Թողարկում 236

csf-logoՈւշադրություն. ընդունվում են 2016թ. նոյեմբերի 28-30-ը Բրյուսելում (Բելգիա) կայանալիք ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ համաժողովի մասնակցության հայտերը

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) շահագրգիռ բոլոր կողմերին հրավիրում է հայտեր ներկայացնել ՔՀՖ 8-րդ համաժողովի մասնակցության համար, որը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 28-30-ը, Բրյուսելում (Բելգիա)։ Հայտերի ներկայացումը համաժողովի մասնակիցների ընտրության պարտադիր գործընթաց է։

DSC_0624 webԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովը Ֆորումի որոշումների կայացման բարձրագույն մարմինն է՝ կարեւորագույն միջոցառում, որն անցկացվում է Ֆորումի հիմնադրումից՝ 2009 թվականից ի վեր։ Այն հարթակ է՝ ընդհանուր առմամբ Արեւելյան գործընկերությանը, ՔՀՖ ձեռքբերումներին եւ տարածաշրջանում բարեփոխումների իրականացման մեջ քաղաքացիական հասարակության ներդրմանը վերաբերող քննարկումների համար։ ՔՀՖ ամենամյա համաժողովը մեկտեղում է Եվրամիության եւ ԱլԳ երկրների՝ շուրջ 200 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

Քաղաքացիական հասարակության ֆորումը բաց է ՔՀԿ-ների լայն սպեկտրի՝ այդ թվում հասարակության կազմակերպությունների՝ արհմիությունների, գործատուների կազմակերպությունների, մասնագիտական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, ոչ առեւտրային կազմակերպությունների, առեւտրի պալատների, բիզնես ասոցիացիաների, ազգային եւ միջազգային ՔՀԿ-ների, Արեւելյան գործընկերության եւ ԵՄ անդամ երկրների ՔՀԿ-ների, ինչպես նաեւ միջազգային ՔՀԿ-ների/ցանցերի համար։

Յուրաքանչյուր կազմակերպությունից միայն մեկ ներկայացուցիչ կարող է դիմել մասնակցության համար։ Եվրահանձնաժողովն իր վրա է վերցնում միայն Ֆորումի մասնակից ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության ծախսերը։

Մասնավորապես, խորհուրդ է տրվում կանանց հիմնախնդիրներով/իրավունքի հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ մասնակցության հայտեր ներկայացնել։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին խորհուրդ է տրվում ֆորումում իրենց ներկայացուցիչներին ընտրելիս նախապատվությունը տալ կանանց։

  • Համապատասխանություն ներկայացվող պահանջներին։ Թեկնածուները պետք է լինեն ոչ կառավարական, անկախ, չեզոք (ինստիտուցիոնալ առումով քաղաքական որեւէ կուսակցության հետ կապ չունեցող) կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հարգում են ժողովրդավարական արժեքները։ Դրանք պետք է լինեն հիրավի անկախ կազմակերպություններ։
  • Գործունեության ոլորտների բազմազանություն։ Շատ կարեւոր է Ֆորումում քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտների բոլոր հիմնական բաղադրիչների ներկայացվածության ապահովումը եւ ըստ այդմ՝ թեմատիկ աշխատանքային խմբերի1 եւ ենթախմբերի2 աշխատանքում համապատասխան ՔՀԿ-ների ընդգրկվածության երաշխավորումը։ Առցանց հայտում թեկնածուները հնարավորություն ունեն նշելու, թե աշխատանքային որ խմբում կամ ենթախմբում իրենք կցանկանային ընդգրկվել եւ աշխատել՝ առնվազն մինչեւ Ֆորումի հաջորդ ամենամյա համաժողովը։
  • Թեկնածու ՔՀԿ-ները պետք է գործեն ԱլԳ առաջնահերթությունները ներառող ոլորտներում։
  • Հաշվի է առնվելու Ֆորումի նախորդ տարիների աշխատանքին եւ ազգային պլատֆորմներում ու աշխատանքային խմբերում հանդես բերած ակտիվությունը, ինչպես նաեւ Ֆորումի 2016/2017թթ. աշխատանքներում մասնակցություն ունենալու հետաքրքրվածությունն ու հնարավորությունները։
  • Ռոտացիա։ Ընտրություն կատարելիս պետք է պահպանվի ռոտացիան, ըստ որի՝ առավելություն կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք չեն մասնակցել ՔՀՖ նախորդ համաժողովներին։

Այն կազմակերպությունները, որոնք կարող են ինքնուրույն հոգալ իրենց մասնակցության ծախսերը կամ ցանկանում են որպես դիտորդ (առանց ձայնի իրավունքի) մասնակցել համաժողովին, նույնպես պետք է մասնակցության առցանց հայտեր ներկայացնեն։

