Թողարկում 245

 csf-logoԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Ղեկավար կոմիտեի բաց նամակը

Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին

17 հունիսի, 2016թ.

Ձերդ սրբազնություն,

Շուտով Դուք այցելելու եք Հայաստան: Աշնանը Դուք կլինեք Ադրբեջանում եւ Վրաստանում: Այս երկրների քաղաքացիները եւ ղեկավարները, ինչպես նաեւ հոգեւոր առաջնորդները եւ նրանց միաբանությունները ուշադիր լսելու են Ձեր հրապարակային եւ մասնավոր հանդիպումներում արված ուղերձները: Ձեր խոսքերը յուրահատուկ կշիռ են ունենալու, քանի որ հնչելու են այն ժամանակ, երբ պատերազմի վերսկսման վտանգը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, իսկ դրա հետեւանքով հնարավոր ապակայունացումը կարող է ազդել ողջ Կովկասյան տարածաշրջանի վրա:

Pope Francis

Մենք՝ Արեւելյան գործընկերության երկրների (որը ներառում է այն երկրները, որ Դուք այցելելու եք, ինչպես նաեւ Բելառուսը, Մոլդովան եւ Ուկրաինան) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խնդրում ենք Ձեզ անել հնարավոր ամեն բան՝ օգնելու այս տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանք ապահովելու հարցում:

2002 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը քաղաքական գործիչներին ասել է. «Ձեր առանձնահատուկ առաքելությունը ընդհանուր բարօրությանը ծառայելն է, օրինականության եւ արդարության  խթանումը, բոլորի համար ազատության եւ բարգավաճման երաշխիքների ապահովումը: … Քաղաքականությունը պահանջում է ազնվություն եւ հաշվետվողականություն: Մարդիկ պետք է իրենց հասկացված եւ պաշտպանված զգան: … Նրանք, ովքեր պատասխանատվություն են ստանձնում կառավարելու հանրային կարեւորության հարցեր, չեն կարող խաբել իրենք իրենց. մարդիկ դա չեն մոռանում: Ինչպես որ նրանք երախտագիտությամբ հիշում են հանուն ընդհանուր բարօրության ազնվորեն ջանք թափած մարդկանց, այնպես էլ իրենց երեխաներին եւ թոռներին են փոխանցում սեփական հարստացման համար իշխանությունը չարաշահողների հանդեպ անողոք քննադատությունը» (հատված Սրբազան Հոր ուղերձից՝ կրոնական եւ քաղաքական, մշակույթի եւ արվեստի ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. Բաքվի նախագահական պալատ,  չորեքշաբթի, մայիսի 22, 2002 թ.):

Ցավոք, այդ ուղերձն այսօր էլ արդիական է մեր երկրներից շատերի համար, որտեղ քաղաքական եւ տնտեսական կոռուպցիան խիստ տարածված է, իսկ մարդու իրավունքները չեն հարգվում: Այդ ուղերձը հատկապես տեղին է Արեւելյան գործընկերության այն երկրների համար, որտեղ քաղաքական բանտարկյալները շարունակում են տառապել անազատության մեջ, եւ որոնց համար մենք խնդրում ենք Ձեզ բարեխոսել իրենց երկրների ղեկավարների մոտ:

Խաղաղությունը եւ մարդու իրավունքները հարգելը առանցքային կարեւորություն ունեն, եթե էկումենիկ երկխոսությունը մեր տարածաշրջանում պետք է ծաղկի հենց քրիստոնեական դավանանքների եւ այլ հավատքների միջեւ, որոնցից որոշներն այսօր կրում են ծայրահեղականության սերմեր: Հիրավի, տարածաշրջանի կրոնական առաջնորդներին պետք է խրախուսել ավելի շատ աշխատելու հանուն իրենց ժողովուրդների միջեւ խաղաղության:

Խաղաղությունը եւ մարդու իրավունքների հարգումն անքակտելի են: Խաղաղությունը  եւ դրա հետ նաեւ ազատությունը, որոնց կոչն էր անում Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, պետք է հաստատվեն Կովկասում: Հուսով ենք, որ Ձեր խոսքերը կոգեշնչեն այն առաջնորդներին, որոնց Դուք կհանդիպեք, եւ նրանց կմղեն ընտրելու այնպիսի ճանապարհ, որը թույլ կտա նրանց կառավարելու՝ 14 տարի առաջ հնչեցրած ուղերձի ոգով:

