի հանկարծակի մահվան մասին: Դավիթ Թումանյանը «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահն էր և Հայաստանի ազգային պլատֆորմի ակտիվ անդամը դրա հիմնադրման առաջին իսկ օրերից:  Պարոն Թումանյանը «Արևելյան գործընկերության ինտեգրացիոն ցուցիչի» գլխավոր փորձագետներից մեկն էր, ինչպես նաև Ֆորումի Հանրային կառավարման բարեփոխումների ենթախմբի ակտիվ անդամը: Նա հայտնի էր իր բնագավառի խորը իմացությամբ, ազնվությամբ և իր գործընկերների հետ իր գիտելիքներն ու փորձը կիսելու պատրաստակամությամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կորցրեց նվիրված և պրոֆեսիոնալ մարդու, որին կկարոտենք բոլորս: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Դավիթի ընտանիքին: Թող նա հանգչի խաղաղությամբ»:

Եվրոպական Ասոցիացիայի հանուն տեղական ժողովրդավարության գլխավոր քարտուղար և Տեղական ինքնակառավարման և հանրային կառավարման բարեփոխումների ենթախմբի համակարգող Անտոնելլա Վալմորբիդայի ցավակցական խոսքը. «Ամիսներ տևած հիվանդությունից հետո կիրակի օրը մեզնից հեռացավ Դավիթ Թումանյանը: Դավիթը Քաղաքացիական հասարակության ֆորումի Տեղական ինքնակառավարման և հանրային կառավարման բարեփոխումների ենթախմբում մեր ակտիվ աշխատանքի սյուներից էր: Նա հզոր և անսահման մեծ իրազեկվածություն ուներ Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապականետրոնացման հարցերի վերաբերյալ և խանդավառությամբ կիսվում էր իր գիտելիքով Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների և եվրոպական այլ երկրների գործընկերների հետ: Նա սիրում էր իր երկիրը, և պատրաստ էր հաշվի առնելու յուրաքանչյուրի տեսակետը: Նա և՛ գիտնական էր, և՛ գործիչ: Մենք նրան շատ կկարոտենք: Դավիթը և ես  հանդիպել ենք 20 տարի առաջ՝ սկեսելով զբաղվել տեղական ժողովրդավարությամբ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Մեր բոլորի, և առանձնապես իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին և մտերիմներին»:

csf-logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ուղերձը

Արեւելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցներին

17 նոյեմբերի , 2016
Երեւան
Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյան

Մեծարգո պարոն ԵՄ Հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, նախարարաներ, գործընկերներ,

Թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անունից ձեզ ուղերձ հղելու հնարավորություն ընձեռելու համար:

Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայված տարբերակի իրագործումից մեկ տարի անց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանը պետք է մնա առաջնահերթություն ԵՄ-ի համար: Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան կարողացան հասնել Եվրամիության հետ զգալի քաղաքական եւ տնտեսական մերձեցման՝ ստորագրելով Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը, մինչդեռ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունները ընտրեցին Եվրոպայի հետ համագործակցության այլ ուղի: Մենք պետք է այս կառավարությունների հետ բանակցություններում օգտվենք համագործակցության մեծացման համար նոր Շրջանակային համաձայնագրի եւ այլ նախաձեռնությունների շուրջ եղած դրական ազդակներից: Քաղաքացիական հասարակության ներուժը պետք է լիովին օգտագործվի ԵՄ ներկայացուցիչների եւ ԱլԳ կառավարությունների միջեւ քննարկումների ժամանակ: ԵՄ-ն պետք է համապատասխան միջոցներ ապահովի նման ներգրավվածության համար:

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի եվրոպական մերձեցումը հատկապես կարեւոր է այս երկրների բնակիչների, քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանի մնացած երկրների համար: Այս առումով Վրաստանի եւ Ուկրաինայի համար վիզաների ազատականացման գործընթացի վերջնականացումը կնպաստի  եվրոպական արժեhամակարգի խթանմանը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ դեսպաններին՝ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու հարցում:

