Թողարկում 242

CSF_Armenia_logo_ARMԵրեւանում տեղի ունեցավ «Կառուցելով փոխհամաձայնություն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով կոնֆերանս

Լուսանկարները՝ European Union in Armenia ֆեյսբուքյան էջից։

13048083_1013347612052501_4611924333774652542_o (1)2016թ. ապրիլի 26-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության»  հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Կառուցելով փոխհամաձայնություն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ» թեմայով կոնֆերանս՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների, ՀՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

13087171_1013346662052596_5856336480623331514_oԲացման խոսքում Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի` Հարավային Կովկասում մշտական ներկայացուցիչ Պիտեր-Անդրեաս Բոխմանը ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին եւ գոհունակություն հայտնեց, որ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ համագործակցության արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել նման կոնֆերանս: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը՝ նշելով, որ շուրջ 220 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ միավորող Հայաստանի ազգային պլատֆորմը հետեւողական է լինելու երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծմանը եւ քաղաքականությունների մշակմանը հանրային ակտիվ մասնակցություն ապահովելու գործում:

13086792_1013346955385900_3818753201605701600_oԵլույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, որը դիմեց կառավարությանը, ընդդիմադիր կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կոչ անելով միասնական ջանքեր ներդնել եւ համաձայնության գալ ընտրական օրենսգրքի ամենակարեւոր կետերի շուրջ: Բանախոսը որպես երկխոսության լավ օրինակ ընդգծեց 4+4+4 ձեւաչափով քննարկումները:  Դեսպան Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է իր կարողությունների շրջանակում աջակցելու, որպեսզի Հայաստանն ունենա եվրոպական չափանիշներին համապատասխան «Ընտրական օրենսգիրք»: Դեսպանը հույս հայտնեց, որ Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կարտացոլի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկությունները եւ սպասելիքները:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, որը 4+4+4 ձեւաչափով քննարկումներում ներկայացրել է քաղաքացիական հասարակության տեսակետները, իր ելույթում նշեց, որ իշխանությունները առաջ են քաշել մի նախագիծ, որով մի կողմ են դրել բոլոր բարձրացված խնդիրները՝ առաջարկելով լրիվ նոր բան: Նա նկատեց, որ հատկապես կասկածելի լուծում է էլեկտրոնային գրանցման համակարգը, որի վերաբերյալ վստահության պակաս կա: Բանախոսն ասաց, որ առաջիկայում քաղաքացիական հասարակության առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է բոլոր շահագրգիռ կողմերին:

13071948_1013347202052542_4234390266711763489_oԵլույթներով հանդես եկան «Օրինաց երկիր» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Պատգամավորները ներկայացրին իրենց մտահոգությունները Ընտրական օրենսգրքի ամենակարեւոր կետերի շուրջ: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը երկրում ամբողջությամբ փոխել է քաղաքական իրավիճակը եւ այդ պատճառով խնդիրը նույնիսկ ավելի լայն է, քան  պարզապես ընտրական օրենսգիրքի ընդունումը: Շատ արագ պետք է հասնել փոխհամաձայնության, որպեսզի ժողովուրդը վստահություն ձեռք բերի պետական հաստատությունների նկատմամբ: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է  քննարկումները ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի շուրջ: Բայց եթե իշխանությունը համաձայնվի ցուցակների մաքրման եւ տեսախցիկների տեղադրման հարցում, նրանք կվերսկսեն քննարկումները:

Վերջում ելույթ ունեցավ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը ներկայացրեց հակընդդեմ առաջարկներ, մասնավորապես տեսախցիկների վերաբերյալ նա նշեց, որ եթե գտնվի մի ընկերություն, որը ոչ թե ուղիղ հեռարձակի, այլ նկարահանի եւ հետո տրամադրի տեսագրությունների պատճենները, ապա իրենք համաձայն կլինեն: Նախարարը նշեց մատի թանաքոտման հետ տարբեր երկրներում առաջացած խնդիրները: Դավիթ Հարությունյանը վերահաստատեց կառավարության պատրաստակամությունը՝ լսելու եւ քննարկելու բոլոր առաջարկությունները։

Լուսանկարները՝ European Union in Armenia ֆեյսբուքյան էջից։

 

EBRD_logo-130 միլիոն եվրոյի աջակցություն ԵՄ-ից Հայաստանի մասնավոր սեկտորի զարգացման համար

25.04.2016

1395250119684

Վերակառուցման եւ զարգացման ներդրումային բանկի (ՎԶՆԲ) ապրիլի 25-ի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք,  որ Հայաստանի մասնավոր սեկտորը հնարավորություն կստանա օգտվել ԵՄ խորհրդատվությունից և ֆինանսավորումից Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ֆինասավորման և խորհրդատվության ծառայության միջոցով, որը մեկնարկելու է ԵՄ կողմից ֆինասավորվող «EU4Business» (ԵՄ-ն հանուն բիզնեսի) ծրագրի շրջանակներում: Ծրագիրը չորս տարվա ընթացքում կտրամադրի շուրջ 30 միլիոն եվրո՝ խթանելու երկրում մասնավոր սեկտորի զարգացումը: ՎԶՆԲ-ն և այլ ներդրողներ կավելացնեն նաև լրացուցիչ միջոցներ՝ ֆինանսավորման աղբյուրները հայկական ՓՄՁ-ներին հասանելի դարձնելու համար:

«Հայկական ընկերություններին տրամադրվող աջակցությունը մի շարք դրական արդյունքների կհանգեցնի՝ զբաղվածության աճ, արտասահմանյան և տեղական ներդրումների աճ, թափանցիկության մակարդակի բարձրացում, կապիտալի շուկայի զարգացում և տնտեսական ակտիվության դիվերսիֆիկացում»,- նշված է ՎԶՆԲ հաղորդագրությունում: Բացի ֆինանսավորում ստանալուց, հայկական ՓՄՁ-ները կկարողանան նաև ծախսերի բաշխման հիմքով օգտագործել ՎԶՆԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» (Advice for Small Businesses (ASB) թիմի խորհրդատվական ծառայությունները:

(ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.