Թողարկում 240

Culture and Creativity Prgramme logoԵՄ մշակույթ և ստեղծարարություն. Արևելյան գործընկերության մշակութային հիմնական զարգացումները

cultureԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության (ԱլԳ) «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրապարակել է մարտ ամսին ԱլԳ վեց երկրներում տեղի ունեցած արվեստի և մշակութային 11 կարևոր միջոցառումների ցանկը:

Դրանում տեղ են գտել այնպիսի լուրեր, ինչպիսիք են այն արտոնությունները, որ Հայաստանը կստանա՝ միանալով Եվրոպայի խորհրդի Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամին, Վրաստանի՝ համաեվրոպական «Եվրոպա Նոստրա» մշակութային ցանցին միանալը, 2016-2020 թթ. համար Բելառուսի կառավարության «Բելառուսական մշակույթ» պետական ծրագրի ընդունման  մասին հայտարարությունը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում և Ուկրաինայում ոչ ֆորմալ կրթության համեմատությունը:

Ծրագրի ամենամսյա ամփոփագրում տեղ գտած արվեստի և մշակութային միջոցառումների մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ այցելելով հետևյալ հղումով:

 ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը օժանդակում է մշակութային և ստեղծարար ոլորտների աջակցությանը մարդասիրական, հասարակական և տնտեսական կայուն զարգացումներին Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Քառամյա ծրագիրը կգործի մինչև 2018 թվականը՝ընդգրկելով այնպիսի թեմաներ, ինչպիսին են մշակութային առաջնորդությունը, մշակութային և վիճակագրական հետազոտությունը, լսարանի ընդլայնումը, մշակութային լրագրությունը, շահերի պաշտպանությունը և միջոցների հայթայթումը: (ԵՀԳ տեղեկատվական կենտրոն)

 

CSF_Armenia_logo_ARM

ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ OՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28 մարտի, 2016

 ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպություններ, իր համերաշխությունն է հայտնում  Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում  հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին եւ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում՝ միանում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ) ձեւաչափով բանակցություններում մասնակցության պատրաստակամության մասին մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը (տե՛ս ստորեւ)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արձագանքելով ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ) ձեւաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընդգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաեւ հանդես են եկել Ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:

Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն՝ հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, եւ բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլեւ այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը եւ հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:

Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձեւաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական եւ 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը:

Այս հայտարարությամբ 4+4+4 ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետեւյալ ներկայացուցիչներին.

Հիմնական ներկայացուցիչներ`

  • Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  • Լեւոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
  • Տիգրան Եգորյան , «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
  • Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ

Փոխարինող ներկայացուցիչներ`

  • Ստեփան Դանիելյան , «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  • Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Հուսով ենք, որ տվյալ ձեւաչափով համագործակցության արդյունքում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց եւ ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջեւ` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ:

csf-logo

ԱլԳ ՔՀՖ-ն միանում է հանուն սոցիալական հաշվետվողականության համաշխարհային գործընկերությանը

Աղբյուրը՝ ՔՀՖ կայքէջ

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը վերջերս դարձել է Համաշխարհային բանկի հիմնադրած  «Համաշխարհային գործընկերություն հանուն սոցիալական պատասխանատվության» ծրագրի (ՀԳՍՊ) (Global Partnership for Social Accountability (GPSA) համաշխարհային գործընկեր: ՀԳՍՊ -ն աջակցում է քաղաքացիներին և կառավարություններին՝ աշխատելու միասին և լուծելու զարգացման խնդիրներ: Հիմնվելով Համաշխարհային բանկի՝ կառավարությունների հետ ուղղակի պայմանավորվածության վրա, ինչպես նաև համաշխարհային գործընկեր կազմակերպությունների ցանցի վրա՝ ՀԳՍՊ -ն աջակցում է խնդիրների լուծմանը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ռազմավարական և կայուն օգնություն տրամադրելու միջոցով, որը ներառում է հմտությունների, մասնագիտական կարողությունների զարգացում, պետական հաստատությունների մատչելիություն և ֆինանսավորում:

ՀԳՍՊ -ի համաշխարհային գործընկեր դառնալը ենթադրում է ՀԳՍՊ -ի նպատակների և ռազմավարությունների ինստիտուցիոնալ հաստատում  եւ մասնակցություն նրա գործունեությանը: Համաշխարհային գործընկերները անգնահատելի ներդրում են ունենում ՀԳՍՊ-ի նպատակներում՝ միմյանց հետ կիսելով գործնական դասերի, ցանցային աշխատանքի փորձառությունը, ակադեմիական եւ  տեխնիկական գիտելիքները:

european-commission-flagԿլոր սեղան՝ նվիրված Ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության համատեքստում

12980871_10153670855725852_6462015_o (3)Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. ապրիլի 5-ին կազմակերպել էր Կլոր սեղան «Ինտեգրացիոն գործընթացները ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության համատեքստում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին հայաստանյան հասարակական կազմակերպությունների ու մամուլի ներկայացուցիչներ:

20160405_123611Ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը: Ելույթներով հանդես եկան Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը, որը խոսեց ինտեգրացիոն գործընթացներից ներքաղաքական համատեքստում՝ կենտրոնանալով նաեւ կուսակցությունների՝ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ դիրքորոշման վրա, և քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, որի ելույթը նվիրված էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին արտաքին քաղաքականության համատեքստում: Ելույթներին հաջորդեց քննարկում, որի ժամանակ անդրադարձ արվեց վերջին օրերին Ղարաբաղայան հակամարտության աննախադեպ սրմանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.