Թողարկում 254

Հայաստան։ ԵՄ նախագիծը ոգեշնչում է երեխաներին՝ պահպանել շրջակա միջավայրը

11.10.2016

cleen-11-10ԵՄ կողմից ֆինանսավորվող Էներգաարդյունավետության հարցերով տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցը (CLEEN) Երեւանի արվեստի պետական ակադեմիային կից Նոյեմբերյանի արվեստի դպրոցի հետ համագործակցությամբ երեխաների համար մշակել է էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին ինտերակտիվ դասընթաց։

CLEEN նախագծի փորձագետները էներգաարդյունավետության եւ էներգամատակարարման վերաբերյալ հատուկ դասընթաց են պատրաստել դպրոցականների եւ ուսուցիչների համար եւ մասնակիցներին խնդրել են իրենց գեղանկարչական աշխատանքներում պատկերել դրա մասին իրենց գաղափարները։ Նկարչության ուսուցիչներին ուրախացրել էր այն փաստը, որ իրենց աշակերտները ոչ միայն նկարչական հմտություններ են ստացել, այլ նաեւ շատ նոր բան են սովորել ոչ վնասակար բնապահպանական տեխնոլոգիաների մասին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեփախումներին

06.10.2016

pcf-ermenia-6-10Հայաստանի արդարադատության ակադեմիայի 22 դասավանդողներ ստացել են քրեական դատավարության հարցերով վերապատրաստման կուրսեր անցնելու մասին հավաստագրեր։ Դասընթացի միջոցով նրանք հնարավորություն են ստացել հարստացնել իրենց գիտելիքները, ծանոթանալ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելման եւ ազատազրկման վերաբերյալ միջազգային եւ ազգային հիմնարար փաստաթղթերին եւ ստանդարտներին։

Վերապատրաստումների շրջանակում մանրամասն քննարկվել են հայաստանյան եւ միջազգային փորձագետների կողմից մշակված 4 նոր դասընթացները, որոնք առաջիկայում ներառվելու են Ակադեմիայի ուսուցման ծրագրերում: Դրանք են՝ «Քրեական գործի քննության ընդհանուր մեթոդաբանությունը», «Խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը եւ կյանքի իրավունքին առնչվող գործերը», «Խոցելի տուժողների/վկաների եւ կասկածյալների մասնակցությամբ գործերի քննությունը», «Մինչդատական կալանքը եւ քրեական գործի քննության հարակից խնդիրները»:

Դասընթացն անցկացվել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԵՄ եւ Եվրոպայի խորհրդի Արեւելյան գործընկերության 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության շրջանակներում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

Հայաստանցի եւ վրաստանցի լրագրողները սովորում են լուսաբանել անտառի թեման

03.10.2016

fleg-3-102016 թվականի սեպտեմբերի 19-ին եւ 23-ին Հայաստանի եւ Վրաստանի լրագրողների համար ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Անտառային օրենսդրության կիրարկման եւ կառավարման  FLEG II ծրագրի շրջանակներում կազմակերպվել է տարածաշրջանային դասընթաց եւ մեդիա տուր, որի նպատակը մասնակիցների՝ բնապահպանական, հատկապես անտառին վերաբերող թեմաներով հիմնավոր, հավասարակշռված եւ հետաքրքիր հոդվածներ գրելու մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների զարգացումն էր։

Ծրագիրը ներառում էր FLEG II ծրագրի գործունեության վերաբերյալ դասախոսություններ, Հայաստանի եւ Վրաստանի անտառային սեկտորին վերաբերող իրավական եւ համակարգային խնդիրների, անտառային մոնիտորինգի, ոլորտի մասին տեղեկատվության աղբյուրների, անօրինական անտառահատումների, անտառներին սպառնացող հիմնական վտանգների, ինչպես նաեւ առօրյայում հանդիպող տարբեր իրավիճակների բաց քննարկումներ։

Լրագրողներն այցելել են Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից համայնքներ եւ անտառներ, հանդիպել տեղական ինքնակառավարման մարմինների, անտառային տնտեսությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ տեղի բնակչության ներկայացուցիչների հետ։ Լրագրողները՝ գտնվելով հեռավոր անտառային վայրերում, բազմաթիվ նոր իրողությունների են ծանոթացել, որը նրանց կարող է օգտակար լինել թեման առավել որակյալ եւ հավասարակշռված լուսաբանելու համար։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող 9 մլն եվրո բյուջե ունեցող Անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման ծրագիր 2-ը (ENPI FLEG II) նպատակ ունի աջակցելու մասնակից 7 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն, բարելավել անտառների կառավարումը՝ իրենց անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պիլոտային մակարդակով անտառների կայուն կառավարման մոդելների իրականացման միջոցով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ 

Մամուլի հաղորդագրություն

 

Հայաստանյան ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում արեւային էներգիայի ստացմամբ զբաղվող կոոպերատիվներն են

03.10.2016

cleen3-10

Եվրամիության CLEEN՝ էներգաարդյունավետության հարցերով տեղական ՔՀԿ-ների կոալիցիայի ստեղծում ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-28-ին Հայաստանի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել էներգաարդյունավետության թեմային նվիրված դասընթաց։ CLEEN –ի փորձագետները «Այրուձի» հեծյալ ակումբի եւ «Տապան» էկո-ակումբի ներկայացուցիչներին ներկայացրել են «Հայաստանի էներգետիկ կոոպերատիվների հնարավորությունների տեխնիկական հիմնավորումներ» հայեցակարգը, որի նպատակը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր արեւային էներգիայի օգտագործման կոոպերատիվների ստեղծման գործում  քաղաքացիական հասարակությանն աջակցելն է։

CLEEN-ի ցանցի գործունեությունն ուղղված է էներգաարդյունավետության ոլորտի նախաձեռնությունների խթանմանը, միաժամանակ մարզային ՔՀԿ-ների համար ծառայելով որպես փորձի եւ գիտելիքների փոխանակման հարթակ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.