ՔՀՖ Ղեկավար կոմիտեն՝ խորհրդակցելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրահանձնաժողովի հետ, կկատարի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 2016թ. համաժողովի մասնակիցների ընտրությունը։ Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով։ Ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովի մասնակցի կարգավիճակով ընտրված կազմակերպությունները պետք է լինեն ԱլԳ համապատասխան երկրի Ազգային պլատֆորմի անդամներ (յուրաքանչյուր երկրին հատկացվելու է առավելագույնը 20 տեղ)։ կամ ԵՄ անդամ պետությունների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (առավելագույնը՝ 40 տեղ) խմբերի ներկայացուցիչներ։ Կփոխհատուցվեն միայն այն ներկայացուցիչների տրանսպորտային ծախսերը, որոնք կընտրվեն որպես Ֆորումի տարեկան համաժողովի մասնակիցներ։

Միայն ՔՀՖ տարեկան համաժողովի ընտրված մասնակիցներն ունեն ձայնի իրավունք ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամների ընտրության եւ քննարկվող այլ հարցերի վերաբերյալ որոշումների կայացման ժամանկ։ Միայն Ֆորումի ընտրված մասնակիցները կարող են իրենց թեկնածությունները դնել ու ընտրվել Ֆորումի տարեկան համաժողովի ընտրություններում։

Դիտորդներն ինքնուրույնաբար պետք է հոգան Ֆորումին իրենց մասնակցության ծախսերը եւ չեն կարող մասնակցել որոշումների կայացման գործընթացներին։

Ե՛վ մասնակիցները, ե՛ւ դիտորդները կարող են մասնակցել Ֆորումի աշխատանքային խմբերի գործունեությանը, սակայն դիտորդների մասնակցությունն աշխատանքային խմբերի տարեկան համաժողովներին՝ նույպես չի ֆինանսավորվելու։ Ֆորումի մասնակիցներն ու դիտորդները պարբերաբար տեղեկություններ կստանան ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գործունեության մասին։

Ընտրական գործընթացի ավարտից հետո բոլոր մասնակիցները կտեղեկացվեն՝ թե արդյո՞ք իրենց կազմակերպության ներկայացուցիչն ընտրվել է համաժողովի մասնակից եւ ի՞նչ կարգավիճակով։

Ամենամյա համաժողովին մասնակցելու իրավունքը չի կարող փոխանցվել դրածո կազմակերպության եւ անգամ՝ այդ նույն կազմակերպության՝ արտերկրում գտնվող հաստատության ներկայացուցչին։ Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի որպես ԵՄ-ից կամ Արեւելյան գործընկերության որեւէ երկրից պատվիրակ կամ դիտորդ լինելու մասնակցության հայտ ներկայացնել՝ կախված իր աշխարհագրական տեղակայվածությունից։

Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ 2016 թվականի ապրիլի 20-ի կեսգիշեր՝ 24.00, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով։

Ուշացումով ուղարկված հայտերը, առանց որեւէ բացառության, չեն դիտարկվի։ Ընտրության արդյունքները կհրապարակվեն ԱլԳ ՔՀՖ կայքէջում, 2016 թվականի հունիսին։ Բոլոր հայտատուներն իրենց նշած էլեկտրոնային հասցեներով կտեղեկացվեն ընտրության արդյունքների մասին։

ՔՀՖ 8-րդ տարեկան համաժողովին մասնակցելու հայտերի համար խնդրում ենք լրացնել հայտի հատուկ հարցաթերթիկը՝ անգլերեն կամ ռուսերեն։

Եթե ուզում եք առցանց ծանոթանալ տվյալ հարցաթերթիկի հետ, այն կարող եք ներբեռնել Word-ով՝ անգլերեն կամ ռուսերեն  տարբերակներով։

Սակայն, բոլոր դեպքերում, հարցաթերթիկի պատասխանները պետք է լրացվեն առցանց (օն լայն) տարբերակի վրա։

Հայտերի ներկայացման հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղարկել support@eap-csf.eu հասցեով։

 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը սույն միջոցառման հիմնական աջակիցն է եւ փոխհատուցելու է միայն մասնակցի կարգավիճակով ընտրված 160 մասնակիցների (որից 120-ը՝ ԱլԳ, 40-ը՝ ԵՄ երկրներից) տրանսպորտային եւ կեցության ծախսերը։

1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ

  • ԱԽ1- Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն
  • ԱԽ2 – Տնտեսական ինտեգրացիա եւ համապատասխանություն ԵՄ քաղաքականությունը
  • ԱԽ3- Բնապահպանություն, կլիմայի փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն
  • ԱԽ4- Միջանձնային կապեր
  • ԱԽ5- Սոցիալական եւ աշխատանքային քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն

2.ԵՆԹԱԽՄԲԵՐ

ԱԽ1-ի ենթախմբեր

  • Պետական կառավարման համակարգի բարեփոխում
  • Վիզային ռեժիմի դյուրինացում
  • Ընտրությունների դիտարկում
  • Մարդու իրավունքներ
  • Կոռուպցիայի դեմ պայքար եւ դատական համակարգի բարեփոխում
  • ԶԼՄ-ների ազատություն
  • Գենդերային հավասարություն
  • Տարածաշրջանային համագործակցություն եւ փոխվստահության ամրապնդում
  • Անվտանգություն

ԱԽ2-ի ենթախմբեր

  • Գյուղատնտեսություն
  • Թվայնացված շուկաների ներդաշնակեցում
  • Փոքր եւ միջին բիզնեսին առնչվող քաղաքականություն
  • Տարածքային, տարածաշրջանային եւ միջսահմանային համագործակցություն
  • Առեւտուր եւ մշտական համագործակցություն առեւտրի ոլորտում

ԱԽ3-ի ենթախմբեր

  • Շրջակա միջավայր
  • Էներգետիկ անվտանգություն
  • Կլիմայի փոփոխություն

ԱԽ4-ի ենթախմբեր

  • Երիտասարդություն
  • Մշակույթ
  • Կրթություն
  • Ավագ սերնդի մարդկանց միջանձնային կապեր
  • Հակամարտությունների լուծում

ԱԽ5-ի ենթախմբեր

  • Սոցիալական երկխոսություն
  • Սոցիալական քաղաքականություն

 

41Բելառուսի քաղաքացիական հասարակության արձագանքը ԵՄ կողմից Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը

Աղբյուրը՝ ԱլԳ ՔՀՖ կայքէջ

Lukashenko_Sanctions_BY_Vasily Fedosenko - ReutersԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Բելառուսի ազգային պլատֆորմի (ԲԱՊ) քաղաքացիական հասարակության կազմակերպություններն արձագանքել են ԵՄ խորհրդի՝ Բելառուսի վերաբերյալ վերջին եզրակացություններին: ԱլԳ ՔՀՖ ԲԱՊ հայտարարությունում մասնավորապես նշվում է. «2010 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ իրենց քաղաքական հայացքները խաղաղ կերպով արտահայտած քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով ճնշումների եւ բռնության գործադրման համար պատասխանատու Բելառուսի իշխանությունների հանդեպ Եվրամիության սահմանափակող միջոցների չեղարկումը հակասական ուղերձ է հղում բելառուսական հասարակությանը, քանզի Բելառուսը վերջին հինգ տարիներին ոչ մի իրական ժողովրդավարական փոփոխություն չի տեսել»:

ԲԱՊ-ը ողջունում է ԵՄ-ի եւ Բելառուսի Հանրապետության վերադարձը մարդու իրավունքների շուրջ երկխոսություն։ Միեւնույն ժամանակ, հասարականական մի շարք խմբերի նկատմամբ ճնշումները եւ 2015թ. ընտրությունների անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին, ցույց են տալիս Բելառուսի իշխանությունների՝ ԵՄ-ի հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով հետեւողական քայեր կատարելու ցանկության բացակայությունը:

Բելառուսի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների բարելավումը եւ Բելառուսի հասարկության՝ զարգացման ուղուն վերադարձը հնարավոր են միայն Բելառուսի անկախ ՀԿ-ների՝ հասարակական եւ քաղաքական խնդիրների շուրջ քննարկումներին հավասար ներգրավվածության պարագայում։

ԱլԳ ՔՀՖ ԲԱՊ-ը պատրաստ է կառուցողական աջակցություն ցուցաբերել ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավմանը եւ վերահսկող դեր կատարել հասարակական–քաղաքական ընդգրկուն եւ անկողմնակալ երկխոսությունում։ ԲԱՊ-ը 2016թ. սպասվող ընտրարշավները դիտում է որպես հնարավորություն Բելառուսի իշխանությունների համար՝ ցույց տալու դրական փոփոխությունների եւ միջազգային չափանիշները հաշվի առնելու պատրաստակամությունը:

Մանրամասները՝  այստեղ

Հ.Գ 2016թ. փետրվարի 23-ին ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որով  Բելառուսի իշխանություններին կոչ է անում բանակցություններ սկսել ԲԱՊ-ի ներկայացուցիչների հետ Ազգային երկխոսության բելառուսական խորհրդի ստեղծման շուրջ: Խորհուրդն իր կազմում կմիավորի Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչներին եւ հասարկության անհատ գործիչների՝ պրոֆեսիոնալ եւ բիզնես համայնքների, կրոնական կազմակերպությունների, ազգային մշակութային էլիտայի եւ մի շարք անկախ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու երկրի զարգացումը խթանելու ճանապարհները։

Հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.