ԵՄ-ն կանգնած է մի շարք մարտահրավերների առջեւ՝ կապված միլիոնավոր փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության, ինչպես նաեւ եվրոսկեպտիցիզմի մեծացման հետ, որ երբեմն թեժացվում է դրսից: ԱլԳ երկրները իրենց բաժին աջակցությունն են առաջարկում այս մարտահրավերներին լուծումներ տալու համար:  Սիրիացի փախստականների հյուրընկալելու թվով Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով երրորդն է: Հակամարտության սկզբից ի վեր 18,000 սիրիացի է ներգաղթել Հայաստան՝ համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, դա կազմում է՝ 1000 բնակչին 6 սիրիացի փախստական: Ուկրաինայում ընթացող պատերազմի սկզբից ի վեր Բելառուսը դարձել է շուրջ 160 հազար ուկրաինացի փախստականների հանգրվանը:

ԱլԳ տարածաշրջանը մարտադաշտ է նաեւ ռուսական քարոզչական գործողությունների համար, եւ թերեւս հենց դա կարող է լինել ճիշտ լուծումներ գտնելու բանալին: Մեր երկրները ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման մասն են  եւ չպետք է մղվեն ԵՄ քաղաքական օրակարգի հետին պլան:

ԱլԳ տարածաշրջանը ոչ միայն վիրտուալ ռազմադաշտ է, այլ նաեւ՝ իրական: Դոնբասում զինված հակամարտությունը եւ Ղրիմի բռնակցումը, ինչպես նաեւ այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմը կարող են վտանգել ողջ եվրոպական մայրցամաքի կայունությունը: Ղրիմը վերածվում է ռազմական բազայի՝ դառնալով ուղղակի վտանգ Եվրոպայի անվտանգությանը: Պետք է խրախուսել հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված զանազան ջանքերը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերը, որոնք նախատեսում են հրադադարի ռեժիմի ուժեղացում՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների դուրսբերում,  հրադադարի ռեժիմը խախտողներին պարզելու համար մշտադիտարկման առաքելության ուժեղացում եւ հետաքննական մեխանիզմների ներդնում, պետք է հնարավորինս շուտ իրականացվեն:

Մեծարգո պարոն  Հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, նախարարաներ, գործընկերներ,

Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունը եղել է այս երկրների ժողովուրդների՝ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պայքարի շարժիչ ուժը: Երիտասարդները կազմում են ԱլԳ երկրների հասարակությունների զգալի մասը, Մոլդովայում՝ 25%-ից մինչեւ Ուկրաինայում՝ 31%, եւ բոլորի վրա ազդում են այնպիսի ընդհանուր մարտահրավերներ, ինչպիսիք են գործազրկության բարձր մակարդակը եւ խտրականության տարատեսակ դրսեւորումները: Ցավոք, երիտասարդությունը պատշաճ ներկայացված չէ քաղաքական գործընթացներում: Երիտասարդները պետք է դառնան ԱլԳ երկրներում քաղաքականության իրական ձեւավորողները: 2016թ. հոկտեմբերին ԱլԳ ՔՀՖ-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսը մեկտեղել էր Արեւելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի եւ ԵՄ երկրների ավելի քան 120 երիտասարդ ակտիվիստների, որոնք մշակեցին առաջարկություններ՝ ուղղված քաղաքական հարթակներում (ներառյալ բնապահպանություն եւ աշխատանքի շուկա) երիտասարդների առավել մեծ ներգրավվածությանը:

Հատկապես մտահոգիչ խնդիր է իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումը քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ: Ուկրաինայի դեպքում՝ նրա քաղաքացիներին երկրի տարածքից առեւանգել եւ բանտարկել են ռուսական իրավապահ մարմինները: Հայաստանում, Ադրբեջանում եւ Բելառուսում իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում իշխանությունները: ԱլԳ ՔՀՖ-ն շարունակաբար պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ արդարացումը:

