Թողարկում 237

2011_eeas_featureԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 29-ին եւ մարտի 1-ին կայցելի Ադրբեջան եւ Հայաստան

Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Երեւան, փետրվարի 26, 2016թ.

12517Շարունակելով նախորդ տարվա վերջում մեկնարկած այցելությունների շարքը դեպի Արեւելյան գործընկերության երկրներ, Ուկրաինայից եւ Վրաստանից հետո,

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին  երկուշաբթի, ս.թ փետրվարի 29-ին կժամանի Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝մարտի 1-ին, կայցելի Հայաստան:

Բարձր ներկայացուցիչը Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում գտնվելու ընթացքում՝ Բարձր ներկայացուցիչը կմասնակցի նաեւ  «Հարավային գազային միջանցք» նախագծի հարցերով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ միասին։ Նա կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  հետ:

Հայաստանում՝ Բարձր ներկայացուցիչը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մամուլի հաղորդագրություն

CSF_Armenia_logo_ARM

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման վերաբերյալ

26 փետրվարի, 2016թ.

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորումը եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակազմի թողտվությամբ նրա նկատմամբ խցակիցների միջոցով իրականացված դաժան խոշտանգումները չկանխելու իրողությունը։  Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։

Մենք միանում ենք Վ. Գասպարիի փաստաբանների հրապարակային հայտարարության մեջ հնչած կարծիքին, որ «Վ. Գասպարիի կալանավորման որոշումն անհրաժեշտ չէր, չի հետապնդում իրավաչափ նպատակ եւ անհիմն է, այն ավելի շուտ քաղաքական որոշում է, որի նպատակն անհնազանդ, անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է եւ այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը»:

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում Հայաստանում գործող միջազգային կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների շարունակական խախտումների դեմ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

26 փետրվարի, 2016թ.

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.