Թողարկում 220

CSF_Armenia_logo_ARM«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը եւ անելիքները Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում» թեմայով սեմինար Դիլիջանում

07.09.2015

IMG_0367Երեւանի մամուլի ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Դիլիջանում կազմակերպված սեմինարի մասնակիցների մեծ մասը Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) նոյեմբերի 20-21-ին Կիեւում կայանալիք ամենամյա համաժողովի Հայաստանի պատվիրակներն էին։

Զեկուցումներով հանդես եկան ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը, ՔՀՖ 4-րդ աշխատանքային խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) աշխատանքային տարբեր խմբերի համակարգողներ Արթուր Սաքունցը, Ինգա Զարաֆյանը եւ Նաիրա Առաքելյանը, որոնք ներկայացրեցին իրենց խմբերին առնչվող ոլորտներում Հայաստանում տիրող իրավիճակը, անդրադարձան քաղաքացիական ակտիվության արդյունավետության բարձրացման խնդիրներին, ինչպես նաեւ ՔՀՖ Կիեւի համաժողովում Հայաստանի պատվիրակության կողմից առաջարկվող միջոցառումներին վերաբերող հարցերին։

IMG_0370Սեմինարի մասնակիցների առջեւ «ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հնարավորությունները ԵՏՄ անդամակցության պայմաններում» զեկույցով հանդես եկավ ՔՀՖ հայաստանյան պատվիրակության անդամ, տնտեսական հարցերի փորձագետ Վահագն Ղազարյանը։

Սեմինարի մասնակիցները քննարկեցին նաեւ Հայաստանում նախատեսված սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացման վերաբերյալ ՔՀՖ ՀԱՊ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը։

Սահմանադրական բարեփոխումների անցկացման շուրջ հանրային քննարկումներն ակտիվանում են

Round table«Սահմանադրական բարեփոխումներ․ վիճարկելի անհրաժեշտություն» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որ սեպտեմբերի 4-ին «Հրազդան» հյուրանոցում կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, մեկտեղել էր մեր երկրում ընթացող կարեւորագույն իրադարձությամբ մտահոգ քաղաքացիների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների, փորձագետների եւ լրագրողների։

Ստորեւ բերված հղումներով կարող եք ծանոթանալ այդ միջոցառման վերաբերյալ հայաստանյան մամուլում տեղ գտած արձագանքներին, ինչպես նաեւ դիտել Կլոր սեղանի տեսագրությունը՝ http://www.1in.am/1711274.html կայքէջից։

Զարուհի Հովհաննիսյան. «Միայն բազմամարդ մասնակցության եւ ոչի պարագայում հնարավոր է կասեցնել սահմանադրական բարեփոխումների գործընթացը» http://www.aravot.am/2015/09/04/605673/

Աղասի Ենոքյան. «Հայաստանին սարքում են փորձադաշտ Իտալիայի համար» http://www.aravot.am/2015/09/04/605704/

Վերցվել է խորհրդարանական հանրապետության ամենաանհաջող օրինակը http://hraparak.am/?p=86575&l=am/vercvel+e+xorhrdaranakan+hanrapetutyan+amenaanhajox+orinaky

european-commission-flagԱրեւելյան գործընկերության խորհրդաժողով. Սահմանադրական դատարանների առնչությունները պետական հաստատությունների հետ

lawbooksՍահմանադրական դատարանների եւ պետական մյուս հաստատությունների առնչություններին է նվիրված լինելու սեպտեմբերի 24-ին Քիշնեւում կայանալիք միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ Եվրոպայի խորհուրդը՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի եւ Բելառուսի համար։

Խորհրդաժողովի շրջանակներում Մոլդովայի Սահմանադրական դատարանը եւ Վենետիկի հանձնաժողովը քննարկման կներկայացնեն հարցեր, որոնց թվում կլինեն  «Ինչպես են ԱլԳ երկրների Սահմանադրական դատարանները համագործակցում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ», «Ինչպես են նշանակվում ՍԴ դատավորները եւ ինչ կարգով են հաստատվում բյուջեները» եւ այլ թեմաներ։

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական իրավունքի ոլորտի անկախ փորձագետներ։ Վերջինիս պաշտոնական անվանումն է՝ Ժողովրդավարության իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

european-commission-flagՀայտերի ընդունում. Միգրացիայի հարցերով ԵՄկողմից ֆինանսավորվող ծրագիրը հայաստանյան լրագրողներին հրավիրում է մրցույթի

iStock_000007102018Large-2-600x400Հայաստանում «People in Need» միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը, Repat հիմնադրամը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն շրջանաձեւ միգրացիային եւ վերաինտեգրման գործընթացին Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարել են միգրացիայի հարցերին նվիրված Suitcase 2015 («Ճամպրուկ 2015») լրագրողական ամենամյա մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մասին։

Մրցույթի նպատակը միգրացիայի հարցերով հետաքրքրված լրագրողների խրախուսումն է։

Հայաստանի լրագրողները կարող են մրցույթին ներկայացնել միգրացիային վերաբերող թեմաներով իրենց նյութերը, որոնք կարող են ներառել հայրենադարձությանը, ռեադմիսիային եւ վերաինտեգրմանը վերաբերող տեսանյութեր, անօրինական միգրացիայի վտանգավորությունը վերաբերող հեռուստա եւ ռադիոհաղորդումներ, տպագիր եւ ինտերնետային հոդվածներ, որոնք հրապարակվել են 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2015թ. նոյեմբերի 1-ն է։ Մրցույթը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 18-ին։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Հայտարարություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.