Թողարկում 225

ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ

13.10.2015

1340355657_1-conference2015 թ . հոկտեմբերի 12- ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը   Եվրոպական հանձնաժողովին եւ   Եվրամիության Բարձր ներկայացուցչին լիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ ընդունեց բանակցությունների համար համապատասխան մանդատ:

Այս համաձայնագիրը կփոխարինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ ներկայիս համաձայնագրին:

Եվրոպական միությունը իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչեւ 2015 թ. ավարտը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում

 

european-commission-flagԸնդունվում են հայտեր. Կլիմա Արեւելք – Փորձագիտական օժանդակություն ծրագրին դիմելու համար

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում

Clima East logoԿլիմա Արեւելք – Փորձագիտական օժանդակությունը (ՓՕ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող Կլիմա Արեւելք ծրագրի մաս, EuropeAid/132127/C/SER/Multi) բաց է ընդունելու հայտեր կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը միտված գործողություններին ուղղակի կամ անուղղակի առնչվող իրավասու կազմակերպություններից։

ՓՕ միջոցով գործընկեր երկրների իրավասու դիմորդները կարող են, ըստ անհրաժեշտության, խնդրել որոշակի եւ նպատակային կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն որոշակի աշխատանքների իրականացման համար, ի նպաստ կլիմայի փոփոխության քաղաքականության եւ գործողությունների ասպարեզում ակնկալվող արդյունքների։ Փորձագիտական օժանդակությունը յուրաքաչյուր հայտի համար նախատեսում է առավելագույնը 50 փորձագիտական մարդ/օր։

Փորձագիտական օժանդակությունը կարող է նաեւ միջոցներ տրամադրել երկու կամ ավելի շահառու կազմակերպությունների կողմից ներկայացված համատեղ հայտերին։ Սա հնարավորություն կստեղծի ճուղային նախարարությունների, այլ ազգային կամ տեղական կառավարման մարմինների եւ մասնավորապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ հաջողությամբ աջակցելու կլիմայի փոփոխության քաղաքականության եւ գործողությունների սահմանմանը, մշակմանը եւ իրականացմանը։ Հայտերը կարող են լինել ինչպես ազգային (մեկ երկիր), այնպես էլ տարածաշրջանային (մի քանի երկիր)։ Աջակցման իրավասության, հայտերի ներկայացման եւ հաստատման գործընթացների մասին տեղեկատվությունը բերված է Փորձագիտական օժանդակության հայտերի ուղեցույցում, որը կարելի է ներբեռնել ստորեւ նշված կայքից՝ անգլերեն (http://www.climaeast.eu/expert-facility), կամ ռուսերեն (http://russian.climaeast.eu/expert-facility եւ կցված է նաեւ այս էլեկտրոնային նամակին (Հայտարարություն, Հայտի ձեւ, Ուղեցույց)։

Կայքում զետեղված են նաեւ որոշ տեղեկություններ ազգային լեզուներով։ Փորձագիտական օժանդակությունը բաց կլինի այնքան, քանի դեռ ֆոնդերն առկա են։ Ուստի խնդրում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացնեն իրենց հայտերը մինչեւ 2015թ․ հոկտեմբերի 31-ը, որը հայտերի ընդունման վերջնաժամկետն է։ Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր ծրագրի ազգային / տարածաշրջանային համակարգողներին (կոնտակտային տվյալները բերված են Ուղեցույցի վերջում), կամ Փորձագիտական օժանդակության կառավարիչ պարոն Ռոման Տերտիչնիին՝ roman.tertychnyy@climaeast.eu

Մանրամասները՝ այստեղ

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.