Թողարկում 230

Logo_Final_for docsԵվրոպական հարեւանության նոր քաղաքականությունը եւ քաղաքացիական հասարակության դերը ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովի ուշադրության կենտրոնում

26.11.2015

22983768120_8223c1d73a_bՆոյեմբերի 19-21-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) յոթերորդ տարեկան համաժողովը՝ ներգրավելով շուրջ 300 մասնակիցների, դիտորդների եւ հյուրերի, որոնք համաժողովի շրջանակներում մասնակցեցին ավելի քան 20 նիստերի եւ համագործակցության տոնավաճառի: Միջոցառումն իրենց ելույթներով բացեցին Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Բոլորը շահում են, երբ քաղաքացիական հասարակությունն ուժեղ է, պրոակտիվ եւ անկախ: Ժողովրդավարական կառավարությունները գիտեն, որ նրանք ավելի ուժեղ են, երբ լսում են ձեզ», – նշեց հանձնակատարը՝ ավելացնելով, որ Եվրամիությունն էապես ավելացրել է իր ֆինանսական օգնությունը Հարեւանության քաղաքացիական հասարակության գործիքի միջոցով, որից օգտվել են տարածաշրջանի ավելի քան 200 կազմակերպություններ:

Յացենյուկը շեշտեց, որ Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունն ուժեղ է. «Քաղաքացիական հասարակության դերը որոշիչ է Ուկրաինայի իշխանությունների ակտիվության համար»: Վարչապետ Յացենյուկն ընդգծեց քաղաքացիական հասարակության՝ կառավարության հետ երկխոսության մեջ լինելու կարեւորությունը: «Մենք ունենք քաղաքացիական հասարակության օգնության կարիքը, երբ կառավարությունը դժվար որոշումների ընդունման առջեւ է կանգնած: Եվ ես այդպիսի օգնություն եմ խնդրում», – ասաց նա:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ) ստեղծվել է 2009 թվականին՝ հաջորդելով Պարահայի համաժողովին, որը սկիզբ դրեց Արեւելյան գործընկերությանը: ԱլԳ ՔՀՖ-ի նպատակն է՝ աջակցել քաղաքացիական հասարակության կառույցների զարգացմանը եւ նպաստել նրանց եւ հանրային մարմինների միջեւ երկխոսությանը:  (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Համաժողովի օրակարգը

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի բացման խոսքը

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի բացման խոսքը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ Միքայել Հովհաննիսյանի բացման խոսքը

Լուսանկարներ

 

Logo_Final_for docs

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը հրապարակել է 7-րդ տարեկան համաժողովում ընդունված բանաձեւերը

DSC_0624 webԱնցյալ շաբաթ Կիեւում տեղի ունեցած ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 7-րդ տարեկան համաժողովում, որը ՔՀՖ որոշումների կայացման բարձրագույն օրգանն է, ընդունվեց 9 բանաձեւ։

 

Ստորեւ բերված հղումներով կարող եք կարդալ այդ բանաձեւերը.

  1. Բանաձեւ № 1 Պարենային անվտանգության վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  2. Բանաձեւ № 2 Կլիմայի փոփոխության վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  3. Բանաձեւ № 3 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  4. Բանաձեւ № 4 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  5. Բանաձեւ № 5 Մոլդովայի վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  6. Բանաձեւ № 6 Ադրբեջանի վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  7. Բանաձեւ № 7 Էրազմուս + ծրագրի վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  8. Բանաձեւ № 8 Ուսանողների իրավունքների վերաբերյալ անգլերեն/ռուսերեն
  9. Բանաձեւ № 9 Հայաստանի վերաբերյալ անգլերեն/ռուսերեն

ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կայքէջ

 

 

logo EPYRUԵրիտասարդական քաղաքականություն. առաջընթաց ԱլԳ երկրների համար

24.11.2015

24-120ԱլԳ տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության աջակցության ծրագիրը (EPYRU) անցյալ շաբաթ Կիեւում անցկացրեց իր ամփոփիչ համաժողովը, որը կրում էր «Երիտասարդական քաղաքականություն. Առաջընթաց ԱլԳ երկրների համար» խորագիրը։ Կոնֆերանսում ելույթ ունեցողների շարքում են եղել երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու նախարարությունների ներկայացուցիչներ, ԱլԳ վեց երկրների երիտասարդական ազգային ցանցերի անդամներ։ Ամփոփիչ համաժողովում ԱլԳ յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր իրականացրած ծրագրերը եւ առաջիկա պլանները։

EPYRU-ի ղեկավար Հանս-Յուրգեն Մետը կարեւորել է որակավորման բարձրացման, ոչ ֆորմալ կրթության, տեղեկատվության, առաջավոր փորձի եւ իրավաբանական փաստաթղթերի փոխանակման ուղղությամբ կատարված փորձարարական աշխատանքների շարունակումը։

Համաժողովի ավարտին բոլոր մասնակից երկրների երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է համաձայնագիր երիտասարդական քաղաքականության հետագա զարգացման վերաբերյալ: ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.