Թողարկում 257

CSF_Armenia_logo_ARMՏեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովի բաց նիստ

16.11.2016

20161114_130348ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի՝ այս տարվա նոյեմբերի վերջին  Բրյուսելում  կայանալիք  տարեկան համաժողովին ընդառաջ՝ 2016թ.  նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողով։

20161114_130425Ժողովի սկզբում ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամները՝ ՀԱՊ ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը եւ ՔՀՖ 4-րդ ԱԽ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ամփոփ ներկայացրեցին Քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացիկ տարվա գործունեությունը՝  տեղեկացնելով, մասնավորապես, այս տարվա օգոստոսին  ՔՀՖ մոնիթորինգային առաքելության Հայաստան կատարած այցելության եւ  Բրյուսելում հաշվետվության ներկայացման, ինչպես նաեւ Բրատիսլավայում տեղի ունեցած երիտասարդական համաժողովի մասին։img_1198

20161114_1301422016թ. նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում անցկացվող ՔՀՖ 8-րդ տարեկան համաժողովում ՀԱՊ պատվիրակության անելիքներին նվիրված նիստը վարեց ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի համակարգող, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։ Քննարկվեցին ֆորումի օրակարգում 20161114_153241Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացվող ելույթներին, ներկայացումներին, ՀԱՊ անունից պատրաստվող հայտարարություններին վերաբերող հարցեր։

20161114_153313Այնուհետեւ ՀԱՊ պատվիրակների ժողովը ընտրեց ՀԱՊ աշխատանքային խմբերի (ԱԽ) 2016-2017թթ. համակարգողներին։ ՀԱՊ 1-ին ԱԽ համակարգող ընտրվեց Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ժիրայր Էդիլյանը, ՀԱՊ 2-րդ ԱԽ համակարգող վերընտրվեց «Սպառողների խորհրդատվության 20161114_153335կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, ՀԱՊ 4-րդ ԱԽ համակարգող ընտրվեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյանը, ՀԱՊ 5-րդ ԱԽ համակարգող վերընտրվեց Արմավիրի զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը։

20161114_153435ՀԱՊ 3-րդ ԱԽ համակարգողի ընտրությունը հետաձգվեց մինչեւ հաջորդ շաբաթ։

ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՔՀՖ 4-րդ ԱԽ համակարգող, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի առաջարկի վերաբերյալ կատարված քվեարկության արդյունքում որոշվեց հարցի քննարկումը թողնել ՔՀՖ բրյուսելյան առաջիկա համաժողովից հետո։

ՀԱՊ պատվիրակների ժողովը հայտարարություն արեց նաեւ առաջիկայում ՀԱՊ էթիկայի խորհրդի նիստ հրավիրելու եւ ՀԱՊ 2-րդ աշխատանքային խմբի վերաբերյալ դիմումը քննարկելու մասին։

Ավելի հզոր ՔՀԿ-ներ, ավելի հզոր Հայաստան

14.11.2016

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայք

Քաղացիական հասարակությունն առաջնային դեր է խաղում հանրային-մասնավոր հատված համագործակցության կառուցման, տնտեսական զարգացման գործողությունների, ինչպես նաեւ ժողովրդավարության, փոփոխությունների եւ մարտահրավերների հարցում, որոնց բախվում են երկրները: ԵՄ-ն հավատացած է, որ քաղհասարակության ավելի հզոր կազմակերպությունները կարող են ավելի հզոր դարձնել երկիրը դրա զարգացման տարբեր ասպարեզներում:

14947837_1151767151543879_2723542711394514170_n-604x270Հայաստանի ՔՀԿ-ները հզորացնելու նպատակով ԵՄ-ն իրականացնում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում ՔՀԿ-ների կարողությունները՝ որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ` նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, եւ ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է 3 հիմնական նպատակների վրա` զարգացնել կազմակերպությունների ներքին ու արտաքին կարողությունները, եւ զարգացնել նրանց կարողությունները ԵՄ ծրագրերին դիմելու եւ իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ժամկետը երեք տարի է:

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ծրագրի մեկամյա գործունեության ամփոփումը, արդյունքների ներկայացումը, քաղված դասերը, հեռանկարները, ինչպես նաեւ ենթադրամաշնորհայի նախագծի մեթոդաբանության ներկայացումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է միջոցառմանը եւ ընդգծել հզոր ՔՀԿ-ների կարեւորությունը: «Իմ ներկայությունն այստեղ շատ պարզ պատճառ ունի. այս ծրագիրը շատ կարեւոր է Եվրոպական միության համար, դրա հաջող իրականացումը մի բան է, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում: Հայաստանն ունի նոր կառավարություն, նոր վարչապետ, եւ այս պահին քննարկվում են խորը եւ համակարգային փոփոխություններ, եւ այդ ամբիցիոզ բարեփոխումները իրականացնելու համար Հայաստանին հարկավոր են հզոր ՔՀԿ-ներ: Ես շատ ուրախ եմ, որ նոր կառավարությունը ինտենսիվ քննարկումներ է սկսել ՔՀԿ-ների հետ մի շարք թեմաներով: Կարծում եմ, որ դա եւս մեկ անգամ վկայում է, որ ներառական երկխոսությունը բարեփոխումները հաջող իրականացնելու նախադրյալներից է: Ես շատ ուրախ եմ, որ մենք՝ որպես ԵՄ, աջակցում ենք կառավարության եւ ՔՀԿ-ների միջեւ երկխոսությանը: Գալիք ամսում մեր առաջնահերթությունը մարզերին աջակցելն է, այնտեղի քաղհասարակությանն աջակցելը: Այս ծրագիրը կօգնի մեզ այդ հարցում», – ընդգծել է դեսպան Սվիտալսկին:

Միջոցառման ընթացքում «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի ղեկավար Յարոսլավ Զարիխտան եւ ծրագրի կարողությունների զարգացման համակարգող Իռեն Դանիելյանը մասնակիցներին ներկայացրել են ծրագրի գործունեությունը: Յարոսլավ Զարիխտան ամփոփ ներկայացրել է ծրագիրը` նպատակները, խնդիրները, արդյունքները եւ ծրագրի ժամանակացույցը: Իռեն Դանիելյանը ներկայացրել է ծրագրի կողմից իրականացված գործունեությունը եւ հիմնական ձեռքբերումները, ինչպես նաեւ խոսել ծրագրի առաջիկա գործողությունների մասին:

Մանրամասները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում

Ժամանակակից սահմանային անցման կետ Բագրատաշենում

04.11.2016

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայք

Պարզեցված ընթացակարգեր եւ սպասելաժամանակի խնայում, արդի ենթակառուցվածք եւ սարքավորումներ, անվտանգության բարելավում` ահա այն բազմաթիվ առավելություններից մի քանիսը, որ Բագրատաշենի սահմանի նոր անցման կետն (ՍԱԿ) առաջարկում է Հայաստանից Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին։

14907682_1149055228481738_850634950699504146_n-604x270«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում» (ԲԲԳԱ) ծրագրի շրջանակներում Բագրատաշենի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար, Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին, սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին սահմանային անցման կետում։

%d5%a2%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b7%d5%a5%d5%b6ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռեւս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված էր առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացումը:

«Հսկողության համակարգերի բարելավման եւ առեւտրի ու տարանցիկ փոխադրումների ծավալների մեծացման դրական ազդեցությունից եւ առավելություններից բացի, այս նոր անցակետը տեսանելի եւ հստակ կերպով արտահայտում է Հայաստանի կառավարության` սահմանների կառավարման բարելավմանն ուղղված զգալի ջանքերը, որոնք, Եվրոպական միության (ԵՄ) եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ, նպատակաուղղված են զարգացման խթանմանն ու այդ զարգացման ձեռքբերումների պահպանմանը»,- հայտարարել են ԵՄ կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ կողմից իրականացրած Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲԲԳԱ ծրագրի շրջանակներում Բագրատաշենի ՍԱԿ-ի պաշտոնական բացման արարողությանը մասնակցած բարձրաստիճան հյուրերը։

«Եվրոպական միությունը ֆինանսավորում է մի շարք փոխկապակցված ծրագրեր Հայստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերում Վրաստանի եւ Իրանի հետ՝ աջակցելով  էլեկտրոնային կառավարման մեկ պատուհանի համակարգի ստեղծմանը, ֆինանսավորելով ֆիզիկական ենթակառուղվածքներն եւ ՏՏ համակարգը,  տրամադրելով դասընթացներ եւ անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաեւ ապահովելով առաջավոր փորձի փոխանակում: Այսօր կարող ենք տեսնել Եվրոպական միության կողմից համագործակցությանն ուղղված ջանքերի արդյունքը «Բագրատաշեն» անցակետում: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները կարող են հատել այս սահմանակետը ավելի արագ, ապահով եւ շահավետ եղանակով: Պարզեցվել են առեւտրի ընթացակարգերը, որը խթան կհանդիսանա երկրի տնտեսական եւ սոցիալական հետագա զարգացման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների եւ ամբողջ տարածաշրջանի», նշեց, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Հարավային Կովկասում ԵՆԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին նշեց. «Որպես ԵՄ բանկ` Եվրոպական ներդրումային բանկը սատարում է Հայաստանի կառավարության համար առանցքային առաջնահերթություն հանդիսացող Հայաստանի եւ Վրաստանի միջեւ անցման կետերի զարգացման խթանմանը: Նման կառույց է հանդիսանում Բագրատաշենի սահմանային անցման կետը, որը համապատասխանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մարդկանց, փոխադրամիջոցների եւ ապրանքների տեղաշարժի դյուրացման ավելի մեծ պահանջներին` որակի եւ ծավալի տեսանկյունից: Այս նոր արդի ենթակառուցվածքը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների առօրյա կյանքի վրա` մեծացնելով անվտանգությունն ու բարելավելով առեւտրաշրջանառությունն ամբողջ տարածաշրջանում»:

«Վրաստանի սահմանին Բագրատաշենի նոր անցման կետի բացումն այսօր նշանակալի ուղենիշ է։ Այն պարզորոշ կերպով ցույց է տալիս Հայաստանի` աշխարհի հանդեպ բաց լինելը, համաշխարհային առեւտրի գործընթացներին մասնակցելու նրա ցանկությունը, ինչպես նաեւ մեզ բոլորին սպառնացող միջազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը։ Նոր անցման կետը սահմանային գործակալությունների կողմից իրենց աշխատանքի իրականացման, առեւտրի խթանման եւ անվտանգության ուժեղացման նախապայմաններից մեկն է։ Սակայն անցման կետերն ընդամենը գործի կեսն են։ ՍԱԿ-ը պետք է նպաստի ամբողջ հայ ժողովրդի առօրյա կյանքի վրա ազդող չափորոշիչների բարձրացմանը. բարելավված անցման կետի եւ արհեստավարժ սահմանապահ անձնակազմի շնորհիվ Հայաստանը կարող է երաշխավորել, որ մեր սննդամթերքն անվտանգ է, գնված ապրանքները համապատասխանում են որոշակի չափորոշիչների եւ զերծ են վտանգավոր խոտաններից, իսկ ներմուծված կեղծ ապրանքներն ու դեղորայքը հայտնաբերվում են տեղում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։

Նոր անցման կետից ակնկալվող օգուտները միայն գործարար ոլորտով չեն սահմանափակվում։ Ազատ ու դյուրին կերպով սահմանն անցնելու եւ միջսահմանային փոքրածավալ  առեւտրով զբաղվելու հնարավորությունը կենսական նշանակություն ունի տեղի սահմանամերձ համայնքների համար, այն կարող է նպաստել կենսակամարդակի բարձրացմանը եւ ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Բացի այդ, ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ն համատեղ աշխատում են արդի եւ պարզեցված ընթացակարգերի ապահովման ուղղությամբ. սահմանապահ ծառայության 700 աշխատակից վերապատրաստվել է որոնման հմտությունների, մարդկանց զննման, փախստականների հետ աշխատանքի եւ թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում։

Ծրագրի ֆինանսավորման նպատակով ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 30,8 մլն եվրոյի վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը, ի լրումն որի Եվրոպական միությունը հատկացրել է 17,6 մլն եվրոյի դրամաշնորհ:

 

pprdeast_logoԱրեւելյան գործընկերության լրագրողները Կիեւում մասնակցել են քաղպաշտպանության գործնական դասընթացի

04.11.2016

Կիեւում 2016թ. նոյեմբերի 1-2-ը անցկացվել է լրագրողների եւ քաղաքացիական պաշտպանության մարմինների հաղորդակցության հարցերով փորձագետների միջեւ համագործակցության թեմայով գործնական դասընթաց, որի ընթացքում քննարկվել են բնական եւ մարդածին աղետների ժամանակ մեդիա լուսաբանմանը վերաբերող հարցեր։ ԵՄ ֆինանսավորմամբ կազմակերպված դասընթացը մեկտեղել էր Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղպաշտպանության փորձագետների՝ աղետներից առաջ, դրանց ընթացքում եւ դրանցից հետո բնակչությանը տեղեկատվության մատուցելու գործում լրագրողների ներգրավման արդյունավետ մեթոդներ մշակելու համար։

Բնակչության հետ գործուն եւ արդյունավետ հաղորդակցությունը կարեւորագույն նշանակություն ունի վթարների եւ աղետների ռիսկը նվազեցնելու եւ այդ ռիսկերը կառավարելու գործում։ Սույն դասընթացը կոչված էր օգնելու ԱլԳ երկրների լրագրողներին ու փորձագետներին՝ վերլուծելու աղետների ժամանակ ԶԼՄ-ների լիազորություններն ու պարտավորությունները, կատարելագործելու լրագրողների եւ ազգային ծառայությունների հետագա համագործակցությունը։

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , . Bookmark the permalink.