Թողարկում 246

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին -II» ծրագրի շրջանակներում դրամաշնորհների հայտերի ընդունում

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ

21-10-2014-867919«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին-II» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը ընդունում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկների հայտեր: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության եւ խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական եւ իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղեկատվական հոսքի եւ լրատվամիջոցների, ինչպես նաեւ փորձագիտական խմբերի եւ տարբեր հաստատությունների միջեւ աշխատանքներին:

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) եւ Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել եւ աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու եւ իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը եւ համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչեւ 20,000 եվրո դրամաշնորհներ շուրջ 5-ից 15 անհատների եւ կազմակերպությունների:

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման եւ պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաեւ շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը եւ դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով:  Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Պետական եւ քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետեւյալ գնահատման չափանիշներով.

  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը եւ սահմանափակումների նվազեցմանը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում եւ Թուրքիայում գործող կազմակերպությունների եւ (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջեւ համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նորարար է եւ ապահովում է «հավելյալ արժեք»:
  • Արդյոք բյուջեն իրատեսական է եւ համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյոք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը եւ նրանց միջեւ համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում եւ պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաեւ հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին:

Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014 թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից եւ 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից եւ 5-ը Թուրքիայից։

Դրամաշնորհների մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2016թ.-ի օգոստոսի 29-ն է: Մինչեւ սույն թվականի օգոստոսի 29-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2016թ. սեպտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2016թ. հոկտեմբերին եւ ավարտվել մինչեւ 2017թ. հունիսի 30-ը:

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով եւ ներառեն սահմանված ձեւաչափով կազմված հետեւյալ փաստաթղթերը.

–          Դիմումի ձեւ (ծրագիր-առաջարկ)` MS Word եւ PDF ձեւաչափերով

–          Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel եւ PDF ձեւաչափերով

–     Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)`միայն PDF ձեւաչափով:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետեւյալ հասցեով` grants@epfound.am:

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` grants@hrantdink.org:

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին :

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Արտակ Այունցին, հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 118), էլ.փոստ` aayunts@epfound.am:

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Նազլը Թյուրքերին, հեռ. +90 212 240 33 61, էլ. փոստ` nazliturker@hrantdink.org

xlogo.png.Հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման (սթրես-թեստ) համար 

07.07.2016

MetsamorՄիջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿում տեղի ունեցած վթարից հետո ԵՄն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրեսթեստերի իրականացման ուղությամբ:

2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանն է ներկայացրել «Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»:

Փորձագիտական գնահատումը կատարվել է ս.թ. հունիսի 21-ից 22-ը Հայաստանում: 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում եղել են Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների  եվրոպական խմբի կողմից առաջադրված  ԵՄ անդամ 8 պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ:

Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող  մարմինների  եվրոպական խմբի կայքէջում.

http://www.ensreg.eu/armenia-stress-test

Ընդհանուր տեղեկություններ

2011թ.-ի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի  Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը եւ Ուկրաինան  Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը    կամավորության սկզբունքով ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝  հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի եւ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի միջեւ 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:

Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս պատրաստ չէր անմիջական մասնակցություն ունենալու ԵՄ միջուկային սթրես-թեստերին, ինչպես դա արեցին Ուկրաինան կամ Շվեյցարիան: Այնուամենայնիվ,  Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակներում  ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ  Մեծամոր ԱԷԿ-ն ու ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն նախաձեռնեցին Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» իրականացման հետ կապված անվտանգության ինքնագնահատում՝  անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման  մտադրությամբ:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.