Թողարկում 249

 csf-logo

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ

30 հուլիսի, 2016

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին
Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Արման Թաթոյանին

 

Մենք դատապարտում ենք 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մեր գործընկեր Հովսեփ Խուրշուդյանի՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի Ղեկավար կոմիտեի հարգված անդամի ձերբակալությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ վերջին օրերին ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր մարդկանց: Հայաստանի քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքները՝ հանուն իրենց հայացքների ցույցեր անելու, մինչդեռ ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը: Սա նվազեցնում է իշխանավորների եւ ժողովրդի միջեւ երկխոսության կայացման հնարավորությունները, որը ներկայիս իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհն է:

Վերջին ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների վայրագ հարձակումները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների վրա նույնպես պետք է դատապարտվեն՝ որպես մամուլի ազատության սկզբունքի խախտում:

Մենք գնահատում ենք այն փաստը, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի մեր մյուս գործընկերը՝ Լեւոն Բարսեղյանը, արդեն ազատ է արձակվել իշխանությունների կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս լարված վիճակի խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է:

Մենք գնահատում ենք նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս ջանքերը, որը փաստագրում է մարդու իրավունքների առկա խախտումները, ինչպես նաեւ այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություններ է սկսել պաշտոնյաների հնարավոր հանցագործությունների կապակցությամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլոց նկատմամբ:

Քշիշտոֆ Բոբինսկի

Վլադ Վիալիչկա

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Ղեկավար կոմիտեի համանախագահներ

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

Հայտարարությունը

ՀԱՊ անդամների ձերբակալման կապակցությամբ

30.07.2016

Երեկ` հուլիսի 29-ի երեկոյան, «Սասնա ծռեր» զինված խմբի ապստամբներին քաղաքացիակական աջակցության խաղաղ  ցույցի եւ երթի մասնակիցները աննախադեպ բռնության են ենթարկվել Հայաստանի ոստիկանության անհամաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում: Ոստիկանները առանձնակի դաժանությամբ  ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել անզեն, խաղաղ քաղաքացիների նկատմամբ, ծեծի ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ լրագրողներ:

Բռնի ուժով բերման ենթարկված 165 եւ ձերբակալված 26 անձանց  թվում են նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը եւ «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Սանասարյանը:

Մենք` ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլաֆտորմի անդամ ավելի քան 220 ՔՀԿ-ների ներկայացուցիչներս, ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

  • Անհապաղ ազատ արձակել Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին եւ խաղաղ ցույցերի մասնակիցներից բերման ենթարկված եւ ձերբակալված բոլոր անձանց,
  • դադարեցնել ոստիկանության ապօրինի գործողությունները եւ մարդու իրավունքների ոտնահարումները:
  • Սեղմ ժամկետներում հետաքննել ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել ոստիկանական ապօրինություններն իրականացնողներին եւ հրահանգողներին։
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , . Bookmark the permalink.