Թողարկում 227

csf-logoԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ աշխատանքային խումբը հայտարարում է ֆոտոմրցույթ «Երիտասարդությունը մարդկանց միջև կապեր է հաստատում» թեմայով

26.10.2015

EaP CSF Youth WG 4ԵՄ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ աշխատանքային խումբը հայտարարում է ֆոտոմրցույթ «Երիտասարդությունը մարդկանց միջև կապեր է հաստատում» թեմայով։ Մրցույթի գործընկերն է SALTO-Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրս կենտրոնը (SALTO Eastern Europe and Caucasus Resource Centre

Լուսանկարները կհրապարակվեն ԱլԳ ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի ֆեյսբուքյան էջում եւ բաց կլինեն քվեարկության համար։ Մրցույթի հաղթողներին կորոշի ժյուրին՝ հաշվի առնելով էլեկտրոնային քվեարկության արդյունքները, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն ԱլԳ ՔՀՖ 7-րդ ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա 2015թ. նոյեմբերին, Կիեւում, որտեղ կազմակերպված ֆոտոցուցահանդեսում ներկայացված կլինեն մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները։

Հաղթողները կպարգևատրվեն SALTO-Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրս կենտրոնի հատուկ մրցանակներով, իսկ նրանցից մեկը հնարավորություն կստանա մասնակցելու 2016թ. կայանալիք երիտասարդական միջազգային միջոցառման։

Մրցույթը բաց է Հայաստանի, Վրաստանի,Ադրբեջանի, Մոլդովայի Հանրապետության, Բելառուսի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մասնավոր անձանց համար, ովքեր մասնակցել են եւ մասնակցում են ԱլԳ երկրների իրենց գործընկերների հետ իրականացված երիտասարդական նախագծերին։

Յուրաքանչյուր մասնակից կարող է մրցույթին ներկայացնել 1-ից մինչեւ 5 աշխատանք։ Լուսանկարները պետք է ուղարկվեն մասնակցի հարցաթերթիկի հետ միասին, eapwg4contest@gmail.com էլեկտրոնային հասցեին, մինչեւ 2015թ. նոյեմբերի 9-ը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Ֆոտոմրցույթի հայտարարությունը

Մասնակցի հարցաթերթիկ

 

Logo

Ընդունվում են հայտեր։ Եվրոպական հարեւանության երկրների շրջանավարտները կարող են դիմել Եվրոպայի Քոլեջում ուսանելու կրթաթոշակներ ստանալու համար

26.10.2015

College of EuropeԵվրոպայի Քոլեջը մեծ թվով կրթաթոշակներ է առաջարկում Եվրոպական հարեւանության երկրների բուհերի այն շրջանավարտներին, ովքեր ցանկություն ունեն 2016-2017թթ. ուսումը շարունակելու Քոլեջի ասպիրանտուրայում։ Կրթաթոշակները ներառում են ուսման, կեցության, սննդի եւ փոխադրման ծախսերը։

Առաջարկը վերաբերում է հետեւյալ երկրներին. Ալժիր, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Իսրայել, Լիբանան, Լիբիա, Հայաստան, Հորդանան,Մոլդովա, Մարոկկո, Պաղեստինի ինքնավար մարզ, Սիրիա, Թունիս եւ Ուկրաինա։

Ընտրությունը կատարվում է հետեւյալ փուլերով.

  1. Թեկնածուներին առաջարկվում է այցլելել Քոլեջի կայքէջ (coleurope.eu) եւ գտնել «Ասպիրանտուրայի ծրագրեր» եւ «Ընդունելություն» բաժինները՝ ընդունելության եւ լեզուների իմացության մասին անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու համար։
  2. Թեկնածուները պարտավոր են գրանցվել եւ հայտը ներկայացնել առցանց ռեժիմով։
  3. Թեկնածուները պետք է ուղարկեն լրացված ձեւաթուղթը եւ անհրաժեշտ փաստաթղթերը (մանրամասները տե՛ս հավելվածում

Էլեկտրոնային հայտերը կընդունվեն նոյեմբերի 1-ից։ Վերջնաժամկետն է 2016թ. հունվարի 20-ը։ Եվրոպայի Քոլեջի ուսումնական բաժնի նախնական ընտրությունից հետո թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

Եվրոպայի Քոլեջն ամբողջական կրթաթոշակներ է առաջարկում նաեւ (2015-2016թթ.) ԵՄ անդամ երկրներից այն թեկանծուներին, ովքեր առանձնահատուկ հետաքրքրություն ունեն Եվրոպական հարեւանության քաղաքականության նկատմամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Եվրոպայի Քոլեջ – տեղեկատվություն կրթաթոշակների մասին

Եվրոպայի Քոլեջ – կայքէջ

Եվրոպայի Քոլեջ – հայտերի ներկայացման ուղեցույց 

Եվրոպայի Քոլեջ – առցանց գրանցում

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , . Bookmark the permalink.