Թողարկում 233

CSF_Armenia_logo_ARM

Տեղի է ունեցել ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովը

21.12. 2015

IMG_11822015թ. դեկտեմբերի 21-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովը ՀԱՊ անդամ կազմակերպությունների ավելի քան քառասուն ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՔՀՖ ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Կիեւում կայացած 7-րդ տարեկան համաժողովի արդյունքները եւ հայկական պատվիրակության ցուցաբերած ակտիվությունն ու մասնակցությունը համաժողովի միջոցառումներին: Հայաստանի ազգային համակարգողն ամփոփեց նաեւ 2015 թ. ՀԱՊ գործունեությունը, տարբեր հարցերի շուրջ ՀԱՊ-ի տարածած հայտարարությունների արդյունավետությունն ու դրանց արձագանքները:

IMG_1186IMG_1202IMG_1203IMG_1206IMG_1199Զեկուցողն ընդգծեց նաեւ 2015թ. դեկտեմբերի 7-ին սկիզբ առած ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի կարեւորությունը եւ կոչ արեց ՀԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն առաջարկություններ անել նոր համաձայնագրի վերաբերյալ եւ աջակցել այդ գործընթացին: Ըստ Մ. Հովհաննիսյանի՝ կարեւոր է ակտիվացնել շփումները ինչպես ՀՀ պետական կառույցների, այնպես էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ:

Հաջորդ զեկուցողը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էր, որը խոսեց Կիեւի տարեկան համաժողովում Հայաստանի մասնակցության մասին: Ըստ բանախոսի՝ Ֆորումի տարեկան համաժողովին այս տարի շատ էին կոնցեպտուալ մոտեցումները, եւ դա նաեւ շնորհիվ հայկական պատվիրակության:

Նավասարդյանը ներկայացրեց այն նիստերի եւ քննարկումների արդյունքները, որոնց անձամբ էր մասնակցել: Նա տվեց աշխատանքային խմբերի իր գնահատականները՝ նշելով, որ աշխատանքային խմբերի ակտիվացման հարցում դեռեւս անելիքներ կան:

Համաժողովի երկրորդ մասում մասնակցիները բաժանվեցին աշխատանքային խմբերի, տեղի ունեցավ մեկ ժամանոց քննարկում, եւ ընտրվեցին ԱԽ նոր համակարգողներ:

I աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց Երեւանի  մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

II աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

III աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

IV աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Ավագ սերնդի միավորում» ՀԿ-ից Մարուսյա Ստեփանյանը:

V աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը:

Աշխատանքային խմբերի նորընտիր համակարգողները ներկայացրին իրենց խմբային քննարկումների արդյունքները եւ 2016թ. այն հարցերը, որոնք լինելու են իրենց աշխատանքային խմբերի ուշադրության կենտրոնում:

ՀԱՊ քարտուղարություն

 

csf-logo

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

 21 դեկտեմբերի, 2015

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին
ԵՄ անդամ երկրների նախագահներին և կառավարությունների ղեկավարներին
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոյին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի
(ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքին
 

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն լիովին պաշտպանում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2015թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ:

Հայտարարությունում նկարագրված խախտումների ցանկը՝ հավաստված քվեարկությանը հետևած անկախ դիտորդների զեկույցներով, պատկերում է մի ճնշող իրավիճակ. իշխանությունը որոշել էր ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները՝ անկախ հայ ընտրողների կարծիքից:

Հանրաքվեի անցկացումը և կառավարության կողմից հրապարակված արդյունքները հուշում են, որ ողջ գործընթացում չի ապահովվել առաջարկված փոփոխությունների լեգիտիմությունը՝ դրանով իսկ ստվերելով իշխանությունների՝ նոր սահմանադրության հիման վրա օրենքներ ընդունելու, կառավարելու և միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունքը:

Այս իրավիճակը կարող է շտկվել միայն, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչի հանրաքվեի արդյունքները, և 2015 թ. դեկտեմբերի 6-ին  ընտրակեղծիքներ իրականացնողները բացահայտվեն և պատժվեն: Միայն նոր, ազատ և արդար հանրաքվեն կարող է արտացոլել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընտրողների իրական կարծիքը:

Լիովին տրամաբանական է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ տված Եվրոպական միության կառույցները այս պահանջներն ընդգրկեն որպես բանակցությունները շարունակելու պայման: Ակնհայտ է, որ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին երկրի Մայր օրենքն է, իր քաղաքացիներին խաբելու պատրաստ կառավարությունը չի կարող համարվել արժանահավատ գործընկեր այնպիսի բանակցություններում, որոնք հանգեցնելու են պարտադիր տնտեսական և իրավական որոշումների:

Մանրամասները՝ այստեղ։

european-commission-flag

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄ

Բրյուսել, դեկտեմբերի 16, 2015թ.

Աղբյուրը՝ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում

 Եվրոպական միությունը վճարում է «Բազմաոլորտային բյուջետային աջակցության – փուլ II» ծրագրի 7 մլն եվրո ընդհանուր փոփոխական պարտավորության 3.85 մլն եվրո մասնաբաժինը ՀՀ Կառավարությանը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների Ծրագրի իրականացման աջակցության  նպատակով: 2015 թվականի ֆինանսական հատկացման 55 տոկոսը վճարվում է ՀՀ Կառավարության կողմից թիրախների կատարման հիման վրա:

«Բազմաոլորտային բյուջետային աջակցության փուլ II» ծրագիր շրջանակներում, ս.թ. դեկտեմբերի 2-ին Եվրոպական միությունը վճարում է 3.85 մլն եվրո մասնաբաժինը` (1) հանրային հատվածի թափանցիկության, (2) պետական ֆինանսների կառավարման եւ (3) առեւտրի ոլորտներում ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման աջակցելու նպատակով: Ֆինանսավորումը ուղղվում է ՀՀ Կառավարության Գանձապետարանին՝ ՀՀ պետական բյուջեի աջակցության նպատակով:

2013-2017թթ «Բազմաոլորտային բյուջետային աջակցություն-փուլ II» հնգամյա ֆիսկալ ծրագրի ընդհանուր բյուջեն 45 մլն եվրո է, որից 38 մլն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 8.2 մլն եվրոն՝ տեխնիկական աջակցություն Հայաստանի պետական կառույցներին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Այս վճարումը հաջորդում է ավելի վաղ կատարված երկու վճարումներին՝ 17.8մլն եվրո ընդհանուր բյուջեով, որոնք բխում էին 22 մլն եվրո ընհանուր պարտավորությունից: Եվրոպական միությունն ու ՀՀ Կառավարությունը անկախ փորձագիտական խմբի աջակցությամբ՝ ներկայացրել են Ծրագրի ձեռքբերումների եւ արդյունքների գնահատում, որն ամփոփվել է ս.թ հուլիս ամսին: Գնահատման մեջ ներառվել են նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների եզրակացությունները:

3.85 մլն եվրո մասնաբաժնի վճարման շրջնակներում ծրագրի միջոցով    Պետական ֆինանսների կառավարման ոլորտում ներդրվել է գնումների պատասխանատուների վերապատրաստման արդի համակարգը: Կառավարություն կողմից հաջողությամբ ավարտվել են ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքները, սակայն դրանք չի հաջողվել կիրառել՝ թիրախում սահմանված կարգով: Հանրային հատվածի թափանցիկության առնչությամբ ծրագիրը նպաստել է  «Տվյալների պահպանման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմանն ու  Քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացման աշխատանքների իրականացմանը: Առեւտրի բնագավառում՝ ծրագիրն աջակցել է մաքսային օրենսնդրության, քաղաքականության եւ վարչարարության արդիականացմանը՝ ԵՄ օրենսդրությանը եւ Որակի ենթակառուցվածքի համակարգին համահունչ, սակայն չի ապահովել թիրախների լիարժեք կատարումը:

Ծրագրի ապագա՝  2016 եւ 2017 ֆիսկալ տարիների 14.8 մլն եվրո ընդհանուր բյուջեի պարտավորությունները կվճարվեն, եթե կոռուպցիայի դեմ պայքարի եւ Քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող թիրախները կատարվեն: Հակակոռուպցիոն բարեփոխումների առումով՝ շեշտը դրվում է հակակոռուպցիոն նոր ռազմավարության իրականացման աջակցությանը հատուկ ուշադրություն դարձնելով էթիկայի համակարգերի վրա, եւ նաեւ սահմանների կառավարման ընդլայնաման վրա՝ մեկ պատուհան համակարգի  միջոցով: Օրենսդրական դաշտի բարեփոխումները ներառում են  պաշտպանություն ազդարարությանը:

Հայաստանի պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործակցումը ամրապնդվել է Կառավարության գործունեության հաշվետվողականության բարձրացման նպատակով: Քաղաքացիական հասարակության բարեփոխումների առնչությամբ շեշտը դրվում է Քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող Գործողությունների ծրագրի ընդունման եւ կիրարկման վրա՝ ԵՄ փորձին եւ չափանիշներին համահունչ:

 Հավելյալ տեղեկությունների համար՝

http://eeas.europa.eu/delegations/armenia

Delegation-Armenia@eeas.europa.eu

 

EuropAid logo_en

ԵՄ-ն տրամադրում է 30մլն եվրո աջակցություն Հայաստանի բարեփոխումների  ջանքերի ուղղությամբ

Բրյուսել, 16 դեկտեմբերի 2016թ

Աղբյուրը՝ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում

Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին ուղղված ջանքերի  խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 30մլն եվրո աջակցության նոր փաթեթ, որն ուղղվելու է մասնագիտական զբաղվածության,  ֆինանսների կառավարման եւ ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը:

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30մլն եվրո բյուջե աջակցության նոր փաթեթի  մասին, որը կօգնի Հայաստանին՝ բարելավել  քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը եւ բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում:

Հայտարարելով աջակցության նոր փաթեթի մեկնարկը, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանն ասաց. «Աջակցության այս նոր փաթեթը մեր արեւելյան գործընկերներին թույլ կտա իրականացնել վճռորոշ  բարեփոխումներ: Այս լուրը բարի է հատկապես Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ հենց նրանք են լինելու նշյալ բարեփոխումների անմիջական կրողները՝ թե հանրային ծառայությունների բարելավման, եւ թե աշխատատեղերի հնարավորությունների ավելացման արդյունքում»:

«Մասնագիտական որակավորումների բարելավում  աշխատատեղերի բարելավման նպատակով» ակցիան, որի բյուջեն 15մլն եվրո է, միտված է Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու  աշխատուժի զբաղվածության ապահովմանը՝ հատուկ ուշադրությոն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում:

Հայաստանում «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիրը», որի բյուջեն 10մլն եվրո է, միտված է Հայաստանում պետական ծախսերի նկատմամբ  հաշվետվողականության, թափանցիկության եւ արդյունավետության ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին եւ փորձին: Այն կնպաստի նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը:

«Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը, որի բյուջեն 5մլն եվրո է, կնպաստի  քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը՝ թույլ տալով նրանց ապահովել ակտիվ ու ավելի արդյունավետ մասնակցություն ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում: Ծրագիրը կնպաստի ՔՀԿ-ների կազմակերպչական հմտությունների  զարգացմանը եւ կօգնի զարգացնել նրանց հմտությունները ոլորտային քաղաքականությունների մշակման եւ վերահսկման ուղղությամբ:

Մանրամասն տեղեկությունների համար՝

Նոր ԵՄ աջակցություն Հայաստանի կողմից բարեփոխումներին ուղղված ջանքերին՝

http://europa.eu/rapid/press-release_MEMO-15-6340_en.htm

Հավելյալ տեղեկությունների համար՝

Եվրոպական հանձնաժողով. Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների  կայքէջ՝

http://ec.europa.eu/enlargement/neighbourhood/eastern-neighbourhood/index_en.htm

ԵՄ հարեւանության տեղեկատվական կենտրոն՝ http://www.enpi-info.eu/

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.