Թողարկում 251

ENPI Info logo_nԵՄ-ն եւ արեւելյան գործընկերները. քաղաքականության առանցքային պահեր

05.09.2016

eapԴուք տեղեկատվությո՞ւն եք փնտրում Արեւելյան գործընկերության երկրների հետ Եվրամիության համագործակցության քաղաքականության առանցքային ոլորտների մասին։ Դրա համար ստեղծված թեմատիկ տեղեկատվական փաթեթներում լրացումներ են կատարվել են երեք առաջնահերթ ոլորտների լուսաբանումներում։ Դրանք ենք՝ քաղաքացիական հասարակություն, առեւտուր եւ աջակցություն ՓՄՁ-ներին, ինչպես նաեւ կրթություն եւ վերապատրաստում։ Տեղեկատվական փաթեթներում ամփոփ կերպով ներկայացված է վերոհիշյալ ոլորտներում ԵՄ քաղաքականությունը, բերված են տեղերում կատարված աշխատանքների օրինակներ, հղումներ, լուսանկարներ, փաստաթղթեր։

Քաղաքացիական հասարակություն. Արեւելյան գործընկերության սրտում– ԵՄ-ն եւ նրա գործընկերները ԱլԳ երկրներում բարեփոխումների հաջող իրականացման գործում մեծապես կարեւորում են քաղաքացիական հասարակության մասնակցությունը։ Այդօրինակ համագործակցության ընթացքի(տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում), ինչպես նաեւ ֆինանսավորման առկա հնարավորությունների մասին կարող եք կարդալ այստեղ։

EU4Business: առեւտուր, բիզնես եւ աջակցություն ՓՄՁ-ներին – Ինչ է իրենից ներկայացնում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը գործնականում։ Ինչու է այդքան կարեւորվում ՓՄՁ-ների դերը տնտեսության անցումային փուլում։ Ինչպես նաեւ, թե ինչ է անում ԵՄ-ն՝ ԱլԳ երկրներում ներդրումները խթանելու ուղղությամբ. ընդհանուր տեղեկատվություն, քաղաքականություն, նախագծեր, ֆինանսավորման հնարավորություններ եւ այլն… Մանրամասներն՝ այստեղ։

Կրթություն եւ վերապատրաստում. Գիտելիք առանց սահմանների – Կրթության ոլորտում արվող ներդրումները լավագույնն են՝ գործընկեր երկրների հեռանկարյին զարգացման տեսանկյունից, պրոֆեսիոնալիզմի բարձրացման, անհատի զարգացման եւ զբաղվածություն խնդիրների լուծման համար։ Տեղեկատվական փաթեթի այս բաժինը պատմում է այդ ոլորտում ցուցաբերված ԵՄ աջակցության մասին՝ լավագույն փորձի ներդրման եւ մարդկան կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։ Այս ոլորտին վերաբերող տեղեկատվությունն՝ այստեղ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

CSF logo

ԵՄ ԱլԳ ՔՀ ֆորումը մինչեւ սեպտեմբերի 13-ը շարունակում է ընդունել հայտեր պետական քաղաքականության ուսումնասիրման համար

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 2016թ. կրթաթոշակները (պետական քաղաքականության հոսք) նպատակ ունեն ճանաչելու եւ աջակցելու պետական քաղաքականության մասնագետներին, որոնք կարող են բարձրացնել քաղաքականության կարեւոր հարցերի շուրջ հանրային բանավեճի որակը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ներսում: Կրթաթոշակները նախատեսված են ԱլԳ վեց երկրների քաղաքացիների համար:

Կրթաթոշակների նպատակն է խրախուսել ԱլԳ տարածաշրջանի առաջատար երիտասարդ հետազոտողներին՝ իրենց հմտությունները կիրառելու  ավելի լավ քաղաքականության ձեւավորման համար: Քաղաքականության սեղմագրերը (5-7 էջ) գրվելու են անգլերեն եւ մշակվելու են ԵՄ-ի գործընկերների ղեկավարության ներքո. դրանք հանձնարարվելու են կրթաթոշակառուներին՝ հիմնվելով նրանց առաջարկած հետազոտության թեմայի վրա: Գործընկերները կտան ցուցումներ քաղաքականություն գրելու, ԵՄ-ն եւ նրա քաղաքականությունը հասկանալու, ինչպես նաեւ շահերի ներկայացման ընդհանուր ռազմավարության հարցերում:

Կարիք չկա սեղմագրերում ներգրավել ԱլԳ բոլոր վեց երկրները, սակայն առավելությունը կտրվի մի քանի երկիր ընդգրկող աշխատանքներին: Քաղաքականության սեղմագրերը պետք է ավարտին հասցվեն (տպագրության համար պատրաստ ձեւով) մինչեւ 2016թ. նոյեմբերի 5-ը: Հետազոտողների հետ կկնքվի պայմանագիր՝ 2.500 եվրո հոնորարով, քաղաքականության մեկ սեղմագրի համար: Այս գումարը պետք է ընդգրկի այդ սեղմագրի ստեղծման համար արվող բոլոր ծախսերը (ներառյալ տվյալների հավաքումը, հրապարակայնությունը, հաղորդակցությունը, հնարավոր թարգմանությունները եւ  սրբագրումը):

Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. սեպտեմբերի 13-ը: Մանրամասների համար հետեւել այս հղմանը։

 

 Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է»

06.09.2016

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Մեդիամաքսի հետ հարցազրույցում բացատրում է, թե ինչու է Հայաստանը կարեւոր Եվրամիության համար, եւ կարեւորում համագործակցության էական ազդեցությունը: Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

 

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.