ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Կիեւում կայացած 7-րդ տարեկան համաժողովն ընտրել է նոր Ղեկավար կոմիտե
Ղեկավար կոմիտեն ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) ներկայացուցչական մարմինն է՝ լիազորված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների եւԵՄ անդամ պետությունների քաղաքացիական հասարակության կողմից: Այն ծառայում է որպես ՔՀՖ վարչություն եւ կազմված է առավելագույնը 13 անդամներից, որոնք ընտրվում են Ֆորումի կողմից, տարեկան համաժողովի ժամանակ, մեկ տարի ժամկետով: Ղեկավար կոմիտեն հավաքվում է տարեկան երկու անգամ՝ մշակելու հետագա զարգացման ռազմավարությունը եւ ղեկավարելու Ֆորումի գործունեությունը: Ղեկավար կոմիտեն ընթացիկ տարվա համար ընտրում է երկու համանախագահների, որոնք նախագահում են նիստերը:
Ղեկավար կոմիտեի ժողովների արձանագրությունները կազմում է Քարտուղարությունը, որը նույնպես ներկա է լինում նիստերին: Յուրաքանչյուր նիստի արձանագրությունը հասանելի է հանրությանը:
Ղեկավար կոմիտեի անդամները աշխատում են կամավոր հիմունքով:
Հայաստանը ՔՀՖ նորընտիր Ղեկավար կոմիտեում երկու ներկայացուցիչ ունի՝ Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը եւ ՔՀՖ 4-րդ՝ «Միջանձնային կապեր» աշխատանքային խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։
Նոր ղեկավար կոմիտե (2015-2016)
Ժամանակավոր համանախագահներ
- Քշիշտոֆ Բոբինսկի («Ունիա եւ Պոլսկա» հիմնադրամ)
- Իրինա Սուշկո (Եվրոպան առանց խոչընդոտների)
Ղեկավար կոմիտեի անդամներ
- Հայաստանի ազգային համակարգող– Միքայել Հովհաննիսյան (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ)
- Ադրբեջանի ազգային համակարգող-Ավազ Հասանով (Մարդասիրական հետազոտություն հասարակական միություն)
- Բելառուսի ազգային համակարգող-Վլադիսլավ Վելիչկա («Եվրաբելառուս» միջազգային կոնսորցիում)
- Վրաստանի ազգային համակարգող- Լաշա Տուղուշի (Եվրոպական նախաձեռնություն-Թբիլիսիի Լիբերալ ակադեմիա)
- Մոլդովայի ազգային համակարգող- Իոն Մանոլե (Պրոմո Լեքս)
- Ուկրաինայի ազգային համակարգող-Իրինա Սուշկո (Եվրոպան առանց խոչընդոտների)
- 1-ին Աշխատանքային խմբի համակարգող- Քշիշտոֆ Բոբինսկի, («Ունիա եւ Պոլսկա» հիմնադրամ)
- 2-րդ Աշխատանքային խմբի համակարգող– Յուրի Վդովենկո, (Արտասահմանյան երկրների հետ համգործակցության կենտրոն)
- 2-րդ Աշխատանքային խմբի համակարգող– Դովիլ Շուկիտե, (Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն)
- 3-րդ Աշխատանքային խմբի համակարգող-Նաստասյա Բեկիշ, (Բելառուսի Կանաչների ցանց)
- 4-րդ Աշխատանքային խմբի համակարգող- Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոն
- 5-րդ Աշխատանքային խմբի համակարգող- Վյաչեսլավ Ռոյ, (Սոցիալական ապահովության եւ տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոն)
Մանրամասները՝ այստեղ