Լավագույն մաղթանքներով Ձերդ սրբազնությանը,

Միքայել Հովհաննիսյան,  ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող  (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ)

Ավազ Հասանով, ՔՀՖ  Ադրբեջանի ազգային համակարգող (Մարդասիրական հետազոտություն հասարակական միություն)

Վլադիսլավ Վելիչկա, ՔՀՖ   Բելառուսի ազգային համակարգող («Եվրաբելառուս» միջազգային կոնսորցիում)

Լաշա Տուղուշի, ՔՀՖ  Վրաստանի ազգային համակարգող  (Եվրոպական նախաձեռնություն-Թբիլիսիի Լիբերալ ակադեմիա)

Իոն Մանոլե, ՔՀՖ Մոլդովայի ազգային համակարգող  (Պրոմո Լեքս)

Իրինա Սուշկո, ՔՀՖ Ուկրաինայի ազգային համակարգող (Եվրոպան առանց խոչընդոտների)

Քշիշտոֆ Բոբինսկի, ՔՀՖ 1-ին ԱԽ ԵՄ համակարգող, («Ունիա եւ Պոլսկա» հիմնադրամ)

Յուրի Վդովենկո, ՔՀՖ  2-րդ ԱԽ ԱլԳ համակարգող,(Արտասահմանյան երկրների հետ համագործակցության կենտրոն)

Դովիլ Շուկիտե, ՔՀՖ  2-րդ ԱԽ ԵՄ համակարգող, (Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն)

Նաստասյա Բեկիշ ՔՀՖ 3-րդ ԱԽ ԱլԳ համակարգող, (Բելառուսի Կանաչների ցանց)

Հովսեփ Խուրշուդյան, ՔՀՖ 4-րդ ԱԽ ԱլԳ համակարգող, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն)

Սերգեյ Անտուշեւիչ, ՔՀՖ  5-րդ ԱԽ ԱլԳ համակարգող, (Դեմոկրատական արհմիությունների բելառուսական կոնգրես)

(Աղբյուրը՝ ԱլԳ ՔՀՖ կայքէջ)

 

EU-Armenia-baner1ԵՄ-ն աջակցում է ՀՀ տարածքային զարգացմանը

Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ

15.06.2016

regional_dev_presentation4Ս.թ. հունիսի 15-ին ԵՄ դեսպան Սվիտալսկին մասնակցել է ՀՀ  տարածքային զարգացման 2016-2025թթ. ռազմավարության նախագծի ներկայացմանը, որը մշակվել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ տարածքային զարգացմանը» նախագծի աջակցությամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի  ունեցած խորհրդակցության ընթացքում  ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասն ներկայացրել է ռազմավարության նախագիծը:  Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարության մի շարք այլ ներկայացուցիչներ:

Նախագծի ներկայացմանը հաջորդել է հարց ու պատասխան եւ կառուցողական քննարկում ՀՀ մարզերում սոցիալ-տնտեսական զարգացման խոչընդոտների եւ տարածքային կառավարման բարեփոխումներ վերաբերյալ, որը լավագույն դեպքում պետք է հետագայում ուղեկցվի լիազորությունների եւ ռեսուրսների  ապակենտրոնացմամբ՝ դեպի տեղական ինքնակառավարման մարմիններ: Եվրոպական միությունը վերահաստատել է պարտաստակամությունը՝  շարունակել  ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի միջեւ առկա անհամաչափությունների նվազեցման աջակցությունը:

 

 

EU-Armenia-baner1Դեսպան Սվիտալսկին մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երրորդ նիստին 

Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ

15.06.2016

anticorruption_council_4Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին մասնակցել է  ս.թ. հունիսի 15-ին  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ  տեղի է ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երրորդ նիստին, որին մասնակցել են մի շարք ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս ձեւաչափի նախորդ երկու նիստերը տեղի են ունեցել 2015 թվականի հուլիս եւ դեկտեմբեր ամիսներին:

Քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ՝  հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանն առնչվող հարցեր. քննարկվել են նաեւ պաշտպանության համակարգում եւ հանրային գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների  մշակմանը վերաբերող եւ մի  շարք  այլ հարցեր: ՔՀԿ-ների առաջարկությունների հիման վրա՝ ՀՀ վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է քննարկված հարցերի լուծման նպատակով  մշակել ծրագրեր եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթներ: Դեսպանը ՀՀ վարչապետին շնորհավորել կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ ներգրավվածության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ բաց քաղաղաքականություն վարելու կապակցությամբ:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.