Թողարկում 228

european-commission-flagՎրացի, հայ եւ մոլդովացի պաշտոնյաները քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

04-11-2015

MigrationՎրաստանում տեղի ունեցած երկօրյա տարածաշրջանային կոնֆերանսը աշխատանքային շրջանաձեւ միգրացիայի եւ վերաինտեգրմանն աջակցելու հարցերի շուրջ փորձի փոխանակման հարթակ էր տրամադրել: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ «Վրաստանի աշխատանքային ռեսուրսների եւ հետադարձ միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում ԵՄ-ի հետ գործընկերության շարժունակության ծրագրի» շրջանակում:

Ծրագրի հիմնական նպատակը Գերմանիայի եւ Վրաստանի միջեւ շրջանաձեւ միգրացիայի փորձնական սխեմայի մշակումը եւ իրագործումն է:

Կոնֆերանսին վրացի, հայ եւ մոլդովացի պետական, մասնավոր, միջազգային եւ ոչ կառավարական շահագրգիռ կողմերը քննարկեցին նախնական արդյունքները՝ հաշվի առնելով միգրացիայի մնացած բոլոր փուլերի համար նախանշված մոտեցումները եւ տրամադրվող աջակցությունը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն) 

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

FLEG

Անտառային տնտեսության հարցերի ծրագրով այցելություններ հայաստանյան համայնքներ՝ տեղի բնակիչների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով

04.11.2015

FLAGԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող FLEG    անտառային տնտեսության հարցերին նվիրված ծրագրով մի շարք մասնագետեր 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հանդիպումներ են ունեցել անտառային տարածքներ ունեցող համայնքների բնակիչների եւ ՏԻՄ պատասխանատուների հետ՝ անտառների եւ անտառային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նրանց գաղափարների եւ մտահոգությունների մասին տեղեկանալու նպատակով։

Այդ նախաձեռնությունը ուղղված է այն տնային տնտեսությունների պրոբլեմների լուծմանը, որոնք չեն կարող իրենց թույլ տալ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսեր կամ որոնց համար էներգետիկ ծառայությունները հասանելի չեն։

FLEG ծրագրի շնորհիվ կառավարությունն ընդունել է որոշում, որը անտառներից կախում ունեցող համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս տարեկան անվճար ստանալ 8-ական խորանարդ մետր չոր վառելափայտ։

ԵՀԳԳ FLEG II-ը 9 միլիոն եվրո բյուջեով ծրագիր է, որ ծառայում է անտառների կառավարման քաղաքականության բարեփոխմանը, պիլոտային ծագրերի իրագործմանը, անտառային հրդեհների եւ կլիմայի փոփոխությունների հետ կապված պրոբլեմների լուծմանը։ Ծրագիրը հիմնվում է նախկինում իրականացված ENPI FLEG I-ի արդյունքների վրա։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն).

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

ENPI FLEG II – կայքէջ

 

CSF_Armenia_logo_ARMՀԱՊ անդամների հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի հետ

 

IMG_0840Հոկտեմբերի 31-ին, Երեւանի մամուլի ակումբի գրասենյակում, ՀԱՊ 4-րդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի հետ, որին մասնակցել են մշակութային գործունեություն իրականացնող, ՀԱՊ անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անելիքներին վերաբերող հարցեր։

Հանդիպման համար առիթ է հանդիսացել այն, որ այս տարվա սեպտեմբեր ամսին ԱլԳ ՔՀ ֆորումի 4-րդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ընտրվել են Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում գործող եւ ԱլԳ երկրների տարածքում դրա համակարգումն իրականացնող «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամներ՝ Հայաստանից:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է աջակցել եվրոպական մշակույթին՝ տեսաձայնային եւ ցուցադրական արվեստին, հրատարակություններին, ֆիլմերին, հեռուստատեսություններին, երաժշտությանը, միջդիսցիպլինար արվեստներին, մշակութային ժառանգությանը եւ տեսախաղերի արտադրությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2014-2020 թվականների համար կազմում է €1.46 միլիարդ: Առավել մանրամասն՝ ծրագրին կարող եք ծանոթանալ http://ec.europa.eu/programmes/creative-europe/index_en.htm հղմամբ:

Հանդիպման մասնակիցները նախանշել են ՀԱՊ առաջիկա անելիքները, մասնավորապես որոշվել է ՀԱՊ անունից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու անհրաժեշտության հիմնավորմամբ նամակ հղել տարբեր գերատեսչություններ, նշվել է մշակույթի ոլորտում գործող ՀԿ-ների ինֆորմացիոն բազայի ստեղծման կարեւորությունը։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.