Հրապարակվել է 2016թ. նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում կայանալիք ՔՀՖ 8-րդ տարեկան համաժողովի մասնակիցների ցուցակը
Այս տարի ընդունվել է տարեկան համաժողովին մասնակցելու 538 դիմում, որոնցից 200 կազմակերպություններ ընտրվել են մասնակցելու Ֆորումին կա՛մ որպես մասնակից, կա՛մ դիտորդ` ընտրության չափորոշիչներին համապատասխան (ազգային համակարգողների եւ ազգային պլատֆորմների, աշխատանքային խմբերի համակարգողների եւ Արեւելյան գործընկերության վեց երկրներում Եվրոպական միության պատվիրակությունների հետ համատեղ կարճ ցուցակների կազմում): Ընտրված 200 կազմակերպություններից 167-ը կմասնակցեն տարեկան համաժողովին մասնակցի կարգավիճակով, իսկ 33 կազմակերպություններ` որպես դիտորդ: Բրյուսել մեկնող ընտրված պատվիրակների 22,8%-ը չի մասնակցել 2015 թվականին Ֆորումի` Կիեւում կայացած տարեկան համաժողովին: 26,9%-ը նոր մասնակիցներ են, որոնք երբեւէ չեն մասնակցել Ֆորումի տարեկան որեւէ համաժողովի:
Այս ցուցակում կազմակերպությունները բաժանվում են մասնակիցների (որոնք ունեն քվեարկելու իրավունք) եւ դիտորդների (որոնք չունեն քվեարկելու իրավունք): Միայն մասնակիցները կարող են քվեարկել տարեկան ժողովներին` ընտրելու Ֆորումի Ղեկավար կոմիտե, ինչպես նաեւ տարեկան ժողովում բարձրացված որեւէ այլ հարցի համար: Յուրաքանչյուր մասնակից կամ դիտորդ ընդգրկված է աշխատանքային խմբում, որի գործունեությանը մասնակցություն է ունենալու տարեկան համաժողովին եւ 2017 թվականի ընթացքում (2017թ. առաջին կեսին աշխատանաքային խմբի տարեկան հանդիպում): Աշխատանքային խումբը հնարավոր է փոխել միայն տարեկան համաժողովից հետո, ԱլԳ ՔՀՖ Քարտուղարությանը հասցեագրված գրավոր դիմումով: Հնարավոր է`այս ցուցակից դուրս այլ մասնակիցներ եւս ներկա լինեն, ներառյալ լրագրողներ, պետական պաշտոնյաներ, ԵՄ հաստատությունների, ԵՄ գործընկեր պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ եւ ոչ միայն:
Ստորեւ բերված ցուցակը ներկայացնում է միայն կազմակերպությունների անունները: Այդուհանդերձ, խնդրում ենք նկատի ունենալ, որ տարեկան համաժողովին կազմակերպությունը ներկայացնելու են այն պատվիրակները, ում անունը նշված է եղել հայտում: Կազմակերպությունը կարող է փոխել ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովի պատվիրակին, միայն ԱլԳ ՔՀՖ Քարտուղարությանը գրավոր դիմելու դեպքում: Պատվիրակը չի կարող փոխվել 2016թ. հոկտեմբերի 31-ից հետո, կամ եթե համաժողովին մեկնելու տոմսն արդեն գնված լինի (տարբերություն չկա, թե որն ավելի շուտ կլինի):
Աշխատանքային խմբեր (ԱԽ)
ԱԽ1- Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն
ԱԽ2- Տնտեսական ինտեգրացիա եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությունը
ԱԽ3- Բնապահպանություն, կլիմայի փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն
ԱԽ4- Միջանձնային կապեր
ԱԽ5- Սոցիալական եւ աշխատանքային քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ- ԱԽ1
- «Ունիսոն» ՀԿ-ԱԽ1
- Համայնքների ֆինանսիստների միավորում-ԱԽ1
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ԱԽ1
- «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ-ԱԽ1
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամ-ԱԽ1
- Երեւանի մամուլի ակումբ-ԱԽ1
- Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ԱԽ1
- Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամ-ԱԽ2
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն« ՀԿ-ԱԽ2
- «Էկոթիմ» էներգետիկայի եւ շրջակա միջավայրի բնագավառի խորհրդատվական ՀԿ-ԱԽ3
- «Հայաստան ծառատունկ» ծրագիր-ԱԽ3
- «Էկոլուր» ՀԿ-ԱԽ3
- Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ԱԽ4
- «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ-ԱԽ4
- «Արազա» ԲՀԿ-ԱԽ4
- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ-ԱԽ4
- Արմավիրի զարգացման կենտրոն-ԱԽ5
- Գորիսի մամուլի ակումբ-ԱԽ5
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ԱԽ5
ԴԻՏՈՐԴՆԵՐ
- «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն-ԱԽ4
- Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն-ԱԽ1
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ այստեղ