Իմ ընկերների եւ գործընկերների հետ միասին իմ քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար խաղաղ ցույցին մասնակցելուց հետո ես նույնպես ձերբակալվեցի այս տարվա հուլիսի վերջին՝ բանտում անցկանցելով մեկ ամիս՝ շինծու քրեական մեղադրանքներով, որոնք հիմնված էին ոստիկանության երկու սպաների ցուցմունքերի վրա: Իմ եւ իմ գործընկերների նկատմամբ մեղադրանքները մինչեւ այժմ չեն կարճվել, եւ շատերը դեռ բանտում են: ԱլԳ ՔՀՖ-ն այս տարի ներկայացրեց նոր գործիք՝ կապված Հայաստանում վերջին զարգացումների հետ: Մեր մոնիտորինգային առաքելությունները կանոնավոր կերպով կայցելեն Արեւելյան գործընկերության երկրներ՝ միջազգային չափանիշների համապատասխան գնահատելու համար քաղաքացիական հասարակության, մամուլի, ինչպես նաեւ  մարդու իրավունքների  վիճակը։

Կոնկրետ երկրների վերաբերյալ մեկնաբանություններ

Հայաստանի հասարակությունը խիստ կարիք ունի ժողովրդավարական բարեփոխումների՝ որոնք միտված կլինեն նվազեցնելու կոռուպցիան եւ լուծելու քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների հարցերը:

Ադրբեջանի կառավարությունը երեք տարվա սահմանափակումներից հետո պետք է ջանքեր գործադրի բարեփոխելու քաղաքացիական հասարակության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ վերականգնելու բարենպաստ միջավայրը ՔՀԿ-ների աշխատանքի համար: Կառավարությունը պետք է նաեւ աջակցի քաղաքացիական հասարակության՝ ԵՄ-ի հետ գալիք բանակցություններում ներգրավվածությանը:

ԵՄ-ն պաշտոնապես սկիզբ է դրել Բելառուսի հետ շարժունակության գործընկերությանը՝ միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում ապահովելու համար: Մինչ Բելառուսը սահմանի արդյունավետ կառավարմանն ուղղված ջանքեր է գործադրում, իշխանությունները պետք է առաջընթաց գրանցեն այլ կարեւոր պարտավորություններ կատարելու համար, այդ թվում՝ Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհային քարտեզը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ինչպես նաեւ գործուն մեխանիզմներ գտնեն վերջերս ՄԱԿ-ի՝ Բելառուսի համար ընդունված առաջարկությունների միջգերատեսչական պլանի իրագործման համար: Օստրովեցում ատոմակայան կառուցելու գործընթացը անվտանգության եւ ապահովության առումով, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում Բելառուսի ստորագրած այլ պարտավորությունների եւ կոնվենցիաների հետ դրա փոխկապակցվածությունը նույնպես հարցեր են առաջացնում քաղաքացիական հասարակության շրջանում: Սա նույնպես համապատասխան գործողություններ է պահանջում երկրի կառավարությունից:

Վրաստանը աչքի ընկավ խաղաղ եւ ժողովրդավարական ընտրական գործընթացով, եւ երկիրը շարունակական աջակցության կարիք ունի իր կապերը ԵՄ-ի հետ ամրացնելու համար:

Մոլդովայում վերջերս տեղի ունեցան ընտրություններ, որոնք հաստատեցին ԵՄ-ին աջակցության անկումը: ՔՀԿ-ներին եւ իրավապաշտպաններին տրամադրվող ֆինանսական եւ քաղաքական օժանդակությունը կարող են աստիճանաբար վերականգնել վստահությունը եվրոպական ժողովրդավարական արժեքների հանդեպ:

Ուկրաինայի կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական մարտահրավերները եւ կոռուպցիան հաղթահարելու վրա:

Շատ շնորհակալություն ուշադրության համար:

Ուղերձը ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, 4-րդ աշխատանքային խմբի («Միջանձնային կապեր») համակարգող, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստան:

EuropAid logo_en

Հանձնակատարներ Յոհանես Հաանը, Կառլոս Մոեդասը եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժ.Ք. Բելիարը Երեւանում հայտարարեցին «ԵՄն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին

17.11.2016

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

6956_hqԵվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հաանը, Հետազոտությունների, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կառլոս Մոեդասը եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Երեւանում նոյեմբերի 17-ին  Արեւելյան գործընկերության երկրների իրենց գործընկերների հետ միասին հայտարարեցին «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկի մասին:

«ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը տեղի ունեցավ Հայաստանում ընթացող Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ութերորդ հանդիպման ժամանակ. Արեւելյան գործընկերության անդամ պետությունների  նախարարները եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քննարկեցին Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հետագա զարգացումները, ինչպես նաեւ համագործակցության հիմնական ոլորտներին վերաբերող հարցեր:

Հանձնակատար Մոեդասը նշեց. «Նորարարությունը կարեւոր է մրցունակության եւ գլոբալ մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը կամ կայուն զարգացմանն առնչվող հարցերին լուծում տալու համար: «ԵՄն նորարարության համար» մեր նոր նախաձեռնությունը կհզորացնի Արեւելյան գործընկերների նորարարական կարողությունները: Այն խթան կհանդիսանա նորարարական գաղափարների համար, կօժանդակի դեպի շուկա իրենց ճանապարհի ընթացքում՝ միեւնույն ժամանակ մոտեցնելով ԵՄում առկա գիտելիքին եւ կապերին

Հանձնակատար Հաանը նշեց, «Հետազոտությունների եւ նորարարության քաղաքականության մշակումն ու իրականացումը չափազանց կարեւոր են մրցունակության բարելավման, տնտեսական աճի խթանման եւ աշխատատեղերի ստեղծման համար: Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Արեւելյան գործընկերության երկրների ջանքերին՝ զարգացնելու իրենց գիտական եւ նորարարական ներուժը, ինչպես նաեւ հավասարվելու եւ ինտեգրվելու հետազոտական եւ նորարարական ընդհանուր առաջնահերթություններին համատեղ ծրագրերի միջոցով ինչպիսին է Հորիզոն 2020:»

«ԵՄ-ն նորարարության համար» նոր նախաձեռնության նպատակն է միավորել ԵՄ գործողությունները՝ աջակցելու ԱլԳ երկրների նորարարության կարողությունների  զարգացման համար, մասնավորապես այն ձեռնարկների, որոնք ֆինանսավորվում են Հորիզոն 2020 կամ Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով:

Հանձնակատարների եւ ԱլԳ վեց պետությունների հետազոտությունների եւ նորարարության հարցերով զբաղվող նախարարների միջեւ մանրամասն քննարկումներ եղան այդ ոլորտներում համագործակցության ընդհանուր մարտահրավերների եւ պատշաճ արձագանքման շուրջ:  Նախարարները նաեւ անդրադարձան ԱլԳ եւ ԵՄ հետազոտությունների եւ նորարարության համակարգերի ավելի սերտ ինտեգրման հնարավորություններին եւ ԱլԳ պետությունների հետ եւ միմյանց միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերին: Այս ուղղությամբ առաջ շարժվելը ղեկավար մարմիններին, բիզնեսներին, մասնագետներին, ուսանողներին եւ հետազոտողներին կտրամադրի տեղաշարժի նոր հնարավորություններ եւ ի թիվս այլոց՝ կխթանի հետազոտող – արդյունաբերող գործընկերությունը:

ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում մասնակիցները նաեւ հնարավորություն ունեցան անդրադառնալ անցյալ տարի Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցված համագործակցության հիմնական ոլորտներում գրանցված առաջընթացին: Քննարկվեցին Եվրոպական հարեւանության թարմացված քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր. 2017թ. նոյեմբերին սպասվող ԱլԳ հաջորդ գագաթնաժողովին ընդառաջ՝ մասնակիցները նաեւ մտքեր փոխանակվեցին ԱլԳ արդյունավետության բարձրացման հնարավորությունների մասին: Նախարարները խոսեցին միջազգային եւ գլոբալ, մասնավորապես տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող անվտանգության հարցերի մասին:

Ընդհանուր տեղեկություններ

Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ եւ հաջորդաբար անց են կացվում  ԱլԳ անդամ պետությունների երկրներից մեկում: Հանդիպումները գործընկեր պետությունների եւ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ արտաքին քաղաքականության եւ ոլորտային համագործակցության վերաբերյալ մտքերի բաց եւ ոչ պաշտոնական փոխանակման համար լավ հնարավորություն են հանդիսանում:

 

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում

22 Նոյեմբերի, 2016

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության Տեղեկագիր

Այժմ Եվրաակումբներ գոյություն ունեն ողջ Հայաստանում 2016 թվականի մայիսին ԵՄ պատվիրակությունը Հայաստանում բացեց առաջին Եվրաակումբը: Պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսք տվեց, որ մինչեւ տարեվերջ նմանատիպ ակումբներ կբացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Այժմ այդ ամենն իրականություն է:
Նոյեմբերի 22-ին Հայաստանում բացվեց վերջին Եվրաակումբը: Եվրաակումբների գաղափարը սկիզբ է առել ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում եւ տարածվել ԵՄ անդամ այլ պետություններում եւ դրանցից դուրս: Այժմ Եվրաակումբներ կան ողջ ԵՄ-ում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրներում:
Ակումբների գաղափարը շատ պարզ է. այն երիտասարդներին Եվրոպայի ու եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու եւ երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ է առաջարկում:

1111-604x270Հայաստանի մարզերում Եվրաակումբների հիմնական նպատակը հայ երիտասարդներին ԵՄ-ի եւ ԵՄ-Հայաստան հարցերի շուրջ տեղեկացնելն ու կրթելն է` առաջարկելով աջակցություն Եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարատեւ հարաբերություններ հաստատելու, կիրառելու եւ ձեռք բերելու ԵՄ ռեսուրսներ եւ աջակցելու հայ երիտասարդների ձգտումներին ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է այս ծրագիրը, որպեսզի ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծի հավասար հնարավորություններ: Ամենաառաջին ակումբը բացվել է Գորիսում (Սյունիքի մարզ), երկրորդը` Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ): Երրորդն էլ վերջերս բացվել է մայրաքաղաք Երեւանում: Այս աշունը նշանավորվեց Եվրաակումբների հիմնումով: Մինչեւ հոկտեմբերի ավարտը Եվրաակումբներ բացվեցին Դիլիջանում (Տավուշի մարզ) եւ Արմավիրում (Արմավիրի մարզ), նոյեմբերի ակումբներ բացվեցին Գավառում (Գեղարքունիքի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ), Աբովյանում (Կոտայքի մարզ), Արտաշատում (Արարարատի մարզ) եւ Աշտարակում (Արագածոտնի մարզ): Բոլոր Եվրաակումբները հիմնվել եւ գործելու են տեղական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Ակումբների բացման ընթացքում ԵՄ ներկայացուցիչները, ներառյալ` ԵՄ դեսպանը, ողջունել են անդամներին ու պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Եվրոպական միությանը, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ ավելի շատ Եվրաակումբների գոյությունը հայ երիտասարդների եվրոպական ինքնության ուժի խորհրդանիշն է. «Երիտասարդ հայերը ցանկանում են եվրոպական երկրների երիտասարդների հետ կապի մեջ լինել եւ ներգրավված լինել երկխոսություններում: Եվ ես նկատի չունեմ միայն ԵՄ-ն: Մենք հավատացած ենք, որ Եվրաակումբների միջոցով մասնավորապես մարզերում ապրող հայ երիտասարդությունը կստանա հավելյալ հնարավորություններ, կիմանա ավելին Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին եւ կապեր կհաստատի այդ ծրագրերի հետ: Այս ակումբների բացման ընթացքում ես խոսել եմ ակումբների անդամների հետ, որոնք կարեւորում են երիտասարդների ակտիվությունը նաեւ այս ակումբների սահմաններից դուրս»:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , . Bookmark the permalink.