Թողարկում 226

european-commission-flagՀայաստան։ ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ն օգնում են բարելավել փողոցային լուսավորությունը Երեւանում

21.10.2015

YerevanՀՀ ֆինանսների նախարարությունում 2015թ. հոկտեմբերի 20-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երեւան քաղաքում ունենալ Էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաեւ կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում: Ակնկալվում է, որ նոր լուսադիոդային լուսավորումը կօգնի մոտ 64 տոկոսով կրճատել էլեկտրաէնեգիայի ծախսը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասները՝ այստեղ։

 

european-commission-flagԵՆԲ-ն աջակցում է կոշտ թափոնների կառավարմանը Հայաստանում

20.10.2015

57083-largeprvwԵվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրում է 8 մլն եվրո վարկ Երեւանում եւ հարակից չորս մարզերում կենցաղային կոշտ թափոնների հեռացման համակարգի բարելավման ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման նպատակով: Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր, դադարեցնել գործող աղբավայրի շահագործումն ու իրականացնել 1.9 մլն բնակիչների կոշտ կենցաղային թափոնների մշակման միջոցառումներ ՀՀ մայրաքաղաքում եւ հարակից չորս մարզերում: «ԵՆԲ-ն առաջին վարկն է տրամադրում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման աջակցության նպատակով: Այն միտված է գրեթե երկու միլիոն մարդկանց կյանքի որակի եւ առողջական պայմանների համար առանցքային նշանակություն ունեցող սոցիալական ենթակառուցվածքի բարելավմանը: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ-ի եւ տարածաշրջանային դերակատարների՝ Եվրոպական հանձնաժողովի եւ գործընկեր միջազգային ֆինանսական գործակալությունների միջեւ գոյություն ունեցող գերազանց համագործակցության վառ վկայությունը»,- ասել է ֆինանսական գործառույթների Հայաստանի պատասխանատու, ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյան:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հատկացվող 8 մլն եվրո վարկի եւ տեխնիակական աջակցության նպատակով տրամադրվող 1.9 մլն եվրո դրամաշնորհի, ինչպես նաեւ ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքով տրամադրվող 8 մլն եվրո դրամաշնորհի միջոցներով: Եվրոպական ներդրումային բանկի կողմից ծրագրին հատկացվող ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 17 մլն եվրո, որից 8 մլն եվրո վարկն այսօր ստորագրվեց ծրագրի առաջին փուլի ֆինանսավորման համար:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանում եւ տարածաշրջանում կոշտ կենցաղային թափոնների կառավարմանն ուղղված նախաձեռնությունների աջակցությանը: Արդեն երրորդ դրամաշնորհն ենք տրամադրում ՀՀ կառավարությանն այս ոլորտում: Ուրախ եմ, որ հետեւելով Կոտայքի եւ Վանաձորի մարզային նախաձեռնությունների օրինակին, արդեն ֆինանսավորում ենք տրամադրում Երեւան քաղաքի բնակիչների կենսամակարդակի բարձրացման ապահովման ուղղությամբ»,- ասել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ պարոն Պյոտր Սվիտալսկին: Մինչ այժմ ԵՆԲ-ն Հայաստանի հետ ստորագրել է տասնմեկ վարկային պայմանագիր՝ 220 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Վարկային պորտֆելն ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտից մինչեւ էներգետիկա, ջրային ոլորտի եւ կոշտ թափոնների ենթակառուցվածքներ եւ աջակցություն ՓՄՁ-ներին: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներն՝ այստեղ

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.