Թողարկում 222

csf-logoԱլԳ ՔՀՖ-ն ներկայացված կլինի ԵՄ Արեւելյան գործընկերության Մշակույթի եւ ստեղծարարության ծրագրի ղեկավար կոմիտեում

Սեպտեմբերի 21, 2015

Աղբյուրը՝ ԱլԳ ՔՀՖ կայքէջ

Culture and Creativity Prgramme logoԱլԳ ՔՀՖ վեց անդամներ կներկայացնեն Ֆորումը՝ ԵՄ-Արեւելյան գործընկերության Մշակույթի եւ ստեղծարարության ծրագրի ղեկավար կոմիտեում: Ծրագիրն աջակցում է մշակութային եւ ստեղծագործ շրջանակների մասնակցությանը ԱլԳ երկրների հումանիտար, սոցիալական եւ տնտեսական կայուն զարգացման գործընթացին: Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ իրագործվում է Բրիտանական խորհրդի գլխավորած կոնսորցիումի կողմից՝ Մոլդովայի Սորոս հիմնադրամի, Լեհաստանի Ազգային մշակութային կենտրոնի եւ Գյոթեի ինստիտուտի համագործակցությամբ: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն. Հետազտություն եւ փաստերի հավաքման մեխանիզմների զարգացում, կարողությունների զարգացում, սոցիալական եւ տնտեսական ոլորտների կայուն զարգացման գործընթացում մշակութային եւ ստեղծագործ շրջանակների դերի վերաբերյալ իրազեկում, միջազգային մշակութային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծում:

Ծրագրի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչները կառաջնորդեն կոնսորցիումին եւ Եվրոպական հանձնաժողովի վերահսկող օրգանին ծրագրի իրականացման ընթացքում: Ղեկավար կոմիտեի նիստերը տեղի կունենան Բրյուսելում, յուրաքանչյուր ծրագրային տարվա Նոյեմբերի վերջին, Բրյուսելի Մշակութային ֆորումին զուգահեռ:

ԵՄ-Արեւելյան գործընկերության Մշակույթի եւ ստեղծարարության ծրագրի ղեկավար կոմիտեում ընդգրկված են ԱլԳ ՔՀՖ հետեւյալ անդամները.

  • Հովսեփ Խուրշուդյան (Հայաստան)
  • Ասմեր Աբդուլաեւա (Ադրբեջան)
  • Տատյանա Պոշեւալովա (Բելառուս)
  • Զվիադ Մցեդիշվիլի (Վրաստան)
  • Վյաչեսլավ Րյաբչինսկի (Մոլդովա)
  • Իգոր Սավչակ (Ուկրաինա)

 

european-commission-flagՀայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին. առկա տնտեսական ու քաղաքական հետեւանքները

RT FesՀենց այս խնդիրներին էր նվիրված Երեւանի մամուլի ակումբի՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերի 18-ին «Դաբլթրի-բայ-Հիլթոն» հյուրանոցում կազմակերպված կլոր սեղանը, որին մասնակցեցին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլյա Բլեզիուսը եւ ՖԷՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գեւորգյանը։

Կլոր սեղանը վարող Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, բանախոսները՝ տնտեսական հարցերի փորձագետ Վահագն Ղազարյանը եւ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը, առկա ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը, մասնավորապես ԵՏՄ-ին անդամակցության պարագայում, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում, հիմնականում որպես հետընթաց  գնահատեցին։ Բացի ինտեգրացիոն զարգացումներից, անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում ներկայումս իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

Ստորեւ բերված հղումներով կարող եք կարդալ միջոցառման վերաբերյալ մամուլի հրապարակումներ

http://www.aravot.am/2015/09/18/610318/

http://www.aravot.am/2015/09/18/610253/

 

CORLEAP logo-245x100CORLEAP-ի անդամների հանդիպումը Երեւանում գերակայություններ է սահմանում ԵՄ Արեւելյան գործընկերության տարածքային մակարդակի համար

21502036112_0643bbebfc_zՍեպտեմբերի 18-ին օրը Հայաստանում առաջին անգամ հյուրընկալվեց Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային եւ տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը (CORLEAP)։ Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների տեղական եւ տարածքային ներկայացուցիչները, որոնք կազմում են CORLEAP-ի բյուրոն, հաստատեցին գործողությունների մի ծրագիր՝ 2016–2017թթ.-ին ընդառաջ եւ վերահաստատեցին ընդհանուր նպատակների հետամուտ լինելու իրենց հանձնառությունը։

Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան հանդիպեց նաեւ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մայիս ամսին Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը գնահատեց CORLEAP-ի աշխատանքը կառավարության տարածաշրջանային եւ համայնքային մակարդակում համագործակցությունը խթանելու ոլորտում եւ կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին՝ երաշխավորելու պատշաճ եւ թիրախավորված աջակցություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանային եւ համայնքային կառավարություններին։

CORLEAP-ի 2016-2017թթ. Գործողությունների ծրագիրը, որը Երեւանում հաստատել են Բյուրոյի անդամները, գերակայություններ է սահմանում Արեւելյան գործընկերության երկրներում տեղական եւ տարածքային իշխանությունների ապակենտրոնացմանը, հզորացմանը եւ ֆինանսական հնարավորություններին առնչվող հետագա գործողությունների համար։

«Բոլոր այդ գործոնները նպաստում են գործարարության միջավայրի բարելավմանը եւ միջսահմանային ու տարածքային համագործակցությանը։ Ռիգայի գագաթաժողովը ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության հետագա զարգացման ելակետ էր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Անդամ պետությունները հաստատեցին մեր խնդրանքը ֆինանսական նոր միջոցների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն տարածքային զարգացման եւ տեղական մակարդակում հզորացման նպատակով։ Մենք նաեւ ջատագով ենք անհատական եւ հատուկ մշակված մոտեցման, որը պետք է ընդունվի ԵՄ կողմից ցանկացած առանձին գործընկեր երկրի, այդ թվում՝ Հայաստանի ակնկալիքների, հնարավորությունների եւ խնդիրների հետ կապված»,- ասաց CORLEAP-ի համանախագահ, Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկկու Մարկկուլան։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

EU Arm Flag

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

17.09.2015

img_0025Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանին:

Հանդիպմանը քննարկվեցին ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի եւ ԵՄ միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, ինչը նոր թափ կհաղորդի հարաբերություններին:

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

Աղբյուրը՝ ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.