Թողարկում 250

CSF_Armenia_logo-ENGԿյանքից հեռացել է մեր սիրելի գործընկեր Հռիփսիմե Կիրակոսյանը

Hripsime KirakosyanԿյանքից հեռացել է մեր սիրելի գործընկեր Հռիփսիմե Կիրակոսյանը՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հիմնադիր նախագահը, մարդ, որն իր ողջ կյանքը նվիրեց մարդասիրությանը՝ կարիքավորին, հուսահատին ու միայնակին սատար կանգնելուն, սոցիալական արդարության հաստատմանը։

«Առաքելություն   Հայաստանը» տիկին Հռիփսիմեով էինք ճանաչում. նա հեղինակություն էր։ Նրա նվիրումին, հանձնառու ու պատասխանատու գործունեությանն ենք պարտական  Հայաստանում բարեգործության, սոցիալական քաղաքականության արմատավորման ու զարգացման համար։

Հռիփսիմե Կիրակոսյանը ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ակտիվ անդամներից էր, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներով մշտապես հետաքրքրված, պատրաստակամ, սրտացավ ու ակտիվ քաղաքացի։

Շատ ենք ափսոսում, որ մեր գործը շարունակելու ենք առանց նրա …

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հղում Հռիփսիմե Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, մեզ բոլորիս…

ՔՀՖ ՀԱՊ քարտուղարություն

 

RVwYZKr3_normalՀայաստան. ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը քննարկում են փակ հաստատություններում բժշկական ծառայության թեման

30.08.2016

prisons - image - PCF programmeՀայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած սեմինարի հիմնական թեման փակ հաստատություններում բուժծառայությունների մատուցման հարցն էր։ Սեմինարի նպատակը կազմակերպության կարողությունների եւ հնարավորությունների  զարգացումն էր՝ կալանավայրերի եւ պետական վերահսկողության ներքո գործող այլ փակ հաստատությունների մոնիտորինգի իրականացման պարագայում։

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին, խոշտանգումների կանխարգելմանը եւ անօրինականության դեմ պայքարին ուղղված ծրագրի շրջանակներում։ ԵՄ ֆինանսավորմամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող այս ծրագիրը  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ Շրջանակային համաձայնագրով նախատեսված համագործակցության մաս է կազմում։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սեմինարի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է փակ հաստատություններում պահվողների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների խնդրին, որոնց դեպքում կարող են եւ չլինել ֆիզիկական եւ հոգեկան բռնությունների հետքեր, եւ դրանց հիմնա վրա էլ կարող է չցուցաբերվել բժշկական ծառայություն։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

csf-logo

Հայաստան այցելած ԱլԳ ՔՀՖ Մշտադիտարկման առաքելության նախնական եզրակացությունները եւ առաջարկությունները

22 օգոստոսի, 2016

 Աղբյուրը՝  ԵՄ ԱլԳ ՔՀՖ կայքէջ

Հայաստանում քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մարդու իրավունքների վերաբերյալ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ (ԱլԳ ՔՀՖ) Մշտադիտարկման առաքելությունը 2016թ. օգոստոսի 9-15 գտնվում էր Հայաստանում: Առաքելության թիմը կազմված էր մարդու իրավունքների ոլորտի առաջատար փորձագետներից Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից  եւ Ուկրաինայից: Առաքելությունն իր աշխատանքը իրականացնում  էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի աջակցությամբ:

Առաքելության գլխավոր նպատակներն էին՝ գնահատել 2016թ. հուլիսի 17-30-ի քաղաքական ճգնաժամի հետ կապված ոչ կառավարական կազմակերպությունների եւ մամուլի վիճակը եւ ստանալ ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվություն մարդու իրավունքների տարբեր ոլորտներում տիրող վիճակի վերաբերյալ: Հայաստան այցի ընթացքում Առաքելությունը հարցազրույցներ է արել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների եւ փաստաբանների հետ: Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքնրի պաշտպանի եւ հիմնական միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայումս Առաքելությունը զբաղված է զեկույցի եւ մի շարք առաջարկությունների պատրաստման աշխատանքներով:

Ահա որոշ նախնական եզրահանգումներ եւ առաջարկություններ՝

Հուլիսի 17-30-ի դեպքերն ուղեկցվել են իրավապահ մարմինների կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքնրի լուրջ խախտումներով.

  • կամայական ձերբակալություններ, առանց արձանագրություն կազմելու մարդկանց ռազմական օբյեկտներում պահում, ինչպես ձերբակալության եւ պահման ընթացքում, այնպես էլ դրանից հետո:
  • հարձակումներ լրագրողների վրա, նրանց մասնագիտական պարտականությունների իրականացմանը խոչընդոտում, դաժան եւ նվաստացուցիչ վերաբերմունք, պատշաճ բժշկական օգնություն ստանալու սահմանափակում, անօրինական ներխուժում մասնավոր բնակելի տարածքներ, զանգի իրավունքի մերժում եւ այլն:

Հուլիսի 17-31-ի ճգնաժամի պայմաններում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներդրել է բոլոր ջանքերը՝ պաշտպանելու քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Պետք է արձանագրել, որ Հայաստանի փաստաբանական համայնքը ստանձնել է ձերբակալվածներին եւ բերման ենթարկվածներին իրավական աջակցության տրամադրումը:

Առաքելությունը պաշտպանում է Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2016թ. հուլիսի 21-ի հայտարարությունը եւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի՝ 2016թ. օգոստոսի 1-ի հայտարարությունը, եւ կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, ինչպես նաեւ պետության եւ հասարակության միջեւ վստահությունը։

 Մանրամասները՝ այստեղ։ 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.