Թողարկում 224

european-commission-flagՀայտ ներկայացնելու հրավեր. Ստաժավորում Արեւելյան գործընկերության երկրների միջեւ մշակութային հետագա համագործակցության համար

02.10.2015

CultureԵվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ – Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներ մշակութային եւ ստեղծագործական ծրագիրը» ԱլԳ վեց երկրների մշակույթի եւ ստեղծագործական ոլորտի կազմակերպություններին հրավիրում է մասնակցության հայտ ներկայացնելու գործընկերության ծրագրով Լեհաստանում կազմակերպվող ստաժավորման համար։

Ստաժավորման նպատակը Լեհաստանի եւ ԱլԳ երկրների մշակույթի եւ ստեղծագործական ոլորտի կազմակերպությունների միջեւ երկարաժամկետ համագործակցության ծրագրի մշակումն է։

Ընտրվելու է ԱլԳ երկրներից 6 կազմակերպություն, որոնք վերապատրաստում են անցնելու եւ 2016թ. գարնանը աշխատելու են Լեհաստանից ընտրված 6 կազմակերպության հետ։

Ծրագրին մասնակցելու հայտերն ընդունելու վերջնաժամկետը 2015թ. դեկտեմբերի 7-ն է։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Հայտարարություն

Հայտադիմումի ձեւ (անգլերեն)

Հայտադիմումի ձեւ (ռուսերեն)

european-commission-flagՍիրիան Մոգերինիի եւ Լավրովի հանդիպման ուշադրության կենտրոնում

30.09.2015

Lavrov-MogheriniԵվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի 10-րդ Գլխավոր ասամբլեայի կուլուարներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջազգային եւ երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը համաձայնության են եկել Սիրիային եւ Լիբիային վերաբերող խնդիրների շուրջ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ջանքերի գործադրմամբ ճգնաժամերի հաղթահարման քաղաքական լուծումներ գտնելու, մարդասիրական օգնության, փախստականներին եւ միգրանտներին անհապաղ օգնության տրամադրաման եւ այլ հարցերում։ ԵՄ գերագույն հանձնակատարը ռուսաստանցի նախարարին ներկայացրել է ԵՄ ռազմածովային գործողության իրականացման մասին՝ ընդդեմ մարդկանց առեւտրի եւ միգրանտներին Միջերկրական ծովով անօրինական տեղափոխման։

Մոգերինին եւ Լավրովը մտքեր են փոխանակել նաեւ Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության վերաբերյալ։ Նրանք քննարկել են նաեւ Արեւելյան Ուկրաինայում տիրող իրավիճակին եւ Մինսկի համաձայնագրի լիակատար իրագործմանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով առաջիկայում տեղի ունենալիք տեղական ընտրությունները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.