Թողարկում 244

logo-am-AMՄշակույթի եւ ստեղծարարության դրամաշնորհներ եւ հնարավորություններ ԱլԳ տարածաշրջանի համար եւ դրա սահմաններից դուրս

09-06-2016

album-gallery1178-culture1ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը հայտարարում է «մշակույթի եւ արվեստի գործիչների, հետազոտողների եւ ստեղծագործող վարպետների» համար նոր հնարավորությունների մասին, ներառյալ նրանց, ովքեր ապրում եւ աշխատում են Արեւելյան գործընկերության երկրներում: Ծրագրի էջում նշվում է հայտադիմումների ընդունման մասին, որի հիմնական թիրախային խումբն են մշակույթի եւ արվեստի գործիչները, դիզայներները, մուլտիմեդիա փորձագետները եւ հետազոտողները:

Մոտենում են լրագրողների եւ լրագրությամբ զբաղվողների ամառային դպրոցի եւ Արեւելյան գործընկերության՝ լրագրություն ուսումնասիրողների ծրագրերի վերջնաժամկետները: Մշակույթի եւ ստեղծարարության ծրագրի էջում կարելի է գտնել մի շարք այլ հետաքրքիր հնարավորություններ եւ կարողությունների զարգացման ծրագրեր ստեղծագործական եւ մեդիա ոլորտներում:

Եվրոպական միության Արեւելյան գործընկերության մշակույթի եւ ստեղծարարության ծրագիրը աջակցում է  մշակութային ու ստեղծագործական ոլորտների կայուն մարդասիրական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Քառամյա ծրագիրը կգործի մինչեւ 2018 թվական՝ կենտրոնանալով հետեւյալ թեմաների վրա՝ մշակութային առաջնորդություն, մշակութային եւ վիճակագրական հետազոտություն, լսարանի ձեւավորում, մշակութային լրագրություն, շահերի ներկայացում եւ միջոցների հավաքագրում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ 

Առկա հնարավորություններ

 

logoՀայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը ներկայացրեց արդյունքները

08-06-2016

Arm-Geor- EaPTCPԵվրամիության կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) ծրագրի շրջանակներում հունիսի 3-ին Դիլիջանում ներկայացվեցին Հայաստանից եւ Վրաստանից 33 կազմակերպություններ ընդգրկող ավելի քան կես տարի շարունակվող տասը միջսահմանային համագործակցության ծրագրերի արդյունքները: «Միջսահմանային համագործակցության թիմերի իրականացրած ծրագրերը կենտրոնանում են էներգետիկ արդյունավետության եւ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների, կոշտ թափոնների կառավարման բարելավման, միջսահմանային զբոսաշրջային նորարար ուղիների զարգացման, բնական ռեսուրսների պահպանության, քաղաքացիական կրթության եւ երիտասարդների զբաղվածության վրա»,- նշվում է ԱԳՏՀ մամուլի հաղորդագրությունում:

«Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը խթանում է հարեւան շրջանների մարդկանց միջեւ բարեկամական հարաբերությունները այնպիսի ոլորտներում, ինսչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջության զարգացումը, բիզնեսը, շրջակա միջավայրի պահպանությունը, կրթությունը, մշակույթը եւ սպորտը»,- նշել է ԱԳՏՀ աջակից ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը:

ԵՄ-ն Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրին տրամադրել է 1.35 միլիոն եվրո: Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակն է խթանել եւ ուժեղացնել շրջանային եւ տեղական մակարդակների իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համագործակցությունը մասնակից սահմանային շրջանների ընդհանուր հասարակական եւ տնտեսական զարգացման մարտահրավերներին միացյալ լուծումներ գտնելու համար: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

EU-Armenia-baner1Եվրոպական միության կողմից հատկացվում է 3.57 մլն եվրո օժանդակություն Հայաստանի մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխումներին

 08.06.2016

Աղբյուրը՝ eeas.europa.eu/delegations/Armenia

2016 թվականի ապրիլին Եվրոպական միությունը փոխանցեց Հայաստանի ՄԿՈՒ ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության 3.75 մլն եվրո եզրափակիչ հատկացումը: Վճարումը բխում է 2012 թվականի Արեւելյան գործընկերության ինտեգրման եւ համագործակցության ծրագրով  հատկացված 6մլն եվրո ընդհանուր բյուջեից՝ 5 մլն եվրո բյուջետային աջակցության ֆինանսավորում եւ 1 մլն եվրո տեխնիկական աջակցության միջոցներ:  Ծրագիրը միտված է երիտասարդների համար նոր հորիզոնների բացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, որի միջոցով հնարավոր կլինի նպաստել երիտասարդ սերնդի առավել մասնակցությանն ու ներգրավմանը տեղական զարգացման գործընթացներում՝ զսպելով աշխատանքային միգրացիան դեպի քաղաքային կետրոններ,  նպաստել աղքատության հաղթահարմանը մարզերում եւ երկրի ողջ տարածքում:

Education-Armenia-smallԱջակցության արդյունքում ակնկալվում է իրականացնել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներ երկրի ողջ տարածքում, ապահովել ՄԿՈՒ որակյալ կրթության համաչափ մատչելիություն հատուկ կարիքներ ունեցող  երիտասարդների համար, սահմանել ֆորմալ եւ ոչ ֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման եւ ճանաչման կարգը եւ վերանայել ՄԿՈՒ մասնագիտությունների ցանկը՝ արագ զարգացող աշխատաշուկայի կարիքները բավարարելու նպատակով:

2016 թվականի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւանի  17 պիլոտային քոլեջների գրեթե 4500 ուսանողներ դարձան ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շահառուներ, որոնց թիվը ավելանալու է մոտ ապագայում:

Ծրագրի եզրափակիչ փուլի շրջանակներում, հատկապես սահմանամերձ շրջաններում գտնվող  ՄԿՈՒ քոլեջները հիմնանորոգվել են եւ ամբողջովին վերազինվել, իսկ դրանցից երկուսը բարեկարգվել են՝ բավարարելու համար հաշմանդամ երեխաների կարիքները: Ծրագրի մեկ այլ կարեւոր արդյունքներից   մեկն այն է, որ  բոլոր տարածաշրջանային քոլեջներում մշակվել են եռամյա բիզնես պլաններ եւ կատարվել է տեղական շուկայի ուսումնասիրություն: ՄԿՈՒ հաստատությունների կայուն ֆինանսական կառավարման ենթատեքստում՝ բիզնես ծրագրերի մշակման աշխատանքները դրվատանքի են արժանացել  քոլեջների ղեկավարների կողմից:

Աջակցության ծրագիրը ներառում է միջազգային լավագույն փորձի ու նորարարական  գաղափարների կիրառում, ինչպես նաեւ ՄԿՈՒ կրթության համապատասխանեցում տեղի շուկայի կարիքներին:

european-commission-flag

ԵՄն ի նպաստ Հայաստանի կրթության. Վերջին 14 տարիների ընթացքում Եվրոպական միությունն ակտիվ օժանդակել է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումների իրականացմանը, հստակ թիրախ ունենալով ՄԿՈՒ ոլորտը:

2006 թվականին՝ Հայաստանի Եվրոպական հարեւանության գործիքին միանալուց քիչ անց, Հայաստանի կառավարության ու Եվրոպական հաձնաժողովի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց առ այն, որ Եվրոպական միության 2007թ. եւ 2009թ. բյուջետային աջակցության  գործիքով  նախատեսված 30 մլն եվրոն կենտրոնացվի ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների խորացմանը: Ընդհանուր նպատակն էր՝ աջակցել Հայաստանի կայուն զարգացմանը՝ ՄԿՈՒ ոլորտի որակի բարձրացման եւ այն աշխատաշուկայի կարիքներին հավասարեցնելու միջոցով:

Հետամուտ լինելով 2012 թվականի ԵՀՔ առաջընթացի զեկույցներին, Հայաստանին այս ծրագրով հատկացվեց 15մլն եվրո օժանդակություն, որից  6մլն եվրոն տրամադրվեց ՄԿՈՒ ոլորտի աջակցությանը:

ՀՀ կառավարության կողմից  2012 թվականի հուլիսին հաստատված  2012-2016 ՄԿՈՒ բարեփոխումների ծրագրով եւ աշխատանքային պլանով  սահմանվել են  բարեփոխումների հետեւյալ հիմնական ուղղությունները. Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի ինտեգրում  եվրոպական մասնագիտական կրթության տարածքին, ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում, ՄԿՈՒ համակարգի հեղինակության բարձրացում եւ ՄԿՈՒ ոլորտի ներսում սոցիալական գործընկերության զարգացում եւ/կամ ամրապնդում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության եւ հասարակական այլ գործընկերների կողմից:

ՄԿՈՒ թիրախային աջակցությունից բացի՝ ԵՄ-ն անշեղորեն աջակցում է Հայաստանի բարձրագույն կրթության կատարելագործմանը:  «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» 2014-2016 թվականների Թվինինգ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի լիարժեք անդամակցությանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին եւ կատարելագործել բարձրագույն կրթության որակը՝ ի շահ ուսանողների, շրջանավարտների եւ գործատուների:

Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի  համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող  «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի նպատակն է ամրապնդել բարեվարքությունն ու պայքարել կոռուպցիայի դեմ Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում, խթանելով Հայաստանի կառավարության 2015-2018թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացումը:

Էրասմուս+ ծրագիրը ԵՄ նոր ծրագիր է 2014-2020 թվականների համար՝ ուղղված  կրթության, ուսուցման, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին: Այն ընդգրկում է յոթ ընթացիկ ծրագրեր, այդ թվում Տեմպուս եւ Էրասմուս Մուդուս ծրագրերը: Կարողությունների ամրապնդմանն ուղղված Տեմպուսի 21 ընթացիկ ծրագրերում եւ  Էրասմուս+ 5 ծրագրերում ընդգրկված են 22 ՀՀ համալսարաններ եւ 31 այլ կազմակերպություններ՝ ներառյալ ընկերություններ, նախարարություններ եւ հասարակարան կազմակերպություններ:  Էրասմուս Մունդուս 17 ընթացիկ ծրագրեր են իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում: 2004-2014 թվականների ընթացքում Հայաստանյան բոլոր բուհերի շուրջ 800 ուսանողներ եւ  աշխատակիցներ մասնակցել են Էրասմուս Մունդուս ծրագրերի եւ Էրասմուս Մունդուսի մագիստրոսի միասնական աստիճան ծրագրերին:

 

EU-Armenia-baner1Եվրամիությունն աջակցում է Հայաստանի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ծրագրերի կառավարման հմտությունների բարելավման նպատակով

07.06.2016

EU funding projectsԵվրամիության ֆինանսական աջակցությամբ  իրականացվող՝ «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» նախագծի շրջանակներում  Հայաստանի մարզային ՔՀԿ-ների համար Երեւանում անցյալ շաբաթ կազմակերպված սեմինարի հիմնական թեման ծրագրերի կառավարումն էր։  Մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հիմնականում այդ ոլորտում պակաս փորձառություն ունեցող  երիտասարդներ էին, հնարավորություն ունեցան քննարկելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ծրագրերի իրականացման մեխանիզմները, դրանց մոնիտորինգը, մարդկային ռեսուրսների կառավարումը, խաղաղարար նախաձեռնություններին, հակամարտությունների լուծմանը նվիրված ծրագրերի առանձնահատկությունները եւ ծրագրերի կառավարմանը վերաբերող մի շարք այլ հարցեր։ 

«Քաղաքացիական հասարակություն։ Երկխոսություն հանուն առաջընթացի»՝ 3.4 մլն եվրո ընդհանուր բյուջեով  նախագծի նպատակը 2012-2016 թվականներին  ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակություն կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելն է։ Այն կոչված է հզորացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժն ու կարողությունները, ինչպես նաեւ աջակցելու նրանց ընդգրկմանը քաղաքականության շուրջ երկխոսության (policy dialogue) մեջ: Այս կերպ ծրագիրը նպատակ ունի հավասար եւ արդար պայմաններ ապահովել ՔՀԿ-ների համար, որպեսզի վերջիններս լավագույնս կարողանան իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ Արեւելյան գործընկերության երկրներում տեղական եւ միջազգային ատյանների հետ իրենց համագործակցությունը իրականացնելիս։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

CSF_Armenia_logo_ARM«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը եւ քաղաքացիական հասարակության մասնակցության մեխանիզմները» թեմայով կոնֆերանս

10.06.2016

Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից

Մայիսի 30-ին տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը եւ քաղաքացիական հասարակության մասնակցության մեխանիզմները» թեմայով կոնֆերանսը:

IMG_20160530_124635Կոնֆերանսի առաջին նիստին ելույթներով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ն.Գ. պրն  Կարեն Նազարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան,  Ն.Գ. պրն Պյոտր Անտոնի Սվիտալսկին:  IMG_20160530_160256ՀՀ արտաքին գործերի փոխնախարարն իր ելությում մասնավորապես նշեց, որ  Հայաստանի կառավարությունը կարեւորում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ինչպես ԵՄ հետ իրականացվող նախաձեռնությունների ու ծրագրերի շրջանակներում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում: IMG_20160530_152005Փոխնախարարը անդրադարձավ նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ քաղաքացիական հասարակությունը մասնակից է դառնում այս գործընթացներին:

Դեսպան Սվիտալսկին նույնպես ընդգծեց հայաստանյան ՔՀԿ-ների դերը ԵՄ-Հայաստան համագործակցությունում, ինչպես նաեւ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ լավ կառավարումը: IMG_20160530_152028Դեսպանը կարեւորեց Հայասատնի ՔՀԿ-ների դերը մի շարք գործընթացներում, ինչպիսին, օրինակ, ՀՀ ընտրական օրենսգրքի մշակումն է:
Դեսպան Սվիտալսկին անդրադարձավ նաեւ Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության սկզբունքներին: Այնուհետեւ դեսպանը եւ փոխնախարարը պատասխանեցին կոնֆերանսի մասնակիցների հարցերին:

IMG_20160530_151845Կոնֆերանսի հաջորդ հատվածում մասնակիցները քննարկեցին  Հայաստան-ԵՄ հարաբերություններում ՀԱՊ եւ քաղաքացիական հասարակության դերին եւ մասնակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ներկայացվեցին ՔՀՖ 2016թ. ենթադրամաշնորհային ծրագրերը, տեղի ունեցավ հարց ու պատասխան:

Այնուհետեւ կոնֆերանսի մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի՝ քննարկելու ՀԱՊ աշխատանքային խմբերի առաջնահերթությունները ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի համատեքստում: Քննարկումից հետո աշխատանքային խմբերի մոդերատորները ներկայացրին խմբային աշխատանքի արդյունքները. որոշվեց առաջիկայում մեկտեղել եւ համակարգել ներկայացված բոլոր առաջարկությունները՝ հետագայում դրանք ԵՄ-ի եւ Հայաստանի համապատասխան մարմիններին ներկայացնելու համար:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.