Թողարկում 234

csf-logoԱլԳ ՔՀՖ դրամաշնորհների վերատրամադրման հայտերի ընդունման հրավեր

15.01.2016

Աղբյուրը՝ ԱլԳ ՔՀՖ կայքէջ

RegrantingՆախորդ տարվա հաջողությունը հաշվի առնելով՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) քարտուղարությունը հայտարարում է ծրագրերի հայտերի ընդունում, որը նպատակ ունի աջակցել ԱլԳ ՔՀՖ անդամների՝ տարածաշրջանային կարեւորություն ունեցող նախաձեռնությունների իրականացմանը: Դրամաշնորհների վերատրամադրման այս հրավերը միտված է աջակցելու ԱլԳ ՔՀՖ հինգ թեմատիկ աշխատանքային խմբերի գործունեությանը:

Հայտատուներին խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրեր, որոնք կնպաստեն ԵՄ մակարդակում ԱլԳ ՔՀՖ նպատակների պաշտպանությանն ու արդյունավետ ռազմավարության մշակմանը:

Հայտատուները պետք է կենտրոնանան ԱլԳ երկրներում բարեփոխումների առաջընթացի վրա եւ ձգտեն խթանել քաղաքացիական հասարակության գործունեությունը այն ռազմավարական ոլորտներում, որտեղ մինչեւ հիմա քաղաքացիական հասարակությունն ակտիվ չի եղել:

Յուրաքանչյուր աշխատանքային խմբի կոնկրետ նպատակները, առաջնահերթությունները եւ դիմելու գործընթացը նկարագրված են հայտատուների ուղեցույցում (Guideline for applicants).

Այս դրամաշնորհով ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագիր պետք է ընդգրկի առնվազն երեք ԱլԳ երկիր (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարածաշրջանային հեռանկարներ բացող արդյունքներ ունենալու նպատակով:

Դրամաշնորհային այս ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 307.500 եվրո: Դրամաշնորհների վերատրամադրման հայտերի ընդունման շրջանակում յուրաքանչյուր դիմում պետք է տեղավորվի հատկացվող նվազագույն եւ առավելագույն գումարների շրջանակում:

  • Ծրագրի նվազագույն գումարն է 10.000 եվրո
  • Ծրագրի առավելագույն գումարն է 25.000 եվրո

Հայտերը պետք է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեով. applications@eap-csf.eu Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. փետրվարի 21-ը, մինչեւ կեսգիշեր: Ծրագրերի հայտերը պետք է ուղարկել ուղեցույցի պահանջներին համապատասխան՝ օգտագործելով տրամադրված ձեւաթղթերը։

 

 

EuropAid logo_enԵվրոպական միությունը 1մլրդ եվրո կներդնի իր արտաքին սահմաններին հարակից տարածաշրջաններում

Բրյուսել, 7 հունվարի, 2015թ.

Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատվել են անդրսահմանային համագործակցության մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ եվրո ընդհանուր բյուջեով, որոնք միտված են աջակցելու ԵՄ արտաքին սահմանների երկու կողմում գտնվող  տարածաշրջանների տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:

«Անդրսահմանային համագործակցությունը խիստ կարեւոր է նոր բաժանարար գծերից խուսափելու տեսանկյունից: Ֆինանսական այս նոր փաթեթն էլ ավելի կնպաստի հարեւան սահմանակից տարածաշրջանների կայուն ու համալիր զարգացմանը եւ ավելի ներդաշնակ կդարձնի տարածքային համագործակցությունը ԵՄ արտաքին սահմանի ողջ երկայնքով», – ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես  Հաանը:

«Ուրախ եմ, որ Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամը կարող է իր նպաստը բերել ԵՄ եւ իր հարեւան երկրների միջեւ մերձեցման առավել խորացմանը: Անդրսահմանային համագործակցության ծրագրերը կոնկրետ օրինակներ են, թե  ինչպես է ԵՄ աջակցում քաղաքացուն ընդհանուր խնդիրների լուծման առնչությամբ եւ, առաջացնելով միասնականության զգացողություն, նպաստում տեղական տնտեսվարող սուբյեկտների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն:

Անդրսահմանային համագործակցության այսպիսի ձեւաչափը հարեւան երկրների  նկատմամբ տարվող ԵՄ քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է:  Առաջնահերթություն տալով ԵՄ արտաքին սահմանագծում կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին՝ այն կնպաստի կենսամակարդակի տարբերությունների նվազեցմանն ու կլուծի  սահմաններում առկա ընդհանուր խնդիրները: Յուրաքանչյուր ծրագրի համար մասնակից երկրների կողմից ընտրվել են մինչեւ չորս առաջնահերթություններ, ինչպիսիք են՝ ՓՄՁ-ների զարգացում, մշակույթ, բնապահպանություն եւ կլիմայի փոփոխություն, պայքար աղքատության դեմ, կրթություն եւ հետազոտական գործունեություն, էներգետիկա, հասանելիություն,  սահմանների կառավարում:

Նոր փաթեթով նախատեսվում է ֆինանսավորել 27 երկրներում իրականցվելիք ծրագրեր.  Արեւելքում՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Ռուսաստան, ինչպես նաեւ    Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանան, Լիբանանում, Պաղեստինում, Թունիսում եւ  նաեւ մի շարք ԵՄ անդամ պետություններում, ինչպիսիք են Բուլղարիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան, եւ նաեւ Նորվեգիան ու Թուրքիան: Ֆինանսավորումը կտրամադրվի Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից՝ Եվրոպական հարեւանության գործիքի ներքո: Գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ Ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է 2016 թվականի  ընթացքում կամ 2017 թվականի սկզբում:

Աղբյուրը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.