Թողարկում 255

covenant_logoԵՄ-ն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում նոր նախաձեռնություն է սկսում

27.10.2016

energy-27-10Հայաստանի մայրաքաղաք Երեւանում հոկտեմբերի 26-27-ին տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարեց Արեւելյան գործընկերության երկրներում  «Քաղաքապետերի դաշնագիր – Արեւելք» նախագծի երկրորդ փուլի եւ նոր՝ «Քաղաքապետները հանուն տնտեսական առաջընթացի» (M4EG)։ Էներգաարդյունավետության խնդիրներին նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Վերոհիշյալ նախագծերը ուղղված են տեղական  իշխանության մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցության սերտացմանը՝  տարածաշրջանային զարգացման քաղաքականության կիրարկման հարցերում փոխօգնության, վերահսկողության, փորձի փոխանակման, գործուն եւ արդյունավետ վարչական մեխանիզմների ներդրման համար։ Այս նախագծերը կոչված են նպաստելու նաեւ պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ ֆինանսական կառավարման արդունավետության սկզբունքների կիրառմամբ։ Օրինակելի նախագծերի իրականացման համար նախատեսված է նաեւ տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն։

Քաղաքապետերի դաշնագիրը կլիմայի եւ էներգետիկայի ոլորտին ուղղված կամավորական շարժում է, որը միավորում է իշխանության  տեղական եւ տարածաշրջանային մարմիններին՝ կլիմայական, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտի խնդիրների լուծման շուրջ։ Դաշնագիրը ստորագրածների ճնշող մեծամասնությունը փոքր եւ միջին չափերի քաղաքներ են, որոնք իրենց առջեւ հավակնոտ նպատակներ են դրել՝ էկոլոգիական եւ էներգետիկ առումով բարելավել իրենց քաղաքների բնակիչների կյանքի պայմանները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

CSF_Armenia_logo_ARMՔաղպաշտպանության դասընթաց ՀԱՊ անդամների համար

dsc_0475ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ քաղպաշտպանության հարցերին նվիրված դասընթաց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների համար:

dsc_0468Նախքան այդ դասընթացը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները հանդիպումներ էին ունեցել` քննարկելու դասընթացի կազմակերպՄան եւ անցկացման մի շարք հարցեր:

dsc_0480Հանդիպման ժամանակ քաղպաշտպանության հիմնախնդիրների, պատերազմական գործողությունների շրջաններում բնակչության պատսպարման, ՔՊ համակարգում ազդարարման եւ բնակչության գործողությունների վերաբերյալ դասախոսություններ կարդացին ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Հ.Շ. Մաթեւոսյանը, ՃԿՊԱ ՔՊ ամբիոնի վարիչ Ե.Ա.Սարգսյանը եւ ՃԿՊԱ ՔՊ ամբիոնի դասախոս Ա. Մովսիսյանը: dsc_0470

Բոլոր դասախոսություններն ուղեկցվեցին ակտիվ  քննարկումներով եւ հարց ու պատասխանով: ՀԱՊ անդամները բացահայտեցին քաղպաշտպանության կարեւորագույն խնդիրների վերաբերյալ մի շարք կարեւոր տեղեկություններ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ շարունակելու համագործակցությունը ինչպես ՀԱՊ անդամ առանձին կազմակերպությունների, այնպես էլ ողջ Պլատֆորմի հետ:

 

pprd-logo-250

Հայաստան. ԵՄ զեկույցը քաղպաշտպանության ոլորտում առկա ձեռքբերումների եւ ծրագրեր մասին

25.10. 2016

Երեւանում կայացել է PPRD EAST 2 ազգային խորհրդատվական խմբի 3-րդ հանդիպումը, որին  մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման օրակարգային թեմաներից է եղել աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունների նախագծային տարբերակների քննարկումը:

disaster-4-10

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ նպատակ ունի զարգացնել բնակչության պաշտպանության կարողությունները Արեւելյան գործընկերության երկրներում: Ծրագրի փորձագետները հայաստանցի պաշտոնյաներին ներկայացրել են 2016թ. առաջընթացի զեկույցը, քննարկվել են նաեւ աղետների կանխարգելմանը վերաբերող հարցեր։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flagԵՄ արեւելյան հարեւանները սովորում են, թե ինչպես կատարելագործել ընտրական գործընթացները

25.10.2016

elections-25-10Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսի նպատակը ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնողների գործունեության առաջընթացի վերլուծությունն էր։

Հոկտեմբերի 24-25-ին Վենետիկում տեղի ունեցած կոնֆերանսը համագործակցության շրջանակայնի ծրագրի մաս էր կազմում եւ նախատեսված էր Արեւելյան գործընկերության երկրների ազգային  խորհրդարանների, ընտրական հանձնաժողովների, մեդիա համակարգողների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Քննարկվել են յուրաքանչյուր առանձին երկրի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար ընտրությունների եւ ընտրական գործընթացների միջազգային դիտորդական առաքելությունների առաջարկությունների կատարմանը, տեխնիկական աջակցության համակարգերի մշակմանը վերաբերող մի շարք հարցեր։(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.