Թողարկում 253

CSF logo

Քաղաքացիական հասարակության ֆորումը մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանս էր կազմակերպել Մոլդովայում

21.09.2016

Ավելի քան 50 փորձագետներ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ Մոլդովայից մասնակցում էին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի եւ դրա Մոլդովայի ազգային պլատֆորմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-20-ին Քիշնեւում կազմակերպված մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կոնֆերանսին։

Մասնակիցների համար կազմակերպվել էին աշխատաժողովներ, որտեղ ներկայացվում էր մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների լավագույն փորձը, միջազգային համագործակցությանը եւ ֆոնդերի հայթայթմանը նվիրված քննարկումներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Արեւելյան գործընկերության երկրներին առնչվող գործերի ներկայացումներ։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաեւ հակամարտության գոտիներում ներկայումս տիրող իրավիճակին եւ մարդու իրավունքների մոնիտորինգի մեթոդներին ու պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Առանձին աշխատաժողով էր նվիրված կրթական հատուկ ծրագրերի, մամուլի ազատության եւ տեղեկատվության հասանելիության խթանման միջոցով մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

logo_en_smallՄոգերինին կոչ է անում ստորագրել Գլոբալ համաձայնագիր միգրացիայի պրոբլեմի լուծման համար

 22.09.2016

mogeriniԱշխարհին նոր Գլոբալ համաձայնագիր է անհրաժեշտ, որով կերաշխավորվի միգրացիոն հոսքերի անվտանգությունը, կանոնավորությունը եւ համակարգվածությունը,- Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Միգրացիայի գագաթնաժողովի ժամանակ նշել է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, մասնավորապես ընդգծելով. «Եվրամիությունը վերջիվերջո իր խոսքն իրական գործի է վերածում»։

ԵՄ Գերագույն հանձնակատարն իր տեսակետը հիմնավորել է այն իրողությամբ, որ ԵՄ-ն դեռեւս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր մշտապես բախվում է միգրացիոն մեծ հոսքերը համակարգելու խնդրին։ Մոգերինին նշել է, որ դա համաշխարհային նշանակության խնդիր է, եթե նկատի ունենանք այն, որ Աֆրիկայի եւ Ասիայի սահմաններին նույնպես առկա են միգրացիոն հսկայածավալ հոսքեր, որոնք նույնիսկ գերազանցում են դեպի Եվրոպա ձգվող միգրացիայի մասշտաբները։

Մոգերինին տեղեկացրել է Եվրամիության կատարած աշխատանքի մասին, մասնավորապես, սկսած 2015-ից, եվրոպական նավերը Միջերկրածովյան ավազանում ավելի քան 400 հազար մարդու կյանք են փրկել։ Թուրքիայում, Լիբանանում եւ Հորդանանում Եվրամիությունն ավելի քան կես միլիոն սիրիացի երեխաների օգնում է շարունակել դպրոցական ուսումը։

Մոգերինին մերժել է դիտարկումներն այն մասին, որ միգրացիան պայքար է Հյուսիսի եւ Հարավի միջեւ, առավել հարուստ եւ նոր զարգացող երկրների միջեւ։ «Մենք դրան չենք հավատում։ Եվրամիությունը հավատում է գործընկերության գաղափարին։ Մենք հավատում ենք, որ դա համընդհանուր խնդիր է, որը հնարավոր է լուծել միայն միասնական ջանքերով։ Այստեղ Հյուսիսի ու Հարավի հակամարտություն չկա։ Իրականում կա հսկայական ներուժ եւ խնդրի լուծման հնարավորություններ, որից կշահեն բոլոր կողմերը»։

«Հենց սրա համար էլ մեզ անհրաժեշտ է կնքել Գլոբալ համաձայնագիր։ Այս ասպարեզում ԵՄ-ն այժմ փորձարկում է խնդրի լուծման նոր գործիքներ եւ միանգամայն նոր մոտեցում»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

  

european-commission-flagԲելառուսում մասնավոր հատվածը լրացուցիչ հնարավորություններ կստանա ԵՄ աջակցության ընդլայնման շնորհիվ

20.09.2016

belor_electionsԵվրամիությունը կրկնապատկել է Բելառուսի մասնավոր հատվածի զարգացմանը տրամադրվող աջակցությունը, որն ուղղվելու է միգրացիային եւ փախստականներին առնչվող հարցերի կարգավորմանը, ինչպես նաեւ անկախ բուհական համակարգի զարգացմանը,- ասված է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ։

Ֆինանսավորումը բաշխվելու է հետեւյալ չորս ոլորտների միջեւ.

  • Մասնավոր սեկտորի զարգացում– աջակցությունը նպատակ ունի բարձրացնել մարզային ձեռնարկությունների մրցունակությունը եւ ներդրումների ծավալը։ Ծրագրով նախատեսվում է տեղական ընկերությունների կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցում, որի արդյունքում մեծանալու է տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների ներուժը։ Լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի նաեւ շատ փոքր եւ միջին, ինչպես նաեւ սոցիալական ձեռնարկություններին։
  • Բելառուսի կառավարությանը աջակցություն կտրամադրվի միգրանտների թվի մեծացման հետ կապված հարցերի լուծման համար։ Կմշակվի եւ կիրականացվի միգրացիայի կառավարման ռազմավարություն՝ միգրանտների իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում կֆինանսավորվեն միգրանտների ժամանակավոր կացարանների համար ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման նախագծերը։
  • Բելառուսը լրացուցիչ աջակցություն կստանա նաեւ կարեւորագույն ոլորտներում համակարգային բարեփոխումներ իրականացնելու միջոցով ինստիտուցիոնալ ներուժի ամրապնդման համար։ Կյանքի կկոչվեն պետական կառավարման մարմինների, պետական եւ մասամբ պետական հաստատությունների ներուժի հզորացմանը նպաստող խորհրդատվական  ծրագրեր։
  • ԵՄ-ն աջակցություն կտրամադրի նաեւ Վիլնյուսում տեղակայված Եվրոպական հումանիտար համալսարանին՝ Բելառուսում ժողովրդավարության զարգացմանը, Բելառուսի երիտասարդության համար Եվրոպայի անկախ բուհերում ուսումը հասանելի դարձնելուն ուղղված ծրագրերի համար։

Բելառուսին տրամադրվող աջակցությունը 2015թ. 14.5 մլն եվրոյից 2016թ.-ին դարձվել է 29 մլն եվրո։ Ներկայումս ֆինանսավորումը կատարվում է Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով, որը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում օգնություն է տրամադրում ԵՀՔ երկրներին, այդ թվում նաեւ Բելառուսին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.