Թողարկում 256

csf-logo

Բրատիսլավայում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսը

Հոկտեմբերի 26-28-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսը, որը կազմակերպել էր Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը(ԱլԳ ՔՀՖ) Եվրոպական միության խորհրդում Սոլվակիայի նախագահության հովանավորությամբ: Այն նախաձեռնել էր ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խումբը (միջանձնային կապեր)՝ մեկտեղելով Արեւելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի եւ ԵՄ երկրների ավելի քան 120 երիտասարդ ակտիվիստների, որոնք եռանդուն կերպով պաշտպանում են մարդու իրավունքները եւ իրենց հասարակությունների ժողովրդավարական զարգացումը:

2

Կոնֆերանսի հիմնական նպատակը մասնակիցների միջեւ համագործակցությանը աջակցելն ու ապագայի համար ավելի ուժեղ եւ վստահության վրա հիմնվող կապեր ստեղծելն էր: Պլենար նիստերից բացի, մասնակիցները միասին աշխատեցին «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության», «Երիտասարդությունը հանուն շրջակա միջավայրի», «Երիտասարդությունը հանուն ներգրավվածության եւ բազմազանության», «Երիտասարդությունը հանուն կրթության», «Երիտասարդությունը աշխատանքում» աշխատաժողովների շրջանակներում: 4

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երիտասարդ ակտիվիստներին, նրանց կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնություններին պետք է խրախուսել: Մենք պետք է նրանց ձայնը լսելի դարձնենք: Նրանք պետք է ԵՄ անդամ պետություններում եւ ԱլԳ երկրներում երիտասարդական քաղաքականության ձեւավորողներըդառնան»,– նշեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, 4-րդ աշխատանքային խմբի եւ կոնֆերանսի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

3

Կոնֆերանսի միտքը ծագել էր 2015թ. դեկտեմբերի 14-ին կայացած ԱլԳ Պլատֆորմ 4-ի հանդիպման ժամանակ, եւ միջոցառումը հետագայում ներառվել էր ԱլԳ 2016 թվականի աշխատանքային պլանում: Այն Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակում  քաղաքացիական հասարակության արդյունավետ աշխատանքի օրինակ է: 14633072_10154759687117664_6994513341005128100_n

Միջոցառման ավարտին մասնակիցները ընդունեցին մարդու իրավունքների վերաբերյալ հռչակագիր եւ ԱլԳ երկրներում եւ Ռուսաստանում բոլոր քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով բանաձեւ:

Հավելյալ տեղեկությունների համար հետեւեք հղմանը:

youth_for_rights_banner-transparent

Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսի բանաձեւը

ԱլԳ երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ 

28 հոկտեմբերի, 2016թ.

Բրատիսլավա, Սլովակիա

Բրատիսլավայում 2016թ. հոկտեմբերի 26-28-ին տեղի ունեցողԱրեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսը, որը կազմակերպվել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, դատապարտում է  Արեւելյան գործընկերության երկրներում եւ Ռուսաստանի Դաշնությունում  իրավապաշտպաններիեւ քաղաքացիական ակտվիստների ապօրինի բանտարկումը եւ պահանջում է բանտերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը:

Քաղաքական բանտարկյալներ եւ գերիներ համարվող այս ակտիվիստների ձերբակալումը չպետք է հանդուրժել, քանզի նրանք բանտարկվել են իշխանություններին ընդդիմանալու կամ քննադատելու, ինչպես նաեւ իրենց քաղաքական հայացքներն արտահայտելու համար: Ներկայիս ավտորիտար ռեժիմները փորձում են սանձել այդ երկրներում քաղաքացիական հասարակությունների գործունեությունը: Նման հետապնդումները անխուսափելիորեն հանգեցնում են հասարակական-քաղաքական բազմազանության նվազման:

Ակտիվ քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ զանազան դաժան զանգվածային բռնաճնշումները շարունակվում են մինչ օրս: Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդները կանգնած են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների լիակատար արհամարհման առջեւ:

Քաղաքական բանտարկյալների շարունակական ձերբակալությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ մարդու իրավունքների այլ միջազգային փաստաթղթերի՝ մասնավորապես մտքի, խղճի եւ կրոնի, արտահայտվելու եւ տեղեկություններ ստանալու, հավաքների եւ միավորման ազատություններիաղաղակող խախտումներեն: Մենք հորդորում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարություններին` ազատ արձակել ճաղերի հետեւում գնտվող բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ լինեն դրանք իրենց երկրի, թե օտարերկրյա քաղաքացիներ:

Այս երկրների քաղաքական բանտարկյալները ունեն միջազգային հանրության համերաշխության կարիքը: Կառավարությունների՝ մարդու իրավունքների այս ոտնահարումը չպետք է անտեսվի եւ պետք է արժանանա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների ուշադրությանը: Եվրոպական միության կառույցները պետք է բոլոր ջանքերը գործադրեն հարեւանության քաղաքականությունում այս բանտարկյալների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակման համար: ԵՄ-ն պետք է վերանայի նաեւ իր քաղաքականությունը, որպեսզի չնպաստի այս երկրներում իրավունքների խախտումներին:

Մեր ամենամեծ ցանկությունն է, որ ԱլԳ երկրների եւ Ռուսաստանի բոլոր քաղաքական բանտարկյալների համար հասանելի լինի օրենքով հասանելի պատշաճ դատավարությունր: Մենք շնորհակալ ենք քաղաքացիական հասարակության համայնքին այս ոլորտում իրենց ջանքերի համար եւ աջակցում ենք ենք ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմներին եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը, որպեսզի վերջիններս շարունակեն ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա:

Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսի մասնակիցներ

youth_for_rights_banner-transparent

Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսի հռչակագիր

28 հոկտեմբերի, 2016թ.

Բրատիսլավա, Սլովակիա

Մենք՝ Արեւելյան գործընկերության երկրների, Եվրոպական միության անդամ պետությունների եւ Ռուսաստանի երիտասարդներս, որ փորձում ենք պաշտպանել ազատությունը եւ արդարությունը մեր երկրներում, վճռական ենք շարունակելու պայքարը անօրինականության, կոռուպցիայի, անհավասարության, անարդարության եւ ատելության դեմ` հանուն մարդու իրավունքների հաղթանակի:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, մարդասիրության եւ համերաշխության, արտահայտվելու ազատության եւ օրենքի գերակայության իդեալները չհաղթանակեն մեր երկրներում: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ մեր համաքաղաքացիները, որոնք պայքարում են այս իդեալների համար, մնում են իրենց ազատությունները ապօրինաբար սահմանափակող  ավտորիտար ռեժիմների բանտերում կամ այլ պատժիչ կառույցներում, իսկ այլ ակտիվիստներ ենթարկվում են քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների:

Մենք կշարունակենք մեր աշխատանքը, որպեսզի արմատախիլ անենք ատելությունն ու այլատյացությունը (որոնք մեր երկրներում հետապնդումների հիմնական պատճառն են), գենդերային ինքնության կամ արտահայտման, ազգային պատկանելության, սեռական կողմնորոշման եւ կրոնի հիման վրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարումները, մինչեւ չերաշխավորվի յուրաքանչյուր մարդու՝ երջանկության, արժանապատվության եւ ազատության հասնելու ձգտումը:

Մենք շարունակաբար պաշտպանելու ենք անվտանգ շրջակա միջավայր ունենալու մեր իրավունքը, աջակցելու ենք կայուն զարգացման գաղափարին, շրջակա միջավայրը չվնասելու մշակույթին եւ մեր կառավարությունների կողմից բնական ռեսուրսների եւ ազգային հարստությունների պատասխանատու օգտագործմանը:

Մենք պաշտպանելու ենք որակյալ ֆորմալ կրթության եւ դրանից հավասարապես օգտվելու իրավունքը, ինչպես նաեւ աշխատելու ենք հանուն հումանիստական լուսավորչականության, ոչ ֆորմալ ուսուցման բազմակողմանի զարգացման, որը պետք է հասանելի լինի մեր երկրների յուրաքանչյուր քաղաքացու:

Մենք ակտիվորեն պայքարելու ենք աշխատանքի եւ պատշաճ աշխատավարձ ստանալու իրավունքի, որակյալ եւ վճարվող պրակտիկաների համար, որոնք պետք է երաշխավորեն աշխատանքային բարձր էկոլոգիական պայմաններ, ներառյալ պատշաճ հանգստի իրավունքը, որը պետք է ամբողջությամբ կիրառվի մեր երկրներում:

Հաշվի առնելով վերոբերյալի կարեւորությունը՝ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ կգործադրենք բոլոր ջանքերը եւ կօգտագործենք մեր տրամադրության տակ գտնվող ցանկացած ռեսուրս՝ մեր երկրներում երիտասարդների առջեւ ծառացած մերօրյա մարտահրավերների առկայության պարագայում հասնելու կայուն զարգացման նպատակներին: Ուստի կոչ ենք անում եվրոպական եւ ազգային բոլոր պետական կառույցներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` միանալու այս հռչակագրին եւ աջակցելու մարդու իրավունքներին եւ ազատություններին մեր հասարակություններում:

Հավելյալ տեղեկությունների համար հետեւեք հղմանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.