Թողարկում 223

european-commission-flagՀակակոռուպցիոն խմբի առաջին հանդիպումը

24.09.2015

ARS_8662-604x270Սեպտեմբերի 23-ին կայացավ Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն. «Ես ուզում եմ վերահաստատել, թե որքան աջակցող է ԵՄ-ն հակակոռուպցիոն բարեփոխումների, քաղաքացիական հասարակության հաստատություններն առաջ մղելու հարցում: Մենք դա հենց այնպես չենք ասում, մենք դա անում ենք այն պայմանավորվածություններից ելնելով, որոնք երկկողմ հաստատվել են Ռիգայում վերջին գագաթնաժողովի ընթացքում: Չկա մի երկիր, մի տարածաշրջան, որն ազատ է կոռուպցիայից, մենք այստեղ չենք եկել դասախոսություն կարդալու, մենք պարզապես ցանկանում ենք բերել մեր փորձը, ինչպես նաեւ ֆինանսավորումը՝ աջակցելու այս ոլորտի զարգացման հարցում»։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում: Ծրագրի ընթացքում կհզորացվեն ՔՀԿ-ների եւ ԶԼՄ-ների մոնիթորինգի եւ վերահսկողության կարողությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

 

european-commission-flagԵՄ-ն եւ ԵԽ-ն Հայաստանի համար նախատեսված նոր ծրագրեր կներկայացնեն

25.09.2015

press conferenceԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը հոկտեմբերի 1-ին, Երեւանում ԶԼՄ-ներին կներկայացնեն ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում, այդ թվում Հայաստանում իրականացվելիք չորս նոր համատեղ ծրագրեր։

2015-2017թթ. Համագործակցության շրջանակային նախագծով Հայաստանի համար նախատեսված 4 ծրագրերն ուղղված են լինելու ընտրական գործընթացների բարելավմանը, հայաստանյան բանտերում դաժան վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարին, առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը, ինչպես նաեւ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին։

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ստրեւ բերված հղումներով.

ԵՄ-ի եւ ԵԽ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո, իրականցնելու է Եվրոպայի խորհուիրդը։ Ի լրումն վերոհիշյալի, Հայաստանը մասնակցելու է նաեւ ԵՄ-ԵԽ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում իրականացվող 14 այլ համատեղ ծրագրերի։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , . Bookmark the